Facebook   Twitter
 
Ոտնձգության փորձ՝ անչափահասի նկատմամբ. տեսախցիկները ֆիքսել են կասկածյալին

Ոտնձգության փորձ՝ անչափահասի նկատմամբ. տեսախցիկները ֆիքսել են կասկածյալին

06 Դեկտեմբերի 2018 - 11:51
Իրավապահները միջոցներ են ձեռնարկում՝ պարզելու Երեւանում անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգության փորձ կատարած անձի ինքնությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
36-ամյա Թեհմինե Մանուկյանը որոնվում է որպես անհետ կորած (Տեսանյութ)
22 Փետրվարի 2019 - 22:24
Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Սարդարապատ գյուղի բնակչուհի 36-ամյա Թեհմինե Մանուկյանը։
Մեծ Բրիտանիայում մերկ տղամարդուն մերսման սրահի պատուհանից դուրս են վռնդել (Տեսանյութ)
22 Փետրվարի 2019 - 21:32
Հաճախորդը ինչ-որ բան չի կիսել հաստատության աշխատակցի հետ:
Հրապարակվել է The Angry Birds Movie 2 մուլտֆիլմի առաջին թրեյլերը
22 Փետրվարի 2019 - 21:24
Ամերիկյան Sony Pictures կինոընկերությունը հրապարակել է The Angry Birds Movie 2 ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորն է Թուրոպ Վան Օրմանը, իսկ սցենարի հեղինակը՝ Փիթեր Էքերմանը:
ՊՆ պաշտոնատար անձը զինապարտ քաղաքացուց զինգրքույկում կեղծ տեղեկություններ տալու դիմաց կաշառք է ստացել. ԱԱԾ (Տեսանյութ)
22 Փետրվարի 2019 - 18:53
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Գյումրու քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մազադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել
22 Փետրվարի 2019 - 16:02
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Գյումրու քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մազադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել:
Կինը հանգուցյալ ամուսնու դին բերել է քաղաքապետարանի առջև
22 Փետրվարի 2019 - 09:27
Սամարայի բնակչուհին տարածքային կառավարման շենքի մոտ է բերել իր ամուսնու դին՝ բաց դագաղի մեջ՝ որպես բողոքի նշան «գերեզմանոցային մաֆիայի» դեմ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 883
 
Լրահոս`