Facebook   Twitter
 
Թուրքիայում մեկ օրում 103 սպա է ձերբակալվել

Թուրքիայում մեկ օրում 103 սպա է ձերբակալվել

09 Նոյեմբերի 2018 - 10:18
Թուրքիայում մեկ օրում ձերբակալվել է 103 բարձրաստիճան զինվորական, գրում է gazeteduvar.com.tr կայքը՝ մանրամասնելով, որ բոլոր ձերբակալվածները զինված ուժերի գործող սպաներ են:
Նրանք կասկածվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապեր ունենալու համար:

Լրատվամիջոցները նկատում են, որ թեև երկրի իշխանությունները վերացրել են հեղաշրջման փորձից հետո սահմանված ու ավելի քան երկու տարի շարունակված արտակարգ դրության ռեժիմը, սակայն տարբեր պետական կառույցներում ու հատկապես բանակում զանգվածային ձերբակալություններն ու կադրային զտումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չինաստանում նախապատմական կենդանիների բրածոներ են հայտնաբերվել
24 Մարտի 2019 - 23:41
Նախապատմական կենդանիների բրածոները, որոնք հայտնաբերվել են Չինաստանի Հուբեյ նահանգում, ըստ գնահատումների, 518 մլն տարվա պատմություն ունեն:
Ֆրանսիայում 2018-ի նոյեմբերից ի վեր «դեղին բաճկոնների» ցույցերի ավելի քան 8700 մասնակից է ձերբակալվել
24 Մարտի 2019 - 23:29
Ֆրանսիայի ոստիկանությունը 2018 թվականի նոյեմբերից ի վեր «դեղին բաճկոնների» անցկարած բողոքի ցույցերի ընթացքում կարգուկանոն հաստատելիս ավելի քան 8700 մարդու է ձերբակալել:
Թրամփը վաղը կստորագրի Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք ճանաչելու հրամանագիրը. Իսրայելի ԱԳՆ
24 Մարտի 2019 - 22:39
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքներն Իսրայելական տարածք ճանաչող փաստաթուղթը կստորագրի երկուշաբթի՝ մարտի 25-ին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման տեղեկություն է հայտնել Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը:
Նազարբաևի դուստրը հաշմանդամ երեխաներին «այլանդակ» է անվանել (Տեսանյութ)
24 Մարտի 2019 - 22:00
Ղազախստանի առաջին նախագահի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, հաշմանդամ երեխաներին «այլանդակ» է անվանել, հաղորդում է URA.ru-ն.
Օդաչուն ինքնաթիռով զարկվել է տանը՝ կնոջը սպանելու նպատակով
24 Մարտի 2019 - 21:56
Բոտսվանայի մայրաքաղաք Գաբորոնեում օդաչուն ինքնաթիռով հարվածել է սեփական տանը, կնոջ հետ վիճաբանությունից մի քանի ժամ անց: Ըստ տեղական լրատվամիջոցների, ենթադրվում է, որ օդաչուն նման կերպ փորձել է սպանել իր կնոջը:
Ֆինլանդիայում հարձակվել են երկրի ԱԳ նախարարի վրա
24 Մարտի 2019 - 21:14
Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անհայտ անձը հարձակում է իրականացրել երկրի արտգործնախարար Թիմո Սոինիի նկատմամբ:
Թրամփը կստորագրի Գոլանի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը
24 Մարտի 2019 - 20:05
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին կստորագրի Գոլանի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ փաստաթուղթը, հաղորդում է Reuters-ը:
Մայքլ Ջեքսոնի առաջին կինը կանխազգացել է երգչի մոտալուտ մահը
24 Մարտի 2019 - 20:03
Մայքլ Ջեքսոնի առաջին կինը՝ Լիզա-Մարի Պրեսլին, կանխազգացել է երաժշտի մոտալուտ մահը: Մասնավորապես, նա ենթադրել է, որ երգիչը կարող է մահանալ բժիշկների գործողությունների պատճառով: Այս մասին իր գրքում պատմել է երգչի բժիշկներից մեկը՝ Նիլ Ռաթները, գրում է Daily Mirror-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԻՊԻԼ-ի նկատմամբ հաղթանակը բացառիկ նվաճում է անվանել
24 Մարտի 2019 - 20:00
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը ողջունել է Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակը: Այս մասին Սթոլտենբերգը գրել է Twitter-ի իր էջում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4613
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ջրանջատում Լոռու մարզում
Հասարակություն