Facebook   Twitter
 
Լյուքսեմբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կլինի

Լյուքսեմբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կլինի

06 Դեկտեմբերի 2018 - 22:33
Լյուքսեմբուրգը կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ հասարակական տրանսպորտն անվճար կլինի։ Վերընտրված կոալիցիոն կառավարության որոշմամբ հաջորդ ամառվանից կվերանա բոլոր տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ ավտոբուսի, տրամվայի եւ մերձքաղաքային գնացքների համար վճարը։
Բացի այդ, ինչպես խոստացել էին իշխանությունները, Լյուքսեմբուրգի Մեծ Հերցոգության օրացույցում կհայտնվի եւս երկու տոնական օր՝ տեղեկացնում է The Guardian-ը։

Այս որորշումը երկրի իշխանություններն ընդունել են ճանապարհներին մեծ խցանումների հետ կապված։ Մայրաքաղաքում ապրում է 110 000, երկրում՝ 600 000 մարդ, սակայն ամեն օր հարեւան Գերմանիայից եւ Ֆրանսիայից Լյուքսեմբուրգ աշխատանքի է գալիս մի քանի հարյուր հազար մարդ, որի հետեւանքով հատկապես մայրաքաղաքի երթեւեկությունը երկար ժամանակով կանգ է առնում։

Իշխանությունները մտադիր են անվճար դարձնել նաեւ գնացքով առաջին եւ երկրորդ կարգի երթեւեկությունը։

Նախկինում Լյուքսեմբուրգում անվճար էր միայն երեխաների եւ ուսանողների երթեւեկությունը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Աթենքում տեղի հեռուստաալիքներից մեկի շենքում պայթյուն է տեղի ունեցել
17 Դեկտեմբերի 2018 - 11:29
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում պայթյուն է որոտացել տեղական Skai TV հեռուստաալիքի շենքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ոստիկանությանը հղումով:
Մեծ Բրիտանիայում դանակահարման կասկածանքով 15-ամյա աղջիկ է կալանավորվել
17 Դեկտեմբերի 2018 - 10:28
Մեծ Բրիտանիայի արեւելքում գտնվող Իսփվիչ նավահանգստային քաղաքում տեղի է ունեցել ցնցող դեպք. 15-ամյա աղջիկ է կալանավորվել, ում կասկածում են 2 տղամարդկանց դանակահարելու մեջ, փոխանցում է Sky News-ը:
Սերբիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր
17 Դեկտեմբերի 2018 - 10:01
Սերբիայում ուղևորատար ավտոբուսն ընթացքի ժամանակ դուրս է եկել մայրուղուց և շրջվել: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Աշխարհում ավելի քան 700 միլիոն մարդ աղքատ է
17 Դեկտեմբերի 2018 - 09:24
Ամբողջ աշխարհում ավելի քան 700 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ, շուրջ 200 միլիոնը գործազուրկ է։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայսերը։
Ամերիկուհին ծննդաբերել է մետրոյում. երեխան մահացել է
17 Դեկտեմբերի 2018 - 08:59
36-ամյա ամերիկուհին զգացել է, որ շուտով կծննդաբերի, եւ որոշել է մեկնել բուժհաստատություն մետրոյով:
Կենդանիների պաշտպանները մերկացել են Բարսելոնայի կենտրոնում
16 Դեկտեմբերի 2018 - 23:55
Բարսելոնայում կենդանիների պաշտպանները բողոքի ցույցեր են անցկացրել հագուստի մեջ կաշվի և մորթու օգտագործման դեմ, հաղորդում է Ռիա Նովոստին:
Բրեքսիթի հարցում բանակցությունների տապալման մեջ Թերեզա Մեյը մեղադրել է Թոնի Բլերին
16 Դեկտեմբերի 2018 - 22:51
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեղադրել է նախկին վարչապետ Թոնի Բլերին բրեքսիթի հարցով բանակցությունների տապալման մեջ՝ վերջինիս՝ եւս մեկ հանրաքվե անցկացնելու կոչերի հետ կապված, հաղորդում է BBC-ն:
Դերասանուհին կրել է 11 միլիոն դոլար արժողությամբ զգեստ Կահիրեում
16 Դեկտեմբերի 2018 - 22:43
Լիբանանցի դերասանուհի Նիքոլ Սաբան կրել է 11 միլիոն դոլար արժողությամբ զգեստ Կահիրեի նորաձևության ցուցադրության ժամանակ։ Զգեստի հեղինակը եգիպտացի դիզայներ Հանի էլ Բեհերին է։
Ճապոնիայում պայթյուն է որոտացել սրճարաններից մեկում. տասնյակ վիրավորներ կան
16 Դեկտեմբերի 2018 - 22:32
Ճապոնիայի հյուսիսային շրջանի Սապորո քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 42 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ճապոնական լրատվական աղբյուրին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4256
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Հասարակություն, Քաղաքական