Facebook   Twitter
 
Ռոնալդուի նախկին ընկերուհին պորտուգալացուն «հոգեկան հիվանդ» է անվանել

Ռոնալդուի նախկին ընկերուհին պորտուգալացուն «հոգեկան հիվանդ» է անվանել

11 Հունվարի 2019 - 15:28
Անգլիացի մոդել, դերասանուհի Ժասմին Լենարդը, որը նախկինում եղել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, մարզիկին «հոգեկան հիվանդ» է անվանել:
Ինչպես նշում է nypost.com-ը, Լենարդի խոսքով՝ Ռոնալդուն սպառնում էր սպանել իրեն:

«Ռոնալդուն ինձ ասաց, որ եթե ինչ-որ մեկի հետ հանդիպեմ կամ լքեմ տունս, ինձ կառևանգի, մարմինս կմասնատի, կդնի տոպրակի մեջ ու գետը կգցի:

Նա հոգեկան հիվանդ է»,-իր թվիթերյան միկրոբլոգում գրել է կինը:

Նա նաև մանրամասնել է, որ ֆուտբոլիստը հազարավոր դոլարներ է վճարել մասնավոր հետախույզներին իրեն ու իր երեխային հետևելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լենարդը աջակցում է նախորդ տարվա սեպտեմբերին Ռոնալդուի դեմ բռնաբարության մեղադրանք ներկայացրած ամերիկացի մոդել Քեթրին Մայորգային և որ ցանկանում է օգնել հետաքննությանը` ունենալով մի շարք ապացույցներ:

Մայորգայի պնդմամբ՝ Ռոնալդուն իրեն բռնաբարել է 2009թ.՝ Լաս Վեգասում, ինչից հետո նա 375 000 դոլար է վճարել աղջկա լռության համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դորտմունդը հարձակման է պատրաստվում. Բավարիային ոչ մի ֆուտբոլիստ չի վաճառվելու
16 Հունվարի 2019 - 23:52
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը որոշել է այլևս ոչ մի ֆուտբոլիստ չվաճառել «Բավարիային»: Այս մասին հայտնի է դարձել Bild-ին:
Շախմատի կանանց առաջնության միանձնյա առաջատարը Գևորգյանն է
16 Հունվարի 2019 - 22:51
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ կանանց 74-րդ առաջնության հերթական տուրը:
Էմերի. Մարզիչը երբեմն պետք է սադրի տարաձայնություններ ֆուտբոլիստի հետ
16 Հունվարի 2019 - 22:42
Մարզիչը երբեմն պետք է սադրի տարաձայնություններ ֆուտբոլիստի հետ, ասել է Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին՝ խոսելով մարզիչ–խաղացող հարաբերությունների մասին։
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը VAR-ով և առանց VAR-ի
16 Հունվարի 2019 - 21:44
Լա Լիգայի ղեկավարությունը VAR համակարգի կիրառման վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել:
Համլետ Ասոյանը հանդես կգա «Գանձասար-Կապան»-ում
16 Հունվարի 2019 - 20:31
«Գանձասար-Կապան»-ը նոր համալրում ունի։ Ակումբը 1 տարվա պայմանագիր է ստորագրել 24-ամյա ֆուտբոլիստ Համլետ Ասոյանի հետ։ Ասոյանը նախկինում էլ հանդես է եկել «Գանձասար-Կապան»-ում։
Բուֆֆոն. Կցանկանայի խաղալ Ռոնալդուի հետ
16 Հունվարի 2019 - 19:07
«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում խաղալու ցանկության մասին:
«Արարատը»՝ մարզիչ Տիգրան Եսայանին ոստիկանություն բերման ենթարկելու մասին
16 Հունվարի 2019 - 19:00
Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պարզաբանել է թիմի մարզիչ Տիգրան Եսայանին ոստիկանություն բերման ենթարկելու մասին լուրը։
Մոուրինյոն նոր աշխատանք ունի
16 Հունվարի 2019 - 18:27
«Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նոր աշխատանք ունի։ Նա որպես փորձագետ կաշխատի «beIN SPORTS» հեռուստաալիքում:
Ժորդի Ալբա. Իհարկե, ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»
16 Հունվարի 2019 - 18:24
«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է լուրերը, թե ամռանը հեռանալու է կատալոնական ակումբից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2339
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Դավոս
Հասարակություն, Քաղաքական