Facebook   Twitter
 
Նիկոլ Փաշինյանի հաջողությունը Հայաստանի հաջողությունն է. Արամ Ա

Նիկոլ Փաշինյանի հաջողությունը Հայաստանի հաջողությունն է. Արամ Ա

11 Հունվարի 2019 - 23:29
Անցած տարվա ապրիլ-մայիսին Հայաստանի ժողովուրդը պոռթկաց, որովհետև տարիներ ի վեր ապրում էր իր համար անընդունելի վիճակում՝ անդրադառնլով հայաստանյան թավշյա հեղափոխությանը հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը:
«Հայրենի ժողովուրդը պոռթկաց, որովհետև տարիների ընթացքում հայրենի մեր ժողովուրդը ապրել է այնպիսի վիճակի մեջ, որ ընդունելի չէր երբեք մեր ժողովրդի համար։ Մեր ժողովուրդը մերժեց այնպիսի հոռի ու արատավոր երևույթներ, որոնք չէին համապատասխանում մեր ժողովրդի նկարագրին։

Հեղափոխությոնը ժողովրդի պոռթկումն է», – ասաց Արամ Առաջինը։ Լիբանանյան OTV հեռուստաընկերությանը օրերս տված հարցազրույցում Արամ Առաջինը ընդգծել է՝ հեղափոխության հիմնական նպատակը պետք է լինի Հայաստանի վերակերտումը և հզորացումը․ – «Ես հեղափոխությունը իր հարազատ ու ամբողջական իմաստով կբնորոշեմ որպես վերականգնումի, վերակազմակերպումի, վերակենսավորումի հավաքական և ուժական ընթացք։

Ընթացք, որի հիմնական նպատակը պետք է լինի հայրենիքի վերաշինությունը, հայրենիքի վերակերտումը, հայրենիքի հզորացումը»։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս Հայաստանի նախկին իշխանությունների հասցեին ուղղված քննադատությամբ: 2017թ․ սեպտեմբերին Երևանում մեկնարկած Հայաստան – Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում Արամ Առաջինը հայտարարել էր․ – «Եկեք լինենք իրապաշտ ու անկեղծ։ Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում։ Այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել և վերքերը դարմանել»:

Անցած տարվա դեկտեմբերի 14-ին, Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, Արամ Առաջինը նամակ էր հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ուր, մասնավորապես, գրել էր․ – «Հայաստանի մեջ կատարուած յեղափոխութիւնը, իր էութեամբ, ժողովրդակեդրոն շարժում մըն էր։ Տարիներու ընթացքին կուտակուած ժողովրդային ընդվզումը առիթ կը փնտրէր պայթելու։

Դուք այդ խայծը ու մղիչ ուժը հանդիսացաք»: «Հայաստանի մեջ կատարված հեղափոխության առաջին իսկ հանգրվանին մենք ուրախությամբ և սպասումով ողջունեցին։ Ողջունեցինք, որովհետև այդ հեղափոխության մեջ և այդ հեղափոխության ճամփով մենք կսպասենք նոր էջի բացվելը մեր կյանքեն ներս», – ընդգծեց Արամ Առաջին կաթողիկոսը։ Խոսելով Հայաստանում նախկինում տեղ գտած «փտածության, առանձնաշնորհումների և այլ տեսակ հոռի երևութների մասին»՝ վեհափառը հավելել է, որ Երևանում բազմից դատապարտել է այդ ամենը. – «Մենք կուզենք, որ պարոն Փաշինյանը նոր իշխանությունը հաջողի, որովհետև իր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է»։
 
Նմանատիպ նորություններ
Ցավալի լուր. Այդպես էլ բոլորից լքված, ծերանոցում մահացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը
17 Հունվարի 2019 - 00:15
Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Գործընկերներն անհանգստացած են Ջիգարխանյանի առողջական վիճակով
17 Հունվարի 2019 - 00:04
Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատակիցները չգիտեն ուր է անհետացել իրենց 83-ամյա ղեկավարը:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է
16 Հունվարի 2019 - 23:56
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է, այն անհրաժեշտ է հատկապես խոցելի խմբերին:
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
16 Հունվարի 2019 - 23:47
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում հունվարի 15-ին Հուդզոն գետի Tappan Zee հին կամրջի արեւելյան մասը քանդվել է ստուգիչ պայթյունի ընթացքում: Այս մասին հայտնել է New York Post թերթը:
Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատանը
16 Հունվարի 2019 - 23:39
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը
16 Հունվարի 2019 - 23:32
Օրեր առաջ Մոսկվայում բախում է տեղի ունեցել տաքսու վարորդի և նրա ուղևորների միջև: Երիտասարդ զույգը գիշերվա ժամին մոտեցել է առևտրի կենտրոնի մոտ գտնվող տաքսու կայանատեղիին՝ տուն գնալու համար:
Հակահրթիռային համակարգի հզորացման վրա ԱՄՆ-ը 240 մլն դոլար կծախսի
16 Հունվարի 2019 - 23:23
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է պայմանագիր կնքել Boeing ըկերության հետ երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16367
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Դավոս
Հասարակություն, Քաղաքական