Facebook   Twitter
 
Ես վախենում եմ մահից ու նրանցից, ովքեր չեն վախենում մահից. Արտակ Զեյնալյան

Ես վախենում եմ մահից ու նրանցից, ովքեր չեն վախենում մահից. Արտակ Զեյնալյան

14 Սեպտեմբերի 2018 - 21:54
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն` Արտակ Զեյնալյանը, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ առաջադրվելուց հետո հանրությանը կերպարային ինչ-ինչ փոփոխություններով ներկայանալուն:
Նա խոստովանեց` իր հիմնական ժամանակը տրամադրում է աշխատանքին, սակայն ընկերներն իրեն նաև ճանաչում են որպես լավ պարողի:

Հարցին` պատերա՞զմն է արդյոք իրեն փոխել, դարձրել սակավախոս, Զեյնալյանը պատասխանեց.

«Բոլորովին: Մինչև պատերազմն էլ եմ այդպես եղել: Ես ավելի շատ լսում եմ»:

Երևանի քաղաքապետի թեկնածուն խոստովանեց` պատերազմից հետո իր արժեհամակարգը չի փոխվել, ուղղակի հասկացել է, որ կյանքը շատ թանկ բան է, այն պետք է ավելի շատ սիրել, նաև հասկացել է, որ վտանգավոր է մահից չվախենալը, երբ մահը սարսափելի չէ, մարդիկ կյանքին կարող են անտարբեր, իմիջիայլոց վերաբերվել:

«Ես վախենում եմ մահից ու նաև նրանցից, ովքեր չեն վախենում մահից»,- ասաց նա:

Ֆեյսբուքյան օգտատերերին հետաքրքրում էր` իրականության հետ աղերս ունե՞ն տեղեկությունները, թե ՀՀԿ-ն սատարում է իրեն կամ գոնե համագործակցություն կա ՀՀԿ-ի հետ:

«Չկա որևէ տեղեկություն, որ ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է այս կամ այն կուսակցությանը կամ թեկնածուին սատարելու մասին: Դրանք ենթադրություններ, վերլուծություններ են, հիմքում այն է, թե` բա ում պիտի սատարեն: Դա անհիմն է, ինձ աջակցելու վերաբերյալ որևէ համագործակցություն ձեռքբերված չէ, որևէ հանդիպում չեմ ունեցել և չեմ քննարկել մեր դաշինքին սատարելու վերաբերյալ հարցեր»,- ասաց Զեյնալյանը:

Օգտատերերից մեկը արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Զեյնալյանի առաջադրումը քաղաքապետի պաշտոնում անարդար համարեց, քանի որ կարծում էր` եթե իբրև նախարար նա ծառայում էր բոլորին, ապա հիմա ծառայելու է բացառապես երևանցիներին: Այս դիրքորոշումը Զեյնալյանը ցավալի համարեց:

«Ցավալի է, որ տպավորություն է, թե Երևանը միայն երևանցիների համար է և միայն նրանց է ծառայում: Մենք փորձելու ենք փոխել դա, որ Երևանը մայրաքաղաք լինելու առաքելությունն իրականացնի, նպաստի մարզերի հավասար զարգացմանը, որ մարդիկ ավելի հարմարավետ ապրելու ձգտումով չգան Երևան ու այն չդարձնեն ավելի անհարմարավետ, և Երևանը պոպուլյարության զոհը չդառնա»,- ասաց նա:

Հարցին` ինչո՞ւ որոշեց թողնել արդարադատության նախարարի պաշտոնը և պայքարել Երևանի քաղաքապետի պաշտոնի համար, և արդյո՞ք պատճառն այն է, որ չէր ցանկանում աշխատել գործող կառավարության հետ, Զեյնալյանը պատասխանեց, որ երկուսն էլ քաղաքական պաշտոններ են, երկուսի դեպքում էլ պայքարին կուսակցություններն են մասնակցում, ձևավորում կառավարություն կամ ՏԻՄ-եր:

«Սա նպաստավոր է Երևանի, ընդհանրապես` ժողովրդավարության համար: Բացարձակապես չեմ հրաժարվում ներկա կառավարության հետ, առանց համագործակցության հնարավոր չէ իրականացնել բարեփոխումներ ինչպես Երևանում, այնպես էլ ողջ Հայաստանում: Ինչպես արդարադատության ոլորտում կան անելիքներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում, Երևանում առհասարակ, իմ մասնագիտություններից մեկը նաև Տեղական ինքնակառավարման մասնագետ լինելն է»,- նշեց քաղաքապետի թեկնածուն:

Զեյնալյանը արձագանքեց «Լույս» և «Իմ քայլը» դաշինքների պաստառները իրար վրա փակցնելու դեպքերին, նշեց, որ բացասական է գնահատում այն, ինչ կատարվել է, խնդրին տեղյակ է:

Նա հայտնեց, որ խորհրդակցություն են ունեցել Արարատ Միրզոյանի հետ, դատապարտել են երևույթը, կոչ են անում իրենց համակիրներին հարգել մասնակից մյուս կուսակցություններին, պաստառներն այնպես փակցնել, որ տեղ մնա այլոց համար ևս:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գործընկերներն անհանգստացած են Ջիգարխանյանի առողջական վիճակով
17 Հունվարի 2019 - 00:04
Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատակիցները չգիտեն ուր է անհետացել իրենց 83-ամյա ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Դավոս
16 Հունվարի 2019 - 23:15
Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ
16 Հունվարի 2019 - 22:53
Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
ԱՄՆ-ի և ԻՊ-ի միջև կապի նոր ապացույցների մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն
16 Հունվարի 2019 - 22:13
Ամերիկյան հատուկ նշանակության ջոկատը կարող էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների բանտը գրավել՝ թույլ չտալու համար ահաբեկիչների հովանավորների մասին տեղեկության արտահոսքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
Զոհրաբ Մնացականյանի եւ Մամեդյարովի հանդիպումը տեւել է ավելի քան չորս ժամ
16 Հունվարի 2019 - 20:36
Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Լի Կեցյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16 Հունվարի 2019 - 20:25
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյան շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան
16 Հունվարի 2019 - 20:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր:
Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի իրագործումը դանդաղում է. «Լուսավոր Հայաստան»
16 Հունվարի 2019 - 19:16
Հայաստանի եւ ԵՄ միջեւ կնքված համաձայնագրի իրականացումը դանդաղում է, եւ այդ գործընթացը պետք է արագացնել եվրոպական երկրներում Հայաստանի դեսպանատների, ինչպես նաեւ սփյուռքի միջոցով:
Նունե Սարգսյանի գրքերը թարգմանելու և հրատարակելու ցանկություն է հայտնել ԱՄԷ հրատարակչական ասոցիացիան
16 Հունվարի 2019 - 18:38
Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Արաբական Միացյալ Էմիրությունների հրատարակչական ասոցիացիա և հանդիպել ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռաշիդ Ալկուսի հետ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5042
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Դավոս
Հասարակություն, Քաղաքական