Facebook   Twitter
 
Փաշինյանն ու Մակրոնը մյուս հյուրերի հետ լսել են հայկական ու ֆրանսիական կատարումներ

Փաշինյանն ու Մակրոնը մյուս հյուրերի հետ լսել են հայկական ու ֆրանսիական կատարումներ

11 Հոկտեմբերի 2018 - 22:38
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության հրապարակում կազմակերպված գալա-համերգին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։
Գալա-համերգին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի բարձրագույն քաղաքական և հոգևոր ղեկավարությունը:

Ելույթներով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ներկայացվել է հայ կոմպոզիտորական արվեստը։ Հնչել են` հատված Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայից, Ուզուն դարան, «Սուսերով պարը» (ջազային մշակմամբ), «Դիմակահանդեսը», հատված Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայից, Գրիգոր Եղիազարյանի Ձկնորսների պարը «Սևան» բալետից, հատված Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայից։ Սիմֆոնիկ նվագախումբը կատարել է նաև «Քոչարի» պարեղանակը, ինչպես նաև «Դլե յամանը» Ջիվան Գասպարյանի կատարմամբ։ Գալա-համերգի ավարտական մասը նվիրված է եղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին է նվիրել Մակրոնի՝ «Հեղափոխություն» գրքի հայերեն թարգմանված տարբերակը: Գիրքը հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին ընդառաջ՝ պետական աջակցությամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժամանակ». Դավիթ Անանյանը ռեկորդ է խփում. Մարտի 1-ի ակտիվ դերակատար Զավեն Նանյանի որդին՝ ՊԵԿ բաժնի պետ
18 Հոկտեմբերի 2018 - 09:49
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում խայտառակ կադրային նշանակումները շարունակվում են։
Վիդալը տուգանվել է 800 հազար եվրոյով
18 Հոկտեմբերի 2018 - 09:44
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը տուգանվել է 800 հազար եվրոյով գիշերային ակումբում ծեծկռտուքի համար։ Այս մասին հայտնում է TZ-ը:
Ոնց որ թե ժողովուրդն էլ է պատրաստ շատ տարբեր զարգացումների. Արարատ Միրզոյան
18 Հոկտեմբերի 2018 - 09:39
Ես հույս ունեմ, որ բոլոր ուժերը կդրսեւորեն անհրաժեշտ խոհեմություն եւ կներդնեն իրենց լավագույն ջանքերը, որպեսզի առավելագույնս անցնցում անցնեն այս երկու շաբաթները:
Լաուդրուպն իր ծառայություններն է առաջարկել Ռեալին
18 Հոկտեմբերի 2018 - 09:39
Մադրիդի «Ռեալում» հնարավոր է մարզչական փոփոխություն լինի:
Աստղագուշակ հոկտեմբերի 18-ի համար
18 Հոկտեմբերի 2018 - 09:09
Խոյ: Հրաշալի օր է ընտանեկան հավաքույթների համար: Կարող եք տեսակցության գնալ նրանց, ում վաղուց չեք հանդիպել:
Վարկային միությունների միջազգային օրը
18 Հոկտեմբերի 2018 - 09:04
Ամեն տարի հոկտեմբերի 3-րդ հինգշաբթի օրը բոլոր տեսակի սպառողական կոոպերատիվները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Վարկային միությունների միջազգային օրը
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15299
 
Լրահոս`
 
 
Վիդալը տուգանվել է 800 հազար եվրոյով
Սպորտ, Հասարակություն