Facebook   Twitter
 
«Հետո, իրենք էլ պիտի առաջարկեին». Արամ Սարգսյանը՝ ՔՊ–ի հետ միասնական թիմով ընտրությունների չգնալու մասին

«Հետո, իրենք էլ պիտի առաջարկեին». Արամ Սարգսյանը՝ ՔՊ–ի հետ միասնական թիմով ընտրությունների չգնալու մասին

14 Սեպտեմբերի 2018 - 22:10
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին այսօր՝ սեպտեմբերի 14–ին, Ավան վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ նարդի խաղացողները հարց տվեցին՝ ինչի՞ «Ելք» դաշինքով չեն մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին. «Նախկինում միասին էիք, ներդաշնակ իրար հետ ու շատ լավ իրար հետ, հիմա առանձին եք»։
Արամ Սարգսյանը պատմեց մանրամասները՝«Ելք» դաշինքի 3 կուսակցություններից Քաղաքացիական պայմանագիրը նախաձեռնել է «Իմ քայլը» շարժումը եւ հաջողություն ունեցել հեղափոխության հարցում։

«Հեղափոխությունից հետո ՔՊ–ն դարձավ շատ մեծ կուսակցություն, բազմամարդ, մի քանի անգամ ավելի մեծ, քան մեր կուսակցություններն են եւ որոշում կայացրեց որ ինքը այս ընտրություններում պիտի փորձի իր ուժերը, պիտի միայնակ գնա՝ քաղաքապետի իր թեկնածուով։

Դրանից հետո հո մենք չէինք գալու ասենք՝ գիտեք ինչ, մեզ էլ վերցրեք էլի։ Այդ ժամանակ ինչ էին ասելու, ասելու էին՝ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը պատեհապաշտ մարդիկ են, պաշտոն են ուզում, այն ժամանակ, որ իրենք քայլում էին, իրենց հետ չքայլեցին, հիմա գնացել մտնում են էնտեղ»,–ասաց Արամ Սարգսյանը։

Նա ավելացրեց. «Հետո, իրենք էլ պիտի առաջարկեին»։

Սարգսյանը պարզաբանեց, որ ՔՊ–ն համարում է, որ բազմամարդ կուսակցություն է, ունի իր կադրերը, ունի համապատասխան գիտելիքներ, ամեն ինչ կարող է արդար ու ճիշտ անել։

«Մենք էլ մեր կուսակցությունները հո չէինք փակելու ու գնանք մեր տուն։ Գտել ենք, որ մենք ասելիք ունենք, մենք անելիք ունենք, ընտրել ենք մեզ անուն ու մտել այս ընտրապայքարի մեջ»,–եզրափակեց Արամ Սարգսյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել
16 Նոյեմբերի 2018 - 11:14
2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դատախազության համակարգում ստեղծվել է աշխատանքային խումբ:
Շրի Լանկայի խորհրդարանում վարչապետի «պատճառով» ծեծկռտուք է տեղի ունեցել (Տեսանյութ)
16 Նոյեմբերի 2018 - 10:56
Շրի Լանկայի խորհրդարանում պատգամավորները ձեռնամարտի են բռնվել: Տեղի ունեցածի տեսաձայնագրությունը հրապարակել է theguardian.com-ը:
Եղվարդի խճուղում մեքենան բախվել է բաժանարար եզրաքարին և գլխիվայր շրջվել․ կա զոհ
16 Նոյեմբերի 2018 - 10:51
Նոյեմբերի 15-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:45-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Օդալեն ռեստորանային համալիրի հարևանությամբ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 56-ամյա Վարդանիկ Ասատրյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 MX 359 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Ստեփանծմինդա – Լարս ճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր մեքենաների համար
16 Նոյեմբերի 2018 - 10:47
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ծնունդդ շնորհավոր հերոս. Այսօր Ռոբերտ Աբաջյանը կդառնար 22 տարեկան
16 Նոյեմբերի 2018 - 10:37
Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան (նոյեմբերի 16, 1996, Երևան - ապրիլի 2, 2016, Արցախի Հանրապետություն), Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, զինված ուժերի կրտսեր սերժանտ, Արցախի հերոս (հետմահու)։
Բակո Սահակյանը Փարիզում այցելել է Հայաստան» հիմնադրամի կազմակերպած հեռախոսամարաթոնի կենտրոն
16 Նոյեմբերի 2018 - 10:32
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Փարիզում այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ֆրանսիայում կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների հետ՝ Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ գործընթացում ընդգրկված կամավորների հետ:
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
16 Նոյեմբերի 2018 - 10:13
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
20-ամյա կնոջ մահվան գործով կալանավորվել է ամուսինը. ՔԿ
16 Նոյեմբերի 2018 - 10:05
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն: Վերջինս կալանավորվել է:
ԱԺ նիստը՝ ուղիղ
16 Նոյեմբերի 2018 - 10:01
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15672
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԱԺ նիստը՝ ուղիղ
Հասարակություն, Քաղաքական