Facebook   Twitter
 
Դիլիջանի միջազգային դպրոցում անցկացվել է Ռեմարկի գործերի հայերեն թարգմանությունների շնորհանդես

Դիլիջանի միջազգային դպրոցում անցկացվել է Ռեմարկի գործերի հայերեն թարգմանությունների շնորհանդես

09 Նոյեմբերի 2018 - 10:30
Դիլիջանի միջազգային դպրոցում (United World College Dilijan) կայացել է 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի երեք վեպերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը:
Մասնավորապես, ներկայացվել են «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա» գործերը, որոնք հայերեն են թարգմանվել բնագրից՝ գերմաներենից: Գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Վանուհի Բաղմանյանը:

Գրքերի շնորհանդես-քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ Դիլիջանի քաղաքապետարանից, գրական ոլորտի ներկայացուցիչներ, ուսուցիչներ և UWC Դիլիջանի ուսանողները:

Գրքերի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը ներկայացրել է շնորհանդես Ռեմարկի և նրա գործերի մասին, պատմել է քիչ հայտնի փաստեր աշխարհում ամենաշատ ընթերցվող ստեղծագործությունների հեղինակի մասին, ինչպես նաև խոսել բնագրային թարգմանությունների առանձնահատկությունների մասին:

Շնորհանդեսի ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել թարգմանչին, ինչպես նաև ծավալել քննարկում՝ գրքերի շուրջ:

«Ինչպես գիտեք՝ մեզ համար շատ կարևոր է, որ մարզաբնակ ընթերցասերն անմասն չմնա մշակութային միջոցառումներից: Դիլիջանի միջազգային դպրոցի՝ նման միջոցառում անցկացնելու հրավերն ընդունեցինք մեծ ուրախությամբ, քանի որ շատ կարևոր ենք համարում այն, որ մշակութային տարատեսակ միջոցառումներ անցկացվեն նաև մարզերում: Մեր հրատարակած միանգամից երեք սիրելի ստեղծագործությունները ներկայացրինք Դիլիջանում՝ առաջացնելով մասնակիցների հետաքրքրությունը»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը՝ հավելելով, որ հրատարակչությունը շարունակելու է մեծացնել մարզային միջոցառումների ծավալը:

Հավելենք, որ «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա» ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին են հանձնվել վերջին մեկ տարվա ընթացքում: Այս պահին Վանուհի Բաղմանյանը թարգմանում է Ռեմարկի մեկ այլ՝ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գործը, որը ևս շուտով կդրվի ընթերցողի սեղանին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կոտայքում վրաերթի են ենթարկել 61-ամյա բնակչին. նա մահացել է (Լուսանկարներ)
18 Նոյեմբերի 2018 - 00:03
Կոտայքի մարզում, այսօր, նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 19:30-ի սահմաններում 54-ամյա Գագիկ Բ.-ն՝ Ֆանտան գյուղի սկզբնամասում, ՎԱԶ-2101 մակնիշի 42 LՍ 642 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի 61-ամյա Մերուժան Մանուկյանին:
Հայտնի են երկու քարտով iPhone Xs Max-ի արտասովոր գործառույթները
17 Նոյեմբերի 2018 - 23:54
Apple-ի նոր երկու քարտով iPhone Xs Max-ը իրապես կարելի է հերթական քայլն անվանել «խնձորային» սարքերի զարգացման ոլորտում: Սմարթֆոնը բառացի լի է տարբեր նորարարություններով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
17 Նոյեմբերի 2018 - 23:51
Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել հայկական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:
Նախարարն այցելել է Լարսում խցանման մեջ հայտնված վարորդներին
17 Նոյեմբերի 2018 - 23:22
Հայաստանի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը Facebook- ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Լարսում առաջացած խնդրի մասին խոսել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ։
Բացահայտված է սև սուրճի հանդեպ մարդկանց կախվածության պատճառը
17 Նոյեմբերի 2018 - 22:56
ԱՄՆ Չիկագոյի հյուսիս-արևմտյան համալսարանի գիտնականները գտել են մարդկանց՝ սուրճի նկատմամբ կախվածության բացատրությունը, գրում է Scientific Reports-ը:
Ծնվել է Անի Խաչիկյանի և Հայկ Բարսեղյանի առաջնեկը
17 Նոյեմբերի 2018 - 22:49
Դերասանուհի Անի Խաչիկյանի առաջնեկն այսօր լույս աշխարհ է եկել։ Անին որդի է ունեցել։ Ամուսինը` Հայկ Բարսեղյանը, այս մասին հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
«Դղյակի» սեփականատիրոջ սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. մեղադրանքը վերաորակվել է
17 Նոյեմբերի 2018 - 22:42
Գյումրիում «Դղյակ» սուպերմարկետի սեփականատեր Գուրգեն Ավետիսյանի սպանության մեջ մեղադրվող Արա Մովսիսյանը դատապարտվեց ազատազրկման 4 տարի 3 ամիս ժամկետով։
Գրոզնիում մահապարտ կինը ինքնապայթեցում է կատարել
17 Նոյեմբերի 2018 - 21:53
Գրոզնիում՝ Ստարոպրոմիսլովկսի շրջանում, անհայտ կինը ոստիկանության անցակետի մոտ իրեն պայթեցրել է: Այս մասին լրագրողներին ասել է Չեչնիայի ՆԳ նախարարի պաշտոնակատար, ոստիկանության գեներալ Ափթի Ալաուդինովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հանրային խորհրդում նոր հանձնաժողով է ձեւավորվել
17 Նոյեմբերի 2018 - 21:32
Հանրային խորհրդում ձևավորվել է նոր հանձնաժողով, որը զբաղվելու է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14043
 
Լրահոս`