Facebook   Twitter
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

11 Հունվարի 2019 - 15:39
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
 
Նմանատիպ նորություններ
Samsung-ը հայտնել է Galaxy S10 5G սմարթֆոնի թողարկման ամսաթիվն ու արժեքը
22 Մարտի 2019 - 22:26
Հարավկորեական Samsung ընկերության Galaxy S10 5G նորագույն սմարթֆոնը Հարավային Կորեայում վաճառքի կհանվի ապրիլի 5-ին: Այս մասին ասվում է SamMobile կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Տնտեսական բարեփոխումներն առաջին հերթին պետք է նպաստեն ժողովրդագրական վիճակի փոփոխությանը. վարչապետ
22 Մարտի 2019 - 17:26
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Մսի իրացման կետերում թեեւ վիճակը զգալիորեն բարելավվել է, սակայն դեռ հեռու է բավարար լինելուց. ՍԱՏՄ
22 Մարտի 2019 - 17:06
Մսի իրացման կետերում թեեւ վիճակը զգալիորեն բարելավվել է, սակայն դեռ հեռու է բավարար լինելուց. խնդիրներ կան, որոնք, այո, համալիր լուծումներ են պահանջում, սակայն կան թերացումներ, որոնց նկատմամբ լիազոր մարմնը չի կարող հանդուրժողականություն դրսեւորել եւ չի դրսեւորելու:
Դոլարի փոխարժեքը նվազել է, 5 դրամով էժանացել է նաև եվրոն
22 Մարտի 2019 - 17:03
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 22-ին, կազմել է 485.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Տարբեր հաշվարկներով Հայաստանում ձեւավորվող 7-8 մլրդ խմ ջրերից 4-5 մլրդ-ը հոսում է մեր երկրի տարածքից դուրս. նախարար
22 Մարտի 2019 - 16:59
Մարտի 22-ին Ջրի համաշխարհային օրվան նվիրված համատեղ միջոցառում են կազմակերպել Բնապահպանության նախարարությունը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը։
ՊԵԿ-ը փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը
22 Մարտի 2019 - 16:56
ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածին համապատասխան, եթե հարկ վճարողի չկատարված հարկային պարտավորությունը 500 հազար դրամ կամ ավելի է լինում, պարտավորությունների գանձման որոշումն անհապաղ չկատարելը, ներկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն համարում է բավարար հիմք ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, հետևաբար կիրառում է արգելանք հարկ վճարողի գույքի վրա:
Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների
22 Մարտի 2019 - 16:30
Ամերիաբանկը 2018թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը:
Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին կհանձնվի հավատարմագրային կառավարման. Մրցույթ կհայտարարվի
22 Մարտի 2019 - 14:03
Երեւանի ավագանին իր այսօրվա՝ մարտի 22-ի արտահերթ նիստում քննարկում է Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսում է այդ նպատակով մրցույթ հայտարարել:
ԱՄՆ 1 դոլարը վաճառվում է 488 դրամ առավելագույն փոխարժեքով. արտարժույթի փոխարժեքները
22 Մարտի 2019 - 09:43
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ մարտի 22-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 817
 
Լրահոս`