Facebook   Twitter
 
Հայտարարագիր չներկայացնելու վատ սովորույթի մի քանի գործոնները. «Փաստ»

Հայտարարագիր չներկայացնելու վատ սովորույթի մի քանի գործոնները. «Փաստ»

09 Նոյեմբերի 2018 - 09:58
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստն» իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հայտարարագրեր չներկայացրած նախկին և ներկա պաշտոնյաների թվին: Հանձնաժողովը խոստացածի համաձայն իր պաշտոնական կայքում արդեն հրապարակել է նաև նրանց անունները:

Ինչպես տեղեկանում ենք ցանկից, 2018 թ. նոյեմբերի 6–ի դրությամբ պաշտոնական պարտականությունները ստանձնելու հայտարարագրեր չներկայացրած անձանց շարքում գերակշռողը ՊԵԿ աշխատակիցներն են: Նրանց թվում են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Արագածոտնի բաժնի պետի տեղակալ Լյովա Գրիգորյանը, ՊԵԿ Արևել յան մաքսատուն– վարչության Բագրատաշենի մաքսային կետ բաժնի 4–րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ Սևակ Խաչատրյանը: Ցանկում կան նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչների անուններ: Ընդհանուր առմամբ, օրենքով նախատեսված 30–օրյա ժամկետի ավարտից հետո պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել 7 անձ իսկ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր՝ 29:

Հետաքրքրական է նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարագիր չներկայացրած նախկին պաշտոնյաների ցանկը, որտեղ կան նաև նախկին ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի, Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, մշակույթի նախկին փոխնախարար Արև Սամուել յանի անունները: Այդ ցանկում են նաև նախկին ՊԵԿ պաշտոնյաներ, իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչներ: Այս իմաստով կարելի է արձանագրել, որ հայտարարագիր չներկայացնելու վատ սովորույթը, թերևս, դեռ շարունակվում է:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանի հետ զրույցում, մինչ այս ցանկը հրապարակելը, փորձել էինք հասկանալ նաև հայտարարագիր ներկայացնելու ընթացակարգը:

«Փաստի» հետ զրույցում նա մանրամասնել է. «Օրենքը նախատեսում է մեկամսյա ժամկետ: Այսինքն՝ պաշտոնը ստանձնելու պահից 30–օրյա ժամկետում պետք է հայտարարագրերը ներկայացվեն: Պրակտիկայում հետևում են 30–օրյա ժամկետին, բայց ունենք դեպքեր, երբ 30–օրյա ժամկետից ուշ են ներկայացնում հայտարարագրերը: Նրանց վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակվում, իսկ չներկայացրածների վերաբերյալ նախատեսում ենք գործընթացեր. երկու վարչականից հետո նոր քրեական ներգործություն է սահմանվում: Որպես կանոն, առաջին վարչական ներգործությունից հետո ժամկետը խախտած պաշտոնյաները կամ փոխկապակցված անձինք հայտարարագրերը ներկայացնում են»:
Նրա խոսքով՝ հայտարարագրի ժամկետի պահպանումը կախված է մի քանի գործոններից:

«Օրինակ՝ շատ պատասխանատու պետք է լինեն իրենց կադրային ստորաբաժանումները, որպեսզի նշանակումների մասին պատշաճ տեղեկացում տան: Հաճախ նշանակումների կամ ազատումների մասին մենք ստանում ենք ուշացած տվյալներ. եթե տվյալը ուշ է ստացվում, համապատասխանաբար, ուշ է գեներացվում «pasword»–ը. մեր հայտարարագրման համակարգն էլեկտրոնային է, և պաշտոնյաները կարող են համակարգ մուտք գործել բացառապես իրենց հաշվով և գաղտնաբառերով: Այդ ստորաբաժանումների թերացումները շատ հաճախ անդրադառնում են պաշտոնատար անձանց կողմից սահմանված ժամկետում իրենց պարտականությունների կատարման վրա: Մենք համագործակցում ենք և համապատասխան հիշեցումներ, տեղեկացումներ ենք ուղարկում նաև կադրային ստորաբաժանումներին, որպեսզի իրենք օրենքով նախատեսված եռօրյա ժամկետը պահպանեն և նշանակումների, ազատումների և փոփոխությունների մասին մեզ անհապաղ տեղեկացնեն»,–ասաց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաստ». Դրամական ի՞նչ միջոցներ է հայտարարագրել Արմավիրի մարզպետը
16 Հունվարի 2019 - 09:12
«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հայտարարագրել է բնակարան, իսկ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը կքրեականացվի. «Ժամանակ»
16 Հունվարի 2019 - 09:00
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է քրեականացնել փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը:
Մանվել Գրիգորյանը ցանկանում է մեկնել Ֆրանսիա՝ բուժման նպատակով. «Ժամանակ»
16 Հունվարի 2019 - 08:45
«Ժամանակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա:
Որ պատգամավորները Երևանում վարձով կապրեն
16 Հունվարի 2019 - 08:43
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երեւանում բնակարան չունեցող պատգամավորին տան վարձավճարի չափով փոխհատուցում է տրվում:
«Ժամանակ». Կտրուկ վատացել է Ռուբեն Հայրապետյանի առողջական վիճակը
16 Հունվարի 2019 - 08:39
«Ժամանակ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1452
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Դավոս
Հասարակություն, Քաղաքական