Facebook   Twitter
 
Վրաստանում նախագահի թեկնածուն ցանկանում է մարիխուանայի փառատոն անցկացնել

Վրաստանում նախագահի թեկնածուն ցանկանում է մարիխուանայի փառատոն անցկացնել

11 Հոկտեմբերի 2018 - 23:10
«Գիրչի» կուսակցությունը, որի առաջնորդ Գեորգի Ջափարիձեն Վրաստանի նախագահի թեկնածու է, մտադիր է Թբիլիսիում մարիխուանայի փառատոն անցկացնել։
Ընդդիմադիր շարժման նախաձեռնությամբ միջոցառումը պետք է կայանա քաղաքի կենտրոնի այգիներից մեկում՝ հոկտեմբերի 20-ին, այսինքն ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ։

«Գիրչին» հայտարարում է, որ փառատոնին պետք է մասնակցեն բոլոր նրանք, ում համար ազատությունը թանկ է։ Այս իրադարձությունն ուղղվելու է Վրաստանում մարիխուանայի լիովին լեգալացմանը՝ չբացառելով, որ այդ օրը նույնիսկ այն կարող է վաճառվել։

«Ես մտադիր եմ քաղաքացիական անհնազանդության հերթական ակցիան իրականացնել»,- հայտարարել է Ջափարիձեն, ում կարծիքով՝ Վրաստանում մարիխուանայի իրացումը պետք է քաղաքակիրթ բնույթ կրի, ինչը հնարավոր է անել «կոֆեշոփերի» բացման միջոցով։

Նշենք, որ «Գիրչին» հայտնի է իր արտառոց նախաձեռնություններով։ Նախինում այն հանդես է եկել նաեւ երկրում մարմնավաճառության լեգալացման, կրիպտոարժույթի ստեղծման կոչերով։ Նրանք նաեւ գրանցել են կրոնական կազմակերպություն՝ «Քրիստոնեական, ավետարանչական, բողոքական եկեղեցի-Աստվածաշնչյան ազատություն», որը խրախուսում է հոգեւոր ծառայությունը եւ դրանով զորակոչի տարկետման հնարավորություն ընձեռում։

 
Նմանատիպ նորություններ
Անի Լորակի բեմական համարձակ հանդերձանքը շփոթեցրել է երկրպագուներին (Լուսանկարներ, Տեսանյութ)
21 Փետրվարի 2019 - 00:25
Անի Լորակը, որը ներկա պահին հյուրախաղերի է մասնակցում իր DIVA շոուի շրջանակներում, հերթական համերգն է տվել Եսենտուկի քաղաքում, սակայն նրա հանդերձներից մեկը շփոթեցրել է հանդիսատեսին:
Իսպանիան մտադիր է 47 մլրդ եվրո ներդնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում
21 Փետրվարի 2019 - 00:17
Իսպանիայի կառավարությունը մտադիր է 10 տարվա ընթացքում՝ 47 մլրդ եվրո ներդնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ հայտնում է Reuters-ը։
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է Պորոշենկոն օգնում Եվրոմայդանի վիրավորներին
21 Փետրվարի 2019 - 00:13
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, ինչպես է նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրոմայդանի կրակոցների ժամանակ օգնում վիրավորներին։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube ալիքում։
ԱՄՆ-ի Մեծ Կանիոնի այցելուները կարող են ճառագայթման ենթարկված լինել
21 Փետրվարի 2019 - 00:08
ԱՄՆ-ում Մեծ Կանիոն ազգային զբոսայգու այցելուները կարող էին ճառագայթահարվել ուրանով՝ հաղորդում է Independent-ը:
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ
21 Փետրվարի 2019 - 00:02
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների ժամանակ կորած շունը 101 օր անց վերադարձել է տիրոջ մոտ
20 Փետրվարի 2019 - 23:58
Կալիֆոռնիայում անցյալ տարվա նոյեմբերին բռնկված անտառային հրդեհների հետևանքով լիովին ոչնչացել է Պարադայս քաղաքը: Երբ Քինգսթոն անունով շան տերերը փորձել են փրկվել տարերքից, կենդանին փախել է: Եվ գտնվել է միայն 101 օր անց, հաղորդում է Usa Today-ը:
Վենեսուելան փակել է իր ծովային սահմանը
20 Փետրվարի 2019 - 23:56
Վենեսուելան փակում է իր ծովային սահմանը Արուբա, Բոնեյր և Կյուրասաո կղզիների հետ, դադարեցնում է թռիչքները և վերանայում հարաբերությունները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17575
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ոճային Իվետա Մուկուչյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն