Facebook   Twitter
 
Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Գինափ» ՍՊԸ-ին

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Գինափ» ՍՊԸ-ին

06 Դեկտեմբերի 2018 - 21:23
Հայաստանի կառավարությունը տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի, նյութերի ներմուծման համար մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին:
«Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արհեստական և պլաստիկ թաղանթների ֆլեքսո- տպագրության, ինչպես նաև վակուում տոպրակների, պանրի տոպրակների, սուրճի և այլ բազմատեսակ տոպրակների արտադրության մեջ։

Ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումները կազմում են 2,5 մլրդ դրամ և մինչև 2021 թվականը նախատեսվում է հավելյալ 1 մլրդ դրամ ներդրում նոր սարքավորումներ և 8,9 մլրդ դրամ ներդրում հումք գնելու նպատակով։ Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 56 աշխատատեղ և նախատեսվում է ստեղծել ևս 50 նոր աշխատատեղ՝ 180 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 300 մլն դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երեւանի 2019 թվականի բյուջեն հետընթաց է նույնիսկ ի համեմատ 2018թ. Երեւանի բյուջեի. «Լույս» դաշինք
17 Դեկտեմբերի 2018 - 14:47
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը արձանագրում է, որ Երեւանի 2019 թվականի բյուջեն հետընթաց է նույնիսկ ի համեմատ 2018թ. Երեւանի բյուջեի, որը այդքան քննադատեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը եւ մի շարք հիմնավորումներով դեմ քվեարկեց վերջինիս: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Լույս» դաշինքը։
Զինծառայողը տեղյակ չի եղել, որ ատրճանակի մեջ կա ազդանշանային հրթիռ. մանրամասներ
17 Դեկտեմբերի 2018 - 14:41
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքի շրջանում վնասվածք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները։
Հանդիպել եմ ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանին, խորհուրդ եմ տվել սպորտով զբաղվի. Արտակ Զեյնալյան
17 Դեկտեմբերի 2018 - 14:26
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ներկայացրեց «Երևան» քրեակատարողական հիմնարկ կատարած այցի մանրամասները:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք է բացահայտվել. հարուցվել է քրգործ
17 Դեկտեմբերի 2018 - 14:22
ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել եւ վարույթ է ընդունվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:
Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողով - «Արևելյան Եվրոպա» միության կողմից կազմակերպված միջոցառման վերաբերյալ
17 Դեկտեմբերի 2018 - 13:49
Դեկտեմբերի 14-ին Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողով - «Արևելյան Եվրոպա» միության կողմից Հարավային Կովկասի երկրների փորձագետների համար կազմակերպվել էր նիստ, որին բանախոսությամբ հանդես եկավ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը:
Փաշինյանը պատասխանել է զինվորների բաց նամակին
17 Դեկտեմբերի 2018 - 13:45
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրեն հասցեագրված զինվորների բաց նամակին:
Դեկտեմբերի 14-17-ը բացահայտվել է հանցագործության 99 դեպք
17 Դեկտեմբերի 2018 - 13:41
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 99 դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
ՀՀ դեսպանի հանդիպումը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահի հետ
17 Դեկտեմբերի 2018 - 13:36
Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնին (Frank Pallone): Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց Ֆրենք Փըլոնին վերընտրման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ գալիք Կոնգրեսի աշխատանքներում:
Կառավարության հետ բանակցությունների արդյունքում Ալավերդու ACP ընկերության աշխատակիցները ևս երկու ամիս կաշխատեն
17 Դեկտեմբերի 2018 - 13:30
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդական Արեն Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրել է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14345
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Հասարակություն, Քաղաքական