Facebook   Twitter
 
Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգ՝ Գյումրու Սև բերդում

Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգ՝ Գյումրու Սև բերդում

06 Դեկտեմբերի 2018 - 12:45
Դեկտեմբերի 7-ին, ժամը 15:00 Գյումրու Սև բերդում կանցկացվի մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Այն նախաձեռնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային և Տիրամայր Հայաստանի երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Վարոսյան):

Համերգի ընթացքում երաժշտախմբերը հանդես կգան դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Տիգրան Օհանյանը (տենոր),
Արմեն Գրիգորյանը (բաս): Ծրագրում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
ՀՀ դեսպանի հանդիպումը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահի հետ
17 Դեկտեմբերի 2018 - 13:36
Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնին (Frank Pallone): Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց Ֆրենք Փըլոնին վերընտրման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ գալիք Կոնգրեսի աշխատանքներում:
Կառավարության հետ բանակցությունների արդյունքում Ալավերդու ACP ընկերության աշխատակիցները ևս երկու ամիս կաշխատեն
17 Դեկտեմբերի 2018 - 13:30
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդական Արեն Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրել է.
Գործարարների սեփականության պաշտպանությունը թուլացրած դրույթները հակասահմանադրական են ճանաչվել. ՄԻՊ
17 Դեկտեմբերի 2018 - 13:22
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով Սահմանադրական դատարանը վերջերս հակասահմանադրական է ճանաչել Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ սահմանվող մի շարք դրույթներ։
Համացանցում է հայտնվել կործանված Սու-27 կործանիչի լուսանկարը
17 Դեկտեմբերի 2018 - 13:17
Հոլանդական ավիացիոն Scramble magazine պարբերականը հրապարակել է Սու-27 կործանիչի վթարի լուսանկարը, որը կործանվել է դեկտեմբերի 15–ին Ժիտոմիրի շրջանում, փոխանցում է «Սեգոդնյան»։
Բակո Սահակյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին
17 Դեկտեմբերի 2018 - 13:09
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին:
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
17 Դեկտեմբերի 2018 - 13:00
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական:
Բակո Սահակյանն ու Ավստրիայում ՀՀ դեսպանը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր
17 Դեկտեմբերի 2018 - 12:54
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին:
Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության. Արցախի ՊՆ
17 Դեկտեմբերի 2018 - 12:48
Դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը:
Բակո Սահակյանը ներկայացրել է ԱԻՊԾ նոր տնօրենին
17 Դեկտեմբերի 2018 - 12:41
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14344
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Հասարակություն, Քաղաքական