Facebook   Twitter
 
Մհեր Եղիազարյանի կալանավորման հարցը գտնվում է ՄԻՊ ուշադրության ներքո

Մհեր Եղիազարյանի կալանավորման հարցը գտնվում է ՄԻՊ ուշադրության ներքո

06 Դեկտեմբերի 2018 - 10:10
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չնախատեսված այց են կատարել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ձերբակալվածների պահման վայր:
Այցի ընթացքում պարզ է դարձել, որ Մհեր Երամիշի Եղիազարյանը նույն օրը ժամը 14:20-ի սահմաններում տեղափոխվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցով նշանակված դատական նիստի մասնակցելու համար:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ուսումնասիրել են Մհեր Եղիազարյանի պահման պայմանները, որի արդյունքում պարզ է դարձել, որ Մ. Եղիազարյանին տրամադրվել են ՀՀ սննդի, հիգիենայի և անկողնային անհրաժեշտ պայամանները:

Միաժամանակ ուսումնասիրվել են նաև Մհեր Եղիազարյանի բժշկական փաստաթղթերը՝ մասնավորապես «Ձերբակալված անձի առողջական վիճակի վերաբերյալ» տեղեկանքը, որի համաձայն՝ Մ. Եղիազարյանը դեկտեմբերի 5-ին հայտարարել է հացադուլ՝ կապված իրեն առաջադրված մեղադրանքի հետ:

Համաձայն նշված տեղեկանքի՝ Մհեր Եղիազարյանը առողջության վերաբերյալ որևէ գանգատ չի նշել, կատարվել են անհարաժեշտ հետազոտությունները:

Պաշտպանի ներկայացուցիչները երեկ 18։00-ի դրությամբ փորձ են արել կապ հաստատել Մհեր Եղիազարյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանի հետ, սակայն չի հաջողվել:

Նշված խնդիրը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մշտական ուշադրության ներքո:

ՄԻՊ աշխատակազմ
 
Նմանատիպ նորություններ
Զինծառայողը տեղյակ չի եղել, որ ատրճանակի մեջ կա ազդանշանային հրթիռ. մանրամասներ
17 Դեկտեմբերի 2018 - 14:41
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքի շրջանում վնասվածք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները։
Հանդիպել եմ ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանին, խորհուրդ եմ տվել սպորտով զբաղվի. Արտակ Զեյնալյան
17 Դեկտեմբերի 2018 - 14:26
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ներկայացրեց «Երևան» քրեակատարողական հիմնարկ կատարած այցի մանրամասները:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք է բացահայտվել. հարուցվել է քրգործ
17 Դեկտեմբերի 2018 - 14:22
ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել եւ վարույթ է ընդունվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:
Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողով - «Արևելյան Եվրոպա» միության կողմից կազմակերպված միջոցառման վերաբերյալ
17 Դեկտեմբերի 2018 - 13:49
Դեկտեմբերի 14-ին Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողով - «Արևելյան Եվրոպա» միության կողմից Հարավային Կովկասի երկրների փորձագետների համար կազմակերպվել էր նիստ, որին բանախոսությամբ հանդես եկավ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը:
Փաշինյանը պատասխանել է զինվորների բաց նամակին
17 Դեկտեմբերի 2018 - 13:45
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրեն հասցեագրված զինվորների բաց նամակին:
Դեկտեմբերի 14-17-ը բացահայտվել է հանցագործության 99 դեպք
17 Դեկտեմբերի 2018 - 13:41
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 99 դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
ՀՀ դեսպանի հանդիպումը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահի հետ
17 Դեկտեմբերի 2018 - 13:36
Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնին (Frank Pallone): Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց Ֆրենք Փըլոնին վերընտրման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ գալիք Կոնգրեսի աշխատանքներում:
Կառավարության հետ բանակցությունների արդյունքում Ալավերդու ACP ընկերության աշխատակիցները ևս երկու ամիս կաշխատեն
17 Դեկտեմբերի 2018 - 13:30
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդական Արեն Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրել է.
Գործարարների սեփականության պաշտպանությունը թուլացրած դրույթները հակասահմանադրական են ճանաչվել. ՄԻՊ
17 Դեկտեմբերի 2018 - 13:22
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով Սահմանադրական դատարանը վերջերս հակասահմանադրական է ճանաչել Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ սահմանվող մի շարք դրույթներ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16013
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Հասարակություն, Քաղաքական