Facebook   Twitter
 
Աչաջուր համայնքում բացվել են Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն և Գինեգործական փորձացուցադրական արտադրամաս

Աչաջուր համայնքում բացվել են Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն և Գինեգործական փորձացուցադրական արտադրամաս

11 Հոկտեմբերի 2018 - 13:46
Հոկտեմբերի 10-ին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում կայացավ ՀՀ կառավարության և միջազգային ու հայաստանյան կազմակերպությունների համատեղ ջանքերով կյանքի կոչված երկու գյուղատնտեսական մասնագիտացված կենտրոնների պաշտոնական բացումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ/USAID) ֆինանսավորմամբ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ՀԿ-ի ու «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI/ԱՐԴԻ) ծրագրի և CARD հիմնադրամի համագործակցության շրջանակում Աչաջուր համայնքում հիմնվել է Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն: Մասնագիտացված կենտրոնն ուղղված է ոչ միայն Տավուշում խաղողագործության (այգիների աճեցում և կառավարում) զարգացմանը, այլև նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը Հայաստանում:

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (PRP) ծրագրի շրջանակներում CARD հիմնադրամը Սպասարկման կենտրոնին կից հիմնել է նաև Գինեգործական փորձացուցադրական արտադրամաս: Այն հարթակ կհանդիսանա խաղողագործության և գինեգործության ոլորտի արդի տեխնոլոգիաների և միջազգային փորձի կիրառման և տարածման համար:

Կենտրոնի տեխնիկան ապահովել է ԱՐԴԻ ծրագիրը, իսկ նախաձեռնության տեխնիկական աջակցությունը ցուցաբերվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից ֆինանսավորվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը:

Նորաբաց այս երկու կենտրոնները միտված են զարգացնելու խաղողագործությունը, գինեգործությունը և տուրիզմը Տավուշի մարզում։ CARD հիմնադրամը հուշագիր է ստորագրել Ֆրանսիայի խաղողագործության և գինեգործության ինստիտուտի հետ` ֆիլոքսերադիմացկուն խաղողի տնկանյութի համատեղ արտադրության նպատակով մասնագիտական աջակցության տրամադրման շուրջ։ Այս գործընթացը ֆինանսավորվում է նաև Պեռնո Ռիկար խմբի Երևանի կոնյակի գործարանի կողմից:

Երկու կենտրոնների հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին պաշտոնատար անձինք ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ:

2013 թ. օգոստոսից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Այն ուղղված է Հայաստանի մարզերում տեղական տնտեսական զարգացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և բնության պահպանմանը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը, «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD):

Գյուղի Զարգացման Արդի Նախաձեռնություն (ԱՐԴԻ/ARDI)ը հնգամյա ծրագիր է, որը մեկնարկել է 2013 թ.-ի սեպտեմբերին և ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ծրագրի նպատակն է Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի գյուղական համայնքներում խթանել գյուղական զբաղվածությունը` տնտեսական զարգացման խոչընդոտները վերացնելու ճանապարհով:

Ծրագիրն աջակցություն է տրամադրում գյուղատնտեսության երեք հիմնական ոլորտներում` կաթի վերամշակում, մրգերի վերամշակում և գյուղական զբոսաշրջություն: Ծրագիրն իրականացնող կազմակերպություններն են Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» և «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գարեգին Բ-ն եկեղեցականների հետ հանդիպմանը նրանց մաղթել է ուժ, կորով ու Երկնավորի առաջնորդությունն իրենց հոգևոր առաքելության մեջ
19 Դեկտեմբերի 2018 - 13:01
Դեկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 16 եկեղեցականների հետ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
79 տարեկանում մահացել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախկին նախարար Յուրի Ավետիսի Մելիք-Օհանջանյանը
19 Դեկտեմբերի 2018 - 12:45
Դեկտեմբերի 17-ին կյանքի 79-րդ տարում վախճանվել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախկին նախարար Յուրի Ավետիսի Մելիք-Օհանջանյանը։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումները Կալիֆորնիայի նահանգային սենատորներ հետ
19 Դեկտեմբերի 2018 - 12:41
Դեկտեմբերի 17-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպում ունեցավ Կալիֆորնիայի նահանգային սենատորներ Էնթոնի Պորտանտինոյի (Anthony Portantino), Հենրի Սթերնի (Henry Stern), Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանի և Գլենդեյլի քաղաքային խորհրդի քարտուղար Արտաշես Քասախյանի հետ՝ սենատոր Պորտանտինոյի գրասենյակում:
Ստեփանակերտը այս պահին չի կարող ասել` Մամեդյարովը ինչ փոխըմռնման մասին է խոսել. Դ. Բաբայան. Tert.am
19 Դեկտեմբերի 2018 - 12:35
Ստեփանակերտը այս պահին չի կարող ասել, թե Արցախի հարցում ինչ փոխըմռնման են եկել Հայաստանն ու Ադրբեջանը արտագործնախարների հանդիպման ժամանակ. Tert.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ճիշտ համարեց համապատասխան կառույցների խոսքին սպասելը:
Հաշմանդամության կարգ ստանալու համար մարդիկ նախկինում գնացել են հանձնաժողովների հետ գործարքների. Զ. Բաթոյան
19 Դեկտեմբերի 2018 - 12:32
Հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատումը չի լինելու միայն բժշկասոցիալական՝ առողջական խնդիրներից ելնելով: Նախատեսվում է ներդնել նոր մոդել, որպեսզի անձի ամբողջական կարիքների գնահատմամբ մատուցվեն կոնկրետ ծառայություններ:
Վահագն Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը
19 Դեկտեմբերի 2018 - 12:30
«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը փաստաբանը բողոքարկել է ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ներկայացրած հայցադիմումը վարույթ չընդունելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
«Շերեմետևո» օդանավակայանում Ստամբուլից Մոսկվա ժամանած ՀՀ քաղաքացու են ձերբակալել
19 Դեկտեմբերի 2018 - 12:28
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում մաքսավորները Ստամբուլից չվերթով Մոսկվա ժամանած Հայաստանի քաղաքացու են ձերբակալել:
Դեսպան Մհեր Մկրտումյանին ընդունել է շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը
19 Դեկտեմբերի 2018 - 12:25
Դեկտեմբերի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանին ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը (Abdallah ben Zayed Al Nahyane):
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16055
 
Լրահոս`