Facebook   Twitter
 
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու

11 Հունվարի 2019 - 15:26
Ստրասբուրգում վերջնականապես որոշվել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուները: Վերջին պահին առաջադրվել է եւս երկու թեկնածու։ Նախօրյակին թեկնածուների թիվը երկուսն էր՝ Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիեն Ռեյնդերսը եւ Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը:
Եվրոպայի խորհրդում ՌԻԱ Նովոստի գործակալության զրուցակիցներից մեկը պատմել է, որ հունվարի 10-ը թեկնածուների առաջադրման վերջին ժամկետն է: Մեկ այլ զրուցակից նշել է, որ «տեսականորեն կարող է եւս մեկ թեկնածու լինել, բայց քիչ հավանական է»:

Դրա հետ մեկտեղ, գործակալության տվյալներով, թեկնածությունների ներկայացման «դեդլայնից» մի քանի ժամ առաջ առաջադրվել են եւս երկու հավակնորդներ՝ Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը եւ հույն քաղաքական գործիչ Դորա Բակոյանին: Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը խորվաթացի հայտնի քաղաքական եւ պետական գործիչ է: Կրթությամբ տնտեսագետ է:

Զբաղեցնում է փոխվարչապետի եւ արտաքին ու եվրոպական գործերի նախարարի պաշտոնը: 2018 թվականին նա կես տարի գլխավորել է Եվրոպայի խորհրդի կանոնադրային մարմինը՝ արտաքին գործերի նախարարների կոմիտեն: Դորա Բակոյանին հույն հայտնի քաղաքական գործիչ է: Աշխատել է տարբեր նախարարություններում: 1989 թվականին նրա ամուսնուն՝ լրագրող եւ քաղաքական գործիչ Պավլոս Բակոյանիսին, սպանել են «նոյեմբերի 17» ձախ արմատական կազմակերպության ահաբեկիչները:

Հաջորդ տարի, երբ նրա հայրը՝ Կոնստանտինոս Մոցիտակիսը, ընտրվեց Հունաստանի վարչապետ, նա դարձավ իր հոր գրասենյակի ղեկավարը, իսկ հետագայում՝ մշակույթի նախարար: 2002 թվականին դարձել է Աթենքի առաջին կին քաղաքագլուխը, եւ այդ կարգավիճակում նա ընդունել է Օլիմպիադա-2004-ի հյուրերին: 2006-2009 թվականներին եղել Է արտաքին գործերի նախարար: Այժմ գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում է նորվեգացի Տուրբյոռն Յագլանդը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գործընկերներն անհանգստացած են Ջիգարխանյանի առողջական վիճակով
17 Հունվարի 2019 - 00:04
Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատակիցները չգիտեն ուր է անհետացել իրենց 83-ամյա ղեկավարը:

Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
16 Հունվարի 2019 - 23:47
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում հունվարի 15-ին Հուդզոն գետի Tappan Zee հին կամրջի արեւելյան մասը քանդվել է ստուգիչ պայթյունի ընթացքում: Այս մասին հայտնել է New York Post թերթը:
Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը
16 Հունվարի 2019 - 23:32
Օրեր առաջ Մոսկվայում բախում է տեղի ունեցել տաքսու վարորդի և նրա ուղևորների միջև: Երիտասարդ զույգը գիշերվա ժամին մոտեցել է առևտրի կենտրոնի մոտ գտնվող տաքսու կայանատեղիին՝ տուն գնալու համար:
Հակահրթիռային համակարգի հզորացման վրա ԱՄՆ-ը 240 մլն դոլար կծախսի
16 Հունվարի 2019 - 23:23
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է պայմանագիր կնքել Boeing ըկերության հետ երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով։
Գազի պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի բնակելի տներից մեկում. կան զոհեր
16 Հունվարի 2019 - 23:18
Չորեքշաբթի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի հյուսիսային շրջանի ինըհարկանի բնակելի շենքերից մեկում, ինչի հետևանքով 3 մարդ է մահացել, 5-ը վիրավորվել են:
Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Դավոս
16 Հունվարի 2019 - 23:15
Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ
16 Հունվարի 2019 - 22:53
Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Մանբիջում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ամերիկացի զինվորներ են զոհվել
16 Հունվարի 2019 - 22:26
Չորեքշաբթի սիրիական Մանբիջ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել, ևս 20-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով «Ալ-Ջազիրա» արաբական հեռուստաալիքին:
ԱՄՆ-ի և ԻՊ-ի միջև կապի նոր ապացույցների մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն
16 Հունվարի 2019 - 22:13
Ամերիկյան հատուկ նշանակության ջոկատը կարող էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների բանտը գրավել՝ թույլ չտալու համար ահաբեկիչների հովանավորների մասին տեղեկության արտահոսքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8930
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Դավոս
Հասարակություն, Քաղաքական