Facebook   Twitter
 
Երևանի Նորագավիթ թաղամասում փրկարարները հայտնաբերել ու անվտանգ տարածք են տեղափոխել պայթուցիչով արկղ

Երևանի Նորագավիթ թաղամասում փրկարարները հայտնաբերել ու անվտանգ տարածք են տեղափոխել պայթուցիչով արկղ

06 Դեկտեմբերի 2018 - 22:24
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 62 տան տնամերձ հողամասում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և քաղաքացիական պաշտպանության վարչության հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խմբերը:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի սակրավորների խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է 122 մմ կոռոզիայի ենթարկված 1 արկ (մարտական վիճակում՝ պայթուցիչով):

Փրկարարները հայտնաբերված արկը տեղափոխել են անվտանգ տարածք և սահմանազատել տարածքը:

Ժամը 15:15-ի սահմաններում ՊՆ թիվ N զորամասի սակրավորների խումբը արկը տեղափոխել է N զորամաս հետագա ոչնչացման նպատակով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ամերիկյան ընկերությունը կդադարի Չինաստանին սարքավորումներ վաճառել ԴՆԹ բազայի ստեղծման համար
22 Փետրվարի 2019 - 22:21
Բիոտեխնոլոգիաների ամերիկյան արտադրող Thermo Fisher ընկերությունը հայտարարել է, որ կդադարի Չինաստանին սարքավորումներ վաճառել, որոնք օգտագործվում են երկրի ույղուր փոքրամասնության ԴՆԹ տվյալների բազայի ստեղծման համար:
Մխիթար Հայրապետյանը Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ բազմաբնույթ հարցեր է քննարկել
22 Փետրվարի 2019 - 21:35
«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին հանդիպել է Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մեծ Բրիտանիայում մերկ տղամարդուն մերսման սրահի պատուհանից դուրս են վռնդել (Տեսանյութ)
22 Փետրվարի 2019 - 21:32
Հաճախորդը ինչ-որ բան չի կիսել հաստատության աշխատակցի հետ:
Մասիսի քաղաքապետի գործը դատախազությունը հետ է ուղարկել ՔԿ՝ լրացուցիչ նախաքննության
22 Փետրվարի 2019 - 21:29
Մասիսի քաղաքապետի և մյուսների քրեական գործը դատախազությունը հետ է ուղարկել նախաքննական մարմին` լրացուցիչ նախաքննության, քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ադրբեջանուհին վաճառել է կուսությունը 2,4 մլն եվրոյով
22 Փետրվարի 2019 - 21:27
Ադրբեջանական մոդել Մահբուբա Մամեդզադեն ասել է, որ գտել է գնորդ, որը պատրաստ է նրա կուսության դիմաց վճարել եւ արդեն կանխավճար է տվել։ Ինչպես տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Mirror-ին, գնորդը աղջկան կվճարի 2,4 մլն եվրո։
Սև կատուն սպիտակել է հազվագյուտ հիվանդության պատճառով
22 Փետրվարի 2019 - 21:26
Նիկոլ անունով կնոջ կատուն հազվագյուտ հիվանդության պատճառով ամբողջովին փոխել է իր գույնը։ Կատվի տիրուհին սկզբում սպիտակ հետքեր է նկատել կենդանու մորթու վրա, իսկ մեկ տարի անց կատուն ամբողջովին սպիտակել է։
Հրապարակվել է The Angry Birds Movie 2 մուլտֆիլմի առաջին թրեյլերը
22 Փետրվարի 2019 - 21:24
Ամերիկյան Sony Pictures կինոընկերությունը հրապարակել է The Angry Birds Movie 2 ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորն է Թուրոպ Վան Օրմանը, իսկ սցենարի հեղինակը՝ Փիթեր Էքերմանը:
Եվրոպայի լիգա. «Զենիթի» իրանցի հարձակվողը՝ շաբաթվա լավագույն խաղացող
22 Փետրվարի 2019 - 21:20
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը։ Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15226
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Հրապարակվել է The Angry Birds Movie 2 մուլտֆիլմի առաջին թրեյլերը
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
Գեղեցկուհի Լիա Զախարյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն