Facebook   Twitter
 
Գործում որևէ նյութ չկա օլիգարխների թիկնազորին բանակի զրահաբաճկոն բաժանելու մասին․ Քոչարյանի պաշտպան

Գործում որևէ նյութ չկա օլիգարխների թիկնազորին բանակի զրահաբաճկոն բաժանելու մասին․ Քոչարյանի պաշտպան

14 Սեպտեմբերի 2018 - 22:00
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի խոսքերը՝ մարտի 1-ի դեպքերի ժամանակ բանակի պահեստներից զրահաբաճկոններ են բաժանվել օլիգարխների թիկնազորին, որպեսզի նրանք բանակի անվան տակ գործեն, դեռ չեն կցվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրական գործին։
Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել այդ հայտարարությունը, քանի որ այդ դեպքերի ժամանակ ԶՈւ գլխավոր հրամանատարը հենց Քոչարյանն էր, պաշտպանը հրաժարվեց պատասխանել` ասելով, որ այդ մասին գործում ոչինչ ասված չէ․ հենց գործում այդ մասին տեղեկություններ լինեն, կհայտնեն իրենց դիրքորոշումը։ Պաշտպաններից մյուսը՝ Հայկ Ալումյանը, պնդում է, որ գործում կան տարօրինակություններ։

«Բայց այդ, տարօրինակությունները պիտի Հատուկ քննչական ծառայությունը պարզի, ոչ թե այդ տարօրինակություններով մանիպուլյացիաներ անի հենց այն ժամանակ, երբ դա իրենց պետք է»,– նշեց Ալումյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՀԿ-ն հայտնել է՝ որն է ամենամահացու հիվանդությունն աշխարհում
20 Սեպտեմբերի 2018 - 00:02
Մոլորակի ամենամահացու հիվանդությունը տուբերկուլյոզն է, ինչպես ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվետվության մեջ:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները մասնակցել են սեղանի թենիսի մարզական միջոցառման
20 Սեպտեմբերի 2018 - 00:00
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 27-րդ տարելիցին ընդառաջ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 18-ին կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս, ինչին դատապարտյալները մասնակցել են մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ:
Գիտնականները պարզել են Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի մնացորդների գտնվելու հավանական վայրը
19 Սեպտեմբերի 2018 - 23:58
Բրիտանացի հետազոտող և ծովագնաց Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի գտնվելու հավանական վայրը նախանշվել է 17 000 կմ հեռավորության վրա այն երկրից, որի հետ այն ամենից շատ է ասոցացվում:
Հրազդանում չարաշահումները, նախնական տեղեկություններով, հատել են եռանիշ թվի սահմանը
19 Սեպտեմբերի 2018 - 23:47
Աուդիտորական ընկերությունն ուսումնասիրություն է կատարում Հրազդան քաղաքում կատարված չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:
«Սերը մնում է միշտ». Սարգիս Գրիգորյանի ու կնոջ ջերմ լուսանկարը
19 Սեպտեմբերի 2018 - 23:36
Սարգիս Գրիգորյանն իր Instagram-ում հերթական լուսանկար է հրապարակել, որի միջոցով սեր է խոստովանել կնոջը:
Կոտայքի մարզում՝ Ակնալիճ տանող լեռնային հատվածում Բրազիլիայի քացաքացին մոլորվել է
19 Սեպտեմբերի 2018 - 23:30
Սեպտեմբերի 19-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին մոլորվել է Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
19 Սեպտեմբերի 2018 - 23:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կալաշնիկով» ընկերության հրաձգարանում կրակել է դիպուկահար հրացանից։ Հրաձգարանը տեղակայված է Մերձմոսկովյան «Պատրիոտ» այգում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Իտալիայում կհայտնվի Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը
19 Սեպտեմբերի 2018 - 23:21
Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը, որը կձգվի Իտալիայի Վալ Տարտանո հովտի վրայով, կմիացնի Մորբեն և Սոնդրիո բնակավայրերը: Այն կբացվի սեպտեմբերի 22-ին, հայտնել է Coriere della Sera թերթը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13321
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
Միջազգային, Հասարակություն