Facebook   Twitter
 
Մակեդոնիայի խորհրդարանը հաստատել է երկրի անվանափոխումը

Մակեդոնիայի խորհրդարանը հաստատել է երկրի անվանափոխումը

11 Հունվարի 2019 - 23:32
Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավորները հաստատել են երկրի անվանափոխման համար սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փոփոխությունները նախատեսում են «Մակեդոնիա» անվան առջեւում «Հյուսիսային» բառի ավելացում ամբողջ տեքստում, սահմանադրության նախաբանի փոփոխություն, սահմանների անփոփոխության ու տարածքային ամբողջականության երաշխիքներ եւ արտասահմանում սփյուռքի աջակցության միջոցառումներ։

«Կողմ է քվեարկել 81 մարդ, սահմանադրության բոլոր չորս փոփոխություններն ընդունված են։,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Տելատ Ջաֆերին։ Հեռարձակումը կատարել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Երկրի վարչապետ Զորան Զաեւին երեք օր է պահանջվել, որպեսզի համոզի անհրաժեշտ թվով խորհրդարանականների։ Ընդդիմադիր խոշորագույն կուսակցության պատգամավորները բոյկոտել են նիստը եւ բողոքի ցույցեր կազմակերպել։

Որպեսզի խորհրդարանի կողմից հաստատված օրենքն ուժի մեջ մտնի, այն պետք է ստորագրվի երկրի նախագահ Գեորգե Իվանովի կողմից, ով նախկինում հայտարարել է, որ հրաժարվում է դա անել։
 
Նմանատիպ նորություններ
Գործընկերներն անհանգստացած են Ջիգարխանյանի առողջական վիճակով
17 Հունվարի 2019 - 00:04
Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատակիցները չգիտեն ուր է անհետացել իրենց 83-ամյա ղեկավարը:

Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
16 Հունվարի 2019 - 23:47
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում հունվարի 15-ին Հուդզոն գետի Tappan Zee հին կամրջի արեւելյան մասը քանդվել է ստուգիչ պայթյունի ընթացքում: Այս մասին հայտնել է New York Post թերթը:
Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը
16 Հունվարի 2019 - 23:32
Օրեր առաջ Մոսկվայում բախում է տեղի ունեցել տաքսու վարորդի և նրա ուղևորների միջև: Երիտասարդ զույգը գիշերվա ժամին մոտեցել է առևտրի կենտրոնի մոտ գտնվող տաքսու կայանատեղիին՝ տուն գնալու համար:
Հակահրթիռային համակարգի հզորացման վրա ԱՄՆ-ը 240 մլն դոլար կծախսի
16 Հունվարի 2019 - 23:23
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է պայմանագիր կնքել Boeing ըկերության հետ երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով։
Գազի պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի բնակելի տներից մեկում. կան զոհեր
16 Հունվարի 2019 - 23:18
Չորեքշաբթի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի հյուսիսային շրջանի ինըհարկանի բնակելի շենքերից մեկում, ինչի հետևանքով 3 մարդ է մահացել, 5-ը վիրավորվել են:
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ
16 Հունվարի 2019 - 22:53
Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Մանբիջում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ամերիկացի զինվորներ են զոհվել
16 Հունվարի 2019 - 22:26
Չորեքշաբթի սիրիական Մանբիջ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել, ևս 20-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով «Ալ-Ջազիրա» արաբական հեռուստաալիքին:
ԱՄՆ-ի և ԻՊ-ի միջև կապի նոր ապացույցների մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն
16 Հունվարի 2019 - 22:13
Ամերիկյան հատուկ նշանակության ջոկատը կարող էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների բանտը գրավել՝ թույլ չտալու համար ահաբեկիչների հովանավորների մասին տեղեկության արտահոսքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է իրանցի լրագրողուհու ձերբակալումն ԱՄՆ-ում
16 Հունվարի 2019 - 22:09
ԱՄՆ-ում Press TV հեռուստաալիքի իրանցի լրագրողուհի Մարզիե Հաշեմիի ձերբակալումն անօրինական է ու անմարդկային, իսկ նրա պահման պայմանները խախտում են մարդու իրավունքները: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4346
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Դավոս
Հասարակություն, Քաղաքական