Facebook   Twitter
 
Կոռուպցիոն բոլոր դեպքերը պե՞տք է բացահայտվեն, թե՞` ոչ. սա լուրջ հարց է. Փաշինյան

Կոռուպցիոն բոլոր դեպքերը պե՞տք է բացահայտվեն, թե՞` ոչ. սա լուրջ հարց է. Փաշինյան

09 Նոյեմբերի 2018 - 11:09
Առանց ճշմարտության հետ առերեսվելու` մենք չենք կարող առաջ գնալ:
Այս մասին Աստանայում Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում երկու տարի առաջ ունեցած բիզնես խնդիրների, նախկինում եղած արատավոր երեւույթների եւ դրանց լուծման մասին հարցին:

Նրա խոսքով, այս տարվա ապրիլին իրենք հասել են մի իրավիճակի, երբ ոտքի է կանգնել ժողովուրդը եւ ասել, որ այսպես շարունակել չի կարելի:

«Իսկ ի՞նչպես կարելի է շարունակել: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչն է եղել պատճառը, որ մեր երկրում պրիմիտիվ կանոնները դեգրադացվել են: Սա մեր ամենամեծ կոնցեպտուալ խնդիրն է: Կոռուպցիոն բոլոր դեպքերը պե՞տք է բացահայտվեն, թե՞` ոչ: Սա լուրջ հարց է եւ իմ կարծիքը այն է, որ ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի:

Մեր երկրի վերաբերյալ յուրաքանչյուր ճշմարտություն պետք է բացահայտվի: Բայց դա չի նշանակում, որ պետք է վենդետաներ իրականացնենք, գիլյոտիններ շարենք մեր երկրում: Մենք պետք է որոշակի պայմաններ ունենանք` ազգային համաձայնության հասնելու համար: Նրանք, ովքեր ժողովրդին վերադարձնելու բան ունեն, եթե վերադարձնեն, գուցե նրանց նկատմամբ լինի որոշակի ներողամտություն, բայց եթե ոչ, ապա մենք պետք է նրանց համար իրականացնենք արդարադատություն:

Մեր երկրին հասցվել են վնասներ, եւ ներքին, եւ արտաքին քաղաքական միջավայրում: Որեւէ մեկը չպետք է մտածի, որ կարող թալանել ժողովրդին եւ գնալ ինչ-որ մի տեղ վայելել այդ թալանածը: Չի լինելու այդպիսի բան»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թրամփը վաղը կստորագրի Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք ճանաչելու հրամանագիրը. Իսրայելի ԱԳՆ
24 Մարտի 2019 - 22:39
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքներն Իսրայելական տարածք ճանաչող փաստաթուղթը կստորագրի երկուշաբթի՝ մարտի 25-ին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման տեղեկություն է հայտնել Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը:
Թրամփը կստորագրի Գոլանի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը
24 Մարտի 2019 - 20:05
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին կստորագրի Գոլանի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ փաստաթուղթը, հաղորդում է Reuters-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԻՊԻԼ-ի նկատմամբ հաղթանակը բացառիկ նվաճում է անվանել
24 Մարտի 2019 - 20:00
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը ողջունել է Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակը: Այս մասին Սթոլտենբերգը գրել է Twitter-ի իր էջում:
Դիրքում զինծառայողը ինքնաձիգը ծնկներին քնել ու անզգույշ կրակոցով ծանր վնասվածք է պատճառել ծառայակցին
24 Մարտի 2019 - 19:58
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ որոշում է կայացվել ժամկետային զինծառայող Լաերտ Հ.-ի գործով:
Վարչապետի խորհրդականը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում արածի, պլանների մասին
24 Մարտի 2019 - 19:47
ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Իրաքի խորհրդարանն աշխատանքից հեռացրել է նահանգի ղեկավարին, որտեղ լաստանավի կործանման հետեւանքով զոհվել էր 100 մարդ
24 Մարտի 2019 - 18:58
Կիրակի Իրաքի խորհրդարանն աշխատանքից հեռացրել է Նինեւիայի նահանգապետ Նոֆել Աքուբին հինգշաբթի Տիգրիս գետի վրա լաստանավի ողբերգական կործանման հետեւանքով, որը խլել էր 100 մարդու կյանք, հաղորդում է AFP-ը:
Պեսկովը հայտնել է, թե ում նախաձեռնությամբ է կայացել Նազարբաևի հրաժարականին նախորդած հեռախոսազրույցը
24 Մարտի 2019 - 18:50
Նուրսուլթան Նազարբաևն անձամբ է զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախքան Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժարական տալը: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5242
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ջրանջատում Լոռու մարզում
Հասարակություն