Facebook   Twitter
 
ՀԱՊԿ-ը կատարելագործում է խաղաղապահ ներուժը

ՀԱՊԿ-ը կատարելագործում է խաղաղապահ ներուժը

09 Նոյեմբերի 2018 - 10:07
Հայ Զինվոր / Սվերդլովսկում ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի համատեղ «Անխախտ եղբայրություն-2018» զորավարժությունը:
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ն անցկացված օպերատիվ-ռազմավարական վարժանքների շրջանակում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի զինվորական ստորաբաժանումները, ինչպես նաեւ ՀԱՊԿ միացյալ շտաբի օպերատիվ ուժերը, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության խմբերը մշակեցին Կենտրոնա-ասիական տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղության աջակցման նախապատրաստմանն ուղղված գործողություններ: Զորավարժությունում ներգրավված էին 1.115 զինծառայողներ, 300 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 25 ավիացիոն:

Զորավարժության ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ուժերը մշտադիտարկել են հրադադարի համաձայնագրի պահպանումը, իրենց պատասխանատվության գոտու բնակչության գործողությունները, իրականացրել են աշխատանքներ միջազգային ահաբեկչական հարձակումներից տուժած տարածքներում խաղաղ կյանքը վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաեւ վերահսկել են երթեւեկությունը, կանխել են ռազմական տեխնիկայի, զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի ապօրինի ներկրումն ու արտահանումը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Պյոտր Տիխոնովսկին նշել է, որ զորավարժության ակտիվ փուլին հետեւել են միջազգային դիտորդներ. «Ցանկանում եմ շեշտել, որ վարժանքներին մասնակցել են բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, առաջին հերթին` ՄԱԿ-ի քարտուղարի ռազմական խորհրդատու, գեներալ-լեյտենանտ Կառլոս Լոյթը: Շնորհակալ եմ նրան եւ ՄԱԿ-ի ղեկավարությանը հետաքրքրություն դրսեւորելու համար: Այս զորավարժությունը եւս մեկ քայլ է ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի ներգրավման ուղղությամբ»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժը արձակել է շուրջ 700 կրակոց. Արցախի ՊՆ
17 Նոյեմբերի 2018 - 13:30
Նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ
17 Նոյեմբերի 2018 - 11:50
Նոյեմբերի 16-ին ՊԲ-ի շտաբի նիստերի դահլիճում, Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված միավորումների և զորամասերի կազմակերպչական-հաստիքային կառուցվածքին, զորահավաքային ռեսուրսների վիճակին, զորքերի պատրաստության ծրագրի համապատասխանությանը` ներկայացվող պահանջներին, ինչպես նաև նշված ոլորտներում առկա խնդիրներին:
ՊՆ-ն հրապարակել է 4 զինծառայողի մահվան պատճառ դարձած ավտովթարից հետո ազատվածների և պատժվածների ցուցակը
17 Նոյեմբերի 2018 - 11:40
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը՝ Խնձորեսկի ճանապարհին եղած վթարի վերաբերյալ, որով մի շարք զինծառայողներ ու հրամանատարներ պատժվում են։
Վարչապետն աչքի ընկած դիրքապահներին պարգևատրել է հայկական ժամացույցներով
16 Նոյեմբերի 2018 - 17:35
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը եւ Դավիթ Տոնոյանը հետեւել են մարտավարական հարձակողական զորավարժություններին
16 Նոյեմբերի 2018 - 14:06
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ հետեւել են ՀՀ ԶՈւ ԲԿ-ներից մեկում անցկացվող մարտավարական հարձակողական զորավարժություններին։
Ծնունդդ շնորհավոր հերոս. Այսօր Ռոբերտ Աբաջյանը կդառնար 22 տարեկան
16 Նոյեմբերի 2018 - 10:37
Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան (նոյեմբերի 16, 1996, Երևան - ապրիլի 2, 2016, Արցախի Հանրապետություն), Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, զինված ուժերի կրտսեր սերժանտ, Արցախի հերոս (հետմահու)։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա
15 Նոյեմբերի 2018 - 17:11
Նոյեմբերի 14-ից 15-ը պաշտոնական այցով Բուլղարիայի Հանրապետություն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության զարգացման հեռանկարները
15 Նոյեմբերի 2018 - 16:48
Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին, հայտնում են ՊՆ-ից։
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
14 Նոյեմբերի 2018 - 19:38
Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար տիկին Քլեր Մեյթրոին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 208
 
Լրահոս`