Facebook   Twitter
 
Վերջին 2 տարում ՀՀ-ում իրականացրել է եվրոպական ստանդարտներին համապատասխան խաղողի կոլեկցիոն այգու գենոտիպավորում

Վերջին 2 տարում ՀՀ-ում իրականացրել է եվրոպական ստանդարտներին համապատասխան խաղողի կոլեկցիոն այգու գենոտիպավորում

09 Նոյեմբերի 2018 - 11:31
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ՝ արձագանքելով նոյեմբերի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի եթերում հնչեցված օգտատեր Հովակիմ Զաքարյանի հրավերին, ով ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի գիտական ղեկավարն է։
Գեղամ Գեւորգյանը հանդիպումներ է ունեցել ինստիտուտի աշխատակիցների հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին եւ լսել նրանց առաջարկությունները։ Նախարարի պաշտոնակատարը համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը ներկայացրել է գյուղատնտեսության հետ անմիջական առնչություն ունեցող հետազոտությունների շրջանակը՝ մասնավորապես առանձնացնելով խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի, հակաբիոտիկակայուն բակտերիաների դեմ պայքարի միջոցների մշակումը, խաղողի գենետիկական հայկական սորտերի ուսումնասիրությունն ու վերականգնումը։

Հովակիմ Զաքարյանը նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ պայքարի միջոցների մշակման նպատակով իրականացված հետազոտությունների արդյունքում արդեն բնութագրվել են չորս քիմիական միացություններ, որոնք բավականին լավ ճնշում են վիրուսի բազմացումը եւ պոտենցիալ դեղամիջոց դառնալու հնարավորություն ունեն: Նրա խոսքով՝ հետազոտությունների արդյունքները տեղ են գտել միջազգային լավագույն ամսագրերում:

Բույսերի գենետիկայի եւ իմունաբանության խումբը՝ Քրիստինե Մարգարյանի ղեկավարությամբ, Գերմանիայի խաղողի սելեկցիայի ինստիտուտի հետ համատեղ Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ վերջին երկու տարում Հայաստանում իրականացրել է եվրոպական ստանդարտներին համապատասխան խաղողի կոլեկցիոն այգու գենոտիպավորում, իսկ 2019 թվականին առաջին անգամ կբացվի խաղողի տվյալների բազա, որը կապված կլինի նաեւ եվրոպական բազայի հետ, ինչը կօգնի բարձրացնել հայկական սորտերի ճանաչելիությունը։ Քրիստինե Մարգարյանը նշել է, որ վերջերս Գերմանիայում մասնակցել է ուսումնասիրությունների, որոնց արդյունքները վկայում են, որ հատկապես Հայաստանում աճող վայրի խաղողները մեծ պոտենցիալով են օժտված եւ դրանք միանշանակ կարելի է ներգրավել սելեկցիոն աշխատանքներում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցավալի լուր. Այդպես էլ բոլորից լքված, ծերանոցում մահացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը
17 Հունվարի 2019 - 00:15
Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Գործընկերներն անհանգստացած են Ջիգարխանյանի առողջական վիճակով
17 Հունվարի 2019 - 00:04
Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատակիցները չգիտեն ուր է անհետացել իրենց 83-ամյա ղեկավարը:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է
16 Հունվարի 2019 - 23:56
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է, այն անհրաժեշտ է հատկապես խոցելի խմբերին:
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
16 Հունվարի 2019 - 23:47
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում հունվարի 15-ին Հուդզոն գետի Tappan Zee հին կամրջի արեւելյան մասը քանդվել է ստուգիչ պայթյունի ընթացքում: Այս մասին հայտնել է New York Post թերթը:
Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատանը
16 Հունվարի 2019 - 23:39
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը
16 Հունվարի 2019 - 23:32
Օրեր առաջ Մոսկվայում բախում է տեղի ունեցել տաքսու վարորդի և նրա ուղևորների միջև: Երիտասարդ զույգը գիշերվա ժամին մոտեցել է առևտրի կենտրոնի մոտ գտնվող տաքսու կայանատեղիին՝ տուն գնալու համար:
Հակահրթիռային համակարգի հզորացման վրա ԱՄՆ-ը 240 մլն դոլար կծախսի
16 Հունվարի 2019 - 23:23
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է պայմանագիր կնքել Boeing ըկերության հետ երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15383
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Դավոս
Հասարակություն, Քաղաքական