Facebook   Twitter
 
Եվա Բաղդասարյանի շքեղ կերպարը խոր բացվածքով զգեստով

Եվա Բաղդասարյանի շքեղ կերպարը խոր բացվածքով զգեստով

14 Սեպտեմբերի 2018 - 23:16
Երիտասարդ սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանն Instagram-ի էջի հետեւորդներին վերջերս պարբերաբար ներկայացնում է լուսանկարներ շքեղ ֆոտոսեսիաներից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է:
Այս անգամ դերասանուհին իր միկրոբլոգում հրապարակել է մի լուսանկար, որում ներկայացել է բոկոտն ու բնության գրկում:

Գրավիչ սեւահերը սեւ, երկարափեշ զգեստով է, որն ունի խոր բացվածք: Եվան վառ դիմահարդարմամբ է, իսկ վարսերն ազատորեն թափված են ուսերին:

Այս շքեղ լուսանկարը դերասանուհու կողմից որեւէ կերպ մեկնաբանված չէ, սակայն օգտատեր-երկրպագուները լրացնում են այդ բացն իրենց հաճոյախոսություններով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա իր միկրոբլոգում նոր լուսանկարների շարք էր ներկայացրել, որոնցում ներկայացել էր սեւ հանդերձանքով ու իրեն համապատասխան դիմահարդարմամբ, որը շեշտել էր դերասանուհու նուրբ դիմագծերը:

Անկրկնելի լուքը Եվան ամբողջացրել է դեղին պայուսակով, որը, կարելի է ասել, կոտրել է ընդհանուր կերպարի մգությունը:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
ԱԱԾ. բացահայտվել են կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր. տեսանյութ
23 Ապրիլի 2019 - 17:52
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Դե Բրույնեն չի մասնակցի մանչեսթերյան դերբիին
23 Ապրիլի 2019 - 17:50
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմյեր լիգայի առաջնության 31-րդ տուրից տեղափոխված հանդիպմանը։
Նորագավիթի մաքսայինի նորանշանակ պետը Փաշինյանի վարորդի հետ արյունակցական կապ չունի, պարզապես ծանոթներ են. Դավիթ Անանյան
23 Ապրիլի 2019 - 17:45
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ Նորագավիթի մաքսայինի նորանշանակ պետը Նիկոլ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է: Դավիթ Անանյանն այս մասին ասաց այսօր ՊԵԿ-ում լրագրողների հետ զրույցում:
Տաք օդային հոսանքներ են գալիս. Գագիկ Սուրենյան
23 Ապրիլի 2019 - 17:41
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ուրախ լուր է հայտնել եղանակի մասին:
Բակո Սահակյանը մասնակցել է Զավեն Սարգսյանի անհատական լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը
23 Ապրիլի 2019 - 17:31
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Ստեփանակերտի պատկերասրահում մասնակցել է Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի անհատական լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը:
NBA-ի պատմության լավագույն մեկնարկային կազմը Շաքիլ Օ՛Նիլի վարկածով
23 Ապրիլի 2019 - 17:30
Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ, այժմ ամերիկյան հեռուստատեսությունում փորձագետի աշխատանք կատարող Շաքիլ Օ՛Նիլը նշել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության լավագույն խաղացողների իր վարկածը:
Քաղաքացուն խոշտանգելու մեջ մեղադրվող ոստիկանության պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
23 Ապրիլի 2019 - 17:27
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները խմբով խոշտանգել են ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկված քաղաքացուն:
«Լավ օրից չէ, որ մենք մտնում ենք սրա մեջ». Մարությանը՝ աղբահանության հարցով համայնքային հիմնարկ ստեղծելու մասին
23 Ապրիլի 2019 - 17:01
Լավ օրից չէ, որ մենք մտնում ենք այս պրոցեսի մեջ, պատճառն այն է, որ «Սանիթեքը» ձախողում է իր աշխատանքը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ։
Իրազեկում՝ պարտադիր զինծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին
23 Ապրիլի 2019 - 16:58
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչեւ 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչեւ 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ):
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 27838
 
Լրահոս`