![]() «Պետք չէ հավատալ, որ անտառը հատում են անտառամերձ բնակիչները. դա բիզնես է». Ինգա Զարաֆյան06 Դեկտեմբերի 2018 - 11:38
«Հայաստանում անտառն օգտագործվում է որպես վառելափայտ, և անտառները հատվում են ոչ թե անտառամերձ բնակիչների, այլ բիզնեսի կողմից», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը «Հայաստան. փարոս, կայուն էներգիայի ընդլայնման համար» միջազգային համաժողովի ժամանակ:
«Հայաստանը սեփական ռեսուրսներով ապահովում է իր էներգետիկ պահանջարկի ընդամենը 8.3 %-ը: Այս թվի մեջ մտնում է նաև բիովառելիքը: Մեզ համար հասկանալի է, որ «բիովառելիք» բառի ետևում թաքնված է մեր անտառը: Ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ ծավալի անտառ է մեզ մոտ հատվում: Պետք չէ հավատալ, որ անտառը հատում են անտառամերձ բնակիչները: Դա այդպես չէ: Ոչ մի բնակիչ չի կարող մտնել անտառ և հսկայական ծառեր հատել, որոնք շուկայում վաճառվում են 1 խմ-ը 24-25 հազար դրամով: Դա բիզնես մոնոպոլիա է, որը մեր բնակչությանը հասցրել է էներգետիկ աղքատության», - ասաց Ինգա Զարաֆյանը:
Նա նշեց, որ մարզերի բնակիչները հիմնականում ջեռուցվում են փայտանյութով, և դրա մեծ մասն ապօրինի փայտանյութ է: Ինգա Զարաֆյանը օրինակ բերեց «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն»-ի՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվերով կատարված ուսումնասիրությունը. «2014թ-ին Հայաստանի տնային տնտեսությունները սպառել են մոտ 2 միլիոն խմ վառելափայտ: Այս ցուցանիշը շուրջ 70 անգամ գերազանցում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մթերված փայտանյութի ծավալը»: «Այս հարցում պետք է գտնել ճիշտ լուծումներ: Առանց տնտեսական գնահատականների և գազի սեկտորում գների իջեցման արդյունավետ լուծումներ չեն ընդունվելու», - հավելեց նա: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության Էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Վահագն Աթայանը արձագանքեց. «Միանշանակ, անտառներն ապօրինի հատում են: Կառավարությունը գործուն ջանքեր է գործադրում, որպեսզի բացառի ապօրինի ծառահատումները: Անտառամերձ համայնքներին օգնություն է տրամադրվում սանիտարական թափուկների տեսքով: Միևնույն ժամանակ, էներգետիկայի նախարարությունը հանդես է եկել ծրագրով չգազաֆիկացված համայնքներում արևային ջրատաքացուցիչների տեղադրման համար փափուկ վարկեր տրամադրել, որը որոշակի խնդիրներ կլուծի անտառամերձ համայնքներում: Փորձում ենք գտնել նաև այլ լուծումներ, որոնք կփրկեն մեր անտառները»: Նշենք, որ Հայաստանի անտառածածկը պաշտոնական տվյալներով կազմում է 11.2 %, իսկ տարբեր անկախ փորձագետների հաշվարկներով՝ 7-ից 10 %: ՀՀ կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացում հանձն է առել մինչև 2050 թ-ը անտառածածկը հասցնել 20.1 տոկոսի: ԷկոԼուր ![]() 22 Փետրվարի 2019 - 22:54
ՀՀ տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներից 39-ում 2015թ. մեկնարկած ՄԱԿ-ի Զարգացման «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղեր են ստեղծվել:
![]() 22 Փետրվարի 2019 - 22:49
