Facebook   Twitter
 
38 օր է, որ HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը հացադուլի մեջ է

38 օր է, որ HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը հացադուլի մեջ է

11 Հունվարի 2019 - 00:14
«Մհեր Եղիազարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ շարունակում է հացադուլը: Նրա մոտ առկա ցավերը շատանում են: Ընտանիքի անդամների, հարազատների, մտերիմների հետ հանդիպումը արգելված է»,- այս մասին HayNews.am-ին ասել է Եղիազարյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանը:
38 օր է, ինչ HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի միայն ջուր է խմում, նա հացադուլ է հայտարարել: Եղիազարյանը ԱԱԾ կողմից ձերբակալվել է 2018թ.-ի դեկտեմբերի 3-ին:

Չվստահելով իր հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին, և համարելով, որ ի սկզբանե տարվում է ուղղորդված քննություն, Մ. Եղիազարյանը 2018թ.-ի դեկտեմբերի 5-ից հրաժարվել է մասնակցություն ունենալ այդ գործընթացին և հացադուլ է հայտարարել, ներկայացնելով կոնկրետ պահանջներ:

Մհեր Եղիազարյանը ունի առողջական լուրջ խնդիրներ, այդ մասին բարձրաձայնել են նրան բուժող բժիշկները:

Բացի Եղիազարյանի ունեցած հիվանդությունից, լրացուցիչ ավելացել է միզապարկի խնդիրը և երիկամի ցավերը:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի դեկտեմբերի 26-ին Երևանի Ընդհանուր իրավասության դատարանը, պետք է քններ HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի պաշտպանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, քննչական բաժնի քննիչի գրության հիման վրա, դատական նիստը հետաձգվել է: Այն կլինի 2019թ.-ի հունվարի 14-ին:

Դեկտեմբերի 27-ին «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել և HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի հետ հանդիպել ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և բժշկական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Զրուցել են, զննել Մ. Եղիազարյանին և հավաստիացել, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և առաջարկել են նրան անհապաղ դադարեցնել հացադուլը:

Եղիազարյանին հացադուլը դադարեցնելու հորդոր-պահանջով են դիմել նաև ընտանիքի անդամները՝ մայրը, կինը, որդիները, հարազատները, բարեկամները, մտերիմները, ընկերները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցավալի լուր. Այդպես էլ բոլորից լքված, ծերանոցում մահացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը
17 Հունվարի 2019 - 00:15
Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Գործընկերներն անհանգստացած են Ջիգարխանյանի առողջական վիճակով
17 Հունվարի 2019 - 00:04
Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատակիցները չգիտեն ուր է անհետացել իրենց 83-ամյա ղեկավարը:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է
16 Հունվարի 2019 - 23:56
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է, այն անհրաժեշտ է հատկապես խոցելի խմբերին:
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
16 Հունվարի 2019 - 23:47
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում հունվարի 15-ին Հուդզոն գետի Tappan Zee հին կամրջի արեւելյան մասը քանդվել է ստուգիչ պայթյունի ընթացքում: Այս մասին հայտնել է New York Post թերթը:
Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատանը
16 Հունվարի 2019 - 23:39
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը
16 Հունվարի 2019 - 23:32
Օրեր առաջ Մոսկվայում բախում է տեղի ունեցել տաքսու վարորդի և նրա ուղևորների միջև: Երիտասարդ զույգը գիշերվա ժամին մոտեցել է առևտրի կենտրոնի մոտ գտնվող տաքսու կայանատեղիին՝ տուն գնալու համար:
Հակահրթիռային համակարգի հզորացման վրա ԱՄՆ-ը 240 մլն դոլար կծախսի
16 Հունվարի 2019 - 23:23
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է պայմանագիր կնքել Boeing ըկերության հետ երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16367
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Դավոս
Հասարակություն, Քաղաքական