Facebook   Twitter
 
Հնարավոր է՝ ԱՄՆ գլխավոր դատախազ նշանակեն աշխատանքի նախարարին կամ դատավորի. Bloomberg

Հնարավոր է՝ ԱՄՆ գլխավոր դատախազ նշանակեն աշխատանքի նախարարին կամ դատավորի. Bloomberg

09 Նոյեմբերի 2018 - 10:04
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է արդարադատության նախարարի պաշտոնում աշխատանքի նախարար Ալեքսանդր Ակոսատայի, Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիսթիի եւ վերաքննիչ դատարանի դատավոր Էդիթ Ջոնսի նշանակման հնարավորությունը, հայտնում է Bloomberg-ը:
Գործակալության տեղեկություններով՝ մի քանի հանրապետական եւ դեմոկրատ սենատորներ աջակցում են Ակոստայի թեկնածությունը, քանի որ նախկինում արդեն օրենսդիրները նրան հաստատել են նախարարի պաշտոնում: Նրա առավելությունն է համարվում նաեւ այն, որ Կուբայից ներգաղթյալի որդի է: Գործակալությունը նշում է, որ Ակոստան Թրամփի հետ անձնական լավ հարաբերություններ ունի:

Հնարավոր թեկնածուների ցանկում են նաեւ Ֆլորիդայի գլխավոր դատախազ Պամելա Բոնդին եւ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը, որոնք աշխատել են Ջորջ Բուշ ավագի վարչակազմում: Գործակալության աղբյուրները նշում են, որ Թրամփն ում էլ ընտրի, թեկնածուն սենատորներին պետք է խոստանա, որ չի խոչընդոտելու ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի վարած քննությանը: Քննությունը վերաբերում է Ռուսաստանին վերագրվող 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտությանը:

Թրամփը Սեշնսին պաշտոնանկ է արել ԱՄՆ արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի պաշտոնից: «Ձեր խնդրանքով ես հրաժարական եմ ներկայացնում»,- նշված է Սպիտակ տուն ուղարկած Սեշնսի դիմումի տեքստում: Թրամփը հայտարարել էր, որ արդարադատության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Մեթյու Ուիթքերը: Մինչ այդ նա Սեշնսի աշխատակազմի պետն էր:

Վերջին մի քանի ամիսներին Թրամփը բազմիցս քննադատել էր Սեշնսին: Խիստ դժգոհության գլխավոր պատճառն այն էր, որ հենց Սեշնսն է ընդունել 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության հանգամանքների քննություն անցկացնելու որոշումը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հնդկաստանում կինն առաջին անգամ մայրացել է փոխպատվաստված արգանդի շնորհիվ. Ասիայում սա առաջին նման դեպքն է
17 Նոյեմբերի 2018 - 23:26
Հնդկաստանի 28-ամյա բնակչուհի Մենակաշի Վալանը լույս աշխարհ է բերել արգանդի փոխպատվաստման շնորհիվ բեղմնավորված երեխայի, ինչն Ասիայում առաջին նման դեպքն է:
Ֆրանսիայում բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիայի ընթացքում տուժողների թիվը հասել է 106-ի
17 Նոյեմբերի 2018 - 22:53
Շաբաթ Ֆրանսիայում բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիայի ընթացքում տուժողների թիվը հասել է 106-ի: Այդ մասին նշվում է երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաների հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեգան Մարքլի ընկերուհին պատմել է իր և Մեգանի ծանոթության մասին
17 Նոյեմբերի 2018 - 22:45
Ամերիկացի երգչուհի ու դերասանուհի Մենդի Մուրը հետաքրքիր պատմություն է պատմել իր և Մեգան Մարքլի մասին: Այս մասին հայտնում Fox News-ը:
Թուրքիայում ձիերի պատկերով յուրահատուկ քար են գտել
17 Նոյեմբերի 2018 - 22:43
Հին Լիկիայի համադաշնության ամենահայտնի քաղաքներից մեկի` Միրայի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է 1800 տարի առաջ մատանին զարդարող հազվագյուտ, փորագրված քար, հայտնում է Daily News-ը:
ԱՄՆ փոխնախագահը պատմել է Թրամփ-Կիմ Չեն Ըն նոր հանդիպման նախապատրաստման մասին
17 Նոյեմբերի 2018 - 22:00
Միացյալ Նահանգները շարունակում է նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև կայանալիք նոր հանդիպման նախապատրաստական աշխատանքները, գրում է РИА Новости-ն:
Սարդինիայի ափերի մոտ փորձում են փրկել ալժիրցի միգրանտներին
17 Նոյեմբերի 2018 - 21:48
Իտալիայի առափնյա պահակախումբը փնտրում է 8 ալժիրցի միգրանտների, ովքեր փորձել են հասնել ծովափ, երբ նրանց նավը Սարդինայի հարավարեւմտյան ափին խորտակվել է, հաղորդում է Associated Press-ը:
Մեկ բաժակ վիսկին օգնել է ուշքի գալ. Թերեզա Մեյի խոստովանություը
17 Նոյեմբերի 2018 - 21:39
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատմել է, որ մեկ բաժակ վիսկին օգնել է իրեն ուշքի գալ՝ Brexit-ի հարցով 5 ժամ տևած քննարկումներից հետո, հաղորդում է Daily Mail-ը:
Դոնալդ Թրամփն արձագանքել է CNN-ի հայցի վերաբերյալ դատարանի որոշմանը
17 Նոյեմբերի 2018 - 21:28
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է կրկին արգելափակել CNN- ի լրագրող Ջիմ Աքոստայի մուտքը Սպիտակ Տուն, եթե նա անպարկեշտ իրեն պահի, հայտնում է վերջաժամկետը:
Դեր Զորում 40 խաղաղ բնակիչ է զոհվել
17 Նոյեմբերի 2018 - 20:16
Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան ավիահարված է հասցրել սիրիական Դեր Զոր նահանգի Ալ-Բաքաան բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն 40 խաղաղ բնակիչ է զոհվել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4200
 
Լրահոս`