Facebook   Twitter
 
Թբիլիսիում Գրանդ փղին  բարդ վիրահատության են ենթարկել. Econews.am

Թբիլիսիում Գրանդ փղին բարդ վիրահատության են ենթարկել. Econews.am

09 Նոյեմբերի 2018 - 11:13
Գրանդ անունով ասիական փիղը բարդ վիրահատության է ենթարկվել Թբիլիսիի կենդանաբանական այգում:
Չորս ժամ տևողությամբ վիրահատության ընթացքում կենդանաբույժները հեռացրել են կենդանու փղոսկրը, քանի որ այն ամբողջությամբ թարախակալված է եղել. Այս մասին հայտնում է econews.am կայքը:

Քսաներեքամյա կենդանին Թբիլիսի էր տեղափոխվել 2014թ.-ին Երևանի կենդանաբանական այգուց: Այդ ժամանակ կենդանու երկու ժանիքներն էլ կոտրված էին, ինչպես նաև ընթանում էր բորբոքման գործընթաց: 2014թ.-ին բրիտանացի կենդանաբույժները հեռացրել են մեկ ժանիքը, սակայն առաջացել են որոշակի բարդույթներ, ինչի հետևանքով կենդանին ստիպված է եղել սպասել 4 տարի հաջորդ ժանիքը հեռացնելու համար: Վերջին վիրահատությունն իրականացվել է Հարավային Աֆրիկայի կենդանաբույժների խմբի կողմից: Գերհարդ Սթենկամպը և Ադրիան Թորդիֆն աշխատել են ավելի քան 4 ժամ թարախակալված փղոսկրը հեռացնելու համար: Կենդանաբույժները նշում են, որ վիրահատությունն իրականացնելն անչափ կարևոր էր, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է կենդանու մոտ արյան վարակում սկսվեր և նա մահանար: Ինչպես նշել են վիրահատող կենդանաբույժները, վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն կենդանուն երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչո՞ւ է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը սպասարկում հանքատերերի շահերը․ ՀԲՃ
16 Հունվարի 2019 - 16:31
Հայտնի է, որ հանքավայրեր շահագործելու իրավունք ունեցող եւ շահագործող բազմաթիվ ընկերություններ տարիներ շարունակ գրեթե անպատիժ խախտել են ՀՀ օրենքներն ու այլ իրավական ակտերը։
ԲՆ նախարար Էրիկ Գրիգորյանը ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր
16 Հունվարի 2019 - 12:27
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հունվարի 14-16-ը Աբու Դաբիում մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին, որին ներկա են աշխարհի տարբեր երկրների շուրջ 4000 մասնակիցներ, այդ թվում՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ:
Սևանա լճից դուրս են բերվել որսացանցերը (Տեսանյութ)
14 Հունվարի 2019 - 21:29
Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները արձագանքելով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալների, բնապահպանության նախարարի տեղակալի և Գեղարքունիքի մարզպետի հորդորներին՝ հունվարի 12-ին և 13-ին Սևանա լճից դուրս են բերել շուրջ 200 որսացանցեր:
Ի՞նչ է արվում սիգի ապօրինի որսն արգելելու ուղղությամբ. լճից դուրս են բերվել ձկնորսական ցանցերն ու խեցգետնահավաքները
12 Հունվարի 2019 - 10:55
Հունվարի 10-ին, կապված Սեւանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման հետ, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգայց են իրականացնում Սեւանա լճում:
Ոստիկանությունում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել Սևանա լճում որսի արգելքի միջոցառումների վերաբերյալ (տեսանյութ)
11 Հունվարի 2019 - 17:41
Հունվարի 11-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և այլ պաշտոնյաներ:
«Սևան» ազգային պարկի տարածքների տրամադրման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
10 Հունվարի 2019 - 16:16
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Սևան» ազգային պարկի խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Այս մասին հայտնում են կառավարության պաշտոնական կայքէջից:
Հայաստանն իրականացնում է Կովկասյան ընձառյուծի պահպանման համաեվրոպական ծրագիր
10 Հունվարի 2019 - 12:55
ՀՀ բնապահպանության և ԱՄԷ բնապահպանության ու կլիմայի նախարարությունների միջև ստորագրվելու է կենդանիների բազմացման ծրագրի հուշագիր:
Սևանա լճի սիգի որսի հետ կապված բարձիթողի վիճակ է. Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գտնել լուծումներ
10 Հունվարի 2019 - 12:43
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին հանձնարարեց քայլեր ձեռնարկել կենդանատեսակների ապօրինի որսը բացառելու ուղղությամբ:
«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ձերբակալվել է մեկ անձ
10 Հունվարի 2019 - 11:06
«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ձերբակալվել է մեկ անձ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 119
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Դավոս
Հասարակություն, Քաղաքական