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն հակընդդեմ հայց է ներկայացրել թոշակառու Թերի Սանդերսոնի դեմ, որը դերասանուհուն մեղադրել էր 2016-ին Յուտա նահանգի լեռնալանջին դահուկասահքի ժամանակ իրենց հրելու մեջ:
![]() 22 Փետրվարի 2019 - 22:42
Հայտնի հակասնկային ֆլուկոնազոլ դեղը հղիության ժամանակ կանդիդոզը բուժելու համար հաճախ են նշանակում: University of Montreal-ից կանադացի գիտնականների վերջին հետազոտությունները սակայն ցույց են տվել, որ դեղը բարձրացնում է ինքնաբերական վիժման վտանգը:
![]() 22 Փետրվարի 2019 - 22:33
Էստոնիայում Սինդիի ամբարտակից բանվորները նկատել են խեղդվող կենդանուն և շտապել են օգնության՝ տեղեկացնում է BBC-ն։
![]() 22 Փետրվարի 2019 - 22:32
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:
![]() 22 Փետրվարի 2019 - 22:30
Դեռեւս 2018 թվականի օգոստոսի 14-ին պաշտոնանկ արվեցին Հարավային մաքսատուն-վարչության պետ Աշոտ Մինասյանը, ապա Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ Սամվել Հայրապետյանը: Այս մասին գրում է syuniacyerkir.am-ը:
![]() 22 Փետրվարի 2019 - 22:24
Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Սարդարապատ գյուղի բնակչուհի 36-ամյա Թեհմինե Մանուկյանը։
![]() 22 Փետրվարի 2019 - 22:21
Բիոտեխնոլոգիաների ամերիկյան արտադրող Thermo Fisher ընկերությունը հայտարարել է, որ կդադարի Չինաստանին սարքավորումներ վաճառել, որոնք օգտագործվում են երկրի ույղուր փոքրամասնության ԴՆԹ տվյալների բազայի ստեղծման համար:
|
Լրահոս`
![]()
հումորիստ Վաչե Թովմասյանը եւ իր դուստրը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներում 2019թ. ընթացքում կստեղծվեն նոր աշխատատեղեր
Հասարակություն, Քաղաքական, Համայնքներ ![]()
Գվինեթ Փելթրոուն 1 դոլար է պահանջել թոշակառուից դահուկասահքի ժամանակ իրեն բախվելու համար
Միջազգային, Հասարակություն ![]()
Հակասնկային դեղը կարող է վիժման հանգեցնել
Հասարակություն ![]()
Էստոնացիները սառած գետից փրկել են գայլին՝ կարծելով, թե շուն է
Միջազգային, Հասարակություն ![]()
Ի՞նչ է կատարվում Սիսիանում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչությունում
Հասարակություն, Քաղաքական ![]()
36-ամյա Թեհմինե Մանուկյանը որոնվում է որպես անհետ կորած (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Ամերիկյան ընկերությունը կդադարի Չինաստանին սարքավորումներ վաճառել ԴՆԹ բազայի ստեղծման համար
Միջազգային, Հասարակություն ![]()
Մխիթար Հայրապետյանը Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ բազմաբնույթ հարցեր է քննարկել
Հասարակություն, Քաղաքական ![]()
Մեծ Բրիտանիայում մերկ տղամարդուն մերսման սրահի պատուհանից դուրս են վռնդել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Երկրպագուները չեն ճանաչել գիրացած դերասան Բրենդան Ֆրեյզերին
Միջազգային, Մշակույթ ![]()
Ադրբեջանուհին վաճառել է կուսությունը 2,4 մլն եվրոյով
Միջազգային, Հասարակություն ![]()
Սև կատուն սպիտակել է հազվագյուտ հիվանդության պատճառով
Հասարակություն ![]()
Հրապարակվել է The Angry Birds Movie 2 մուլտֆիլմի առաջին թրեյլերը
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Եվրոպայի լիգա. «Զենիթի» իրանցի հարձակվողը՝ շաբաթվա լավագույն խաղացող
Սպորտ, Հասարակություն |