Facebook   Twitter
 
Ում համար է էլեկտրոնային ծխախոտների գոլորշին ամենավտանգավորը

Ում համար է էլեկտրոնային ծխախոտների գոլորշին ամենավտանգավորը

11 Հունվարի 2019 - 23:56
Էլեկտրոնային ծխախոտների գոլորշին համարյա նույնքան վտանգավոր է, որքան սովորական ծխախոտի ծուխը։ Սակայն ամենավտանգավորը այն ասթմայով երեխաների համար է։
Երեխաներն ու դեռահասները, որոնք շնչում են էլեկտրոնային ծխախոտների ծուխը, 27 տոկոսով ավելի հաճախ են բախվում ասթմայի նոպաների հետ։

Սա պարզել է Rutgers Robert Wood Johnson Medical School-ի ուսանողուհի Ջենիֆեր Բեյլին։ Նրա խոսքով՝ եթե ինքը երեխաներ ունենար, երբեք թույլ չէր տա գտնվել այն մարդկանց կողքին, ովքեր էլեկտրոնային ծխախոտ են ծխում, քանի որ դրանցից արձակվող գոլորշին շատ վտանգավոր է երեխաների համար։

Բեյլին իր գործընկերների հետ ուսումնասիրել են 2016թ․ կատարված հետազոտության տվյալները։ Դրան մասնակցել է ավագ դպրոցի 33 500 եւ միջին դպրոցի 36 000 աշակերտ։ Նրանցից 11 830-ի մոտ ասթմա է եղել։ Ինչպես պարզվել է, այս երեխաները, որոնք ենթարկվել են էլեկտրոնային ծխախոտների գոլորշու ազդեցությանը, ավելի հաճախ են ասթմայի նոպաներ ունեցել։

Ինչպես իր հերթին նշել է Icahn School of Medicine at Mount Sinai-ից մանկաբույժ Կարեն Ուիլսոնը, շատերը կարծում են, որ էլեկտրոնային ծխախոտի գոլորշին վտանգավոր չէ շրջապատի, մանավանդ՝ երեխաների համար, սակայն դա բոլորովին էլ այդպես չէ։

«Ի հեճուկս տարածված այն կարծիքի, որ դա ընդամենը ջրի գոլորշի է, նրանում պարունակվում են որոշ այն քիմիական նյութերից, որոնք կան ծխախոտի ծխի մեջ։ Այդ նյութերը գրգռում են ասթմա ունեցող մարդկանց շնչառական ուղիները»,- ասել է մասնագետը։

Հետազոտության տվյալների համաձայն՝ էլեկտրոնային ծխախոտի գոլորշու մեջ պարունակվում են այնպիսի նյութեր, ինչպիսիք են պրոպիլենգլիկոլը, բուսական գլիցերինը, նիկոտինը եւ բուրմունքի հավելումները, որոնք բոլորը ընդունակ են բացասաբար ազդել թոքերի վրա, առաջացնելով գրգռվածություն, ինչպես նաեւ՝ բորբոքումներ։ Երեխաները, որոնք ենթարկվում են էլեկտրոնային ծխախոտի գոլորշու պասիվ ազդեցությանը, հաճախ են ասթմայի նոպաներ ունենում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցավալի լուր. Այդպես էլ բոլորից լքված, ծերանոցում մահացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը
17 Հունվարի 2019 - 00:15
Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Գործընկերներն անհանգստացած են Ջիգարխանյանի առողջական վիճակով
17 Հունվարի 2019 - 00:04
Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատակիցները չգիտեն ուր է անհետացել իրենց 83-ամյա ղեկավարը:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է
16 Հունվարի 2019 - 23:56
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է, այն անհրաժեշտ է հատկապես խոցելի խմբերին:
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
16 Հունվարի 2019 - 23:47
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում հունվարի 15-ին Հուդզոն գետի Tappan Zee հին կամրջի արեւելյան մասը քանդվել է ստուգիչ պայթյունի ընթացքում: Այս մասին հայտնել է New York Post թերթը:
Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատանը
16 Հունվարի 2019 - 23:39
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը
16 Հունվարի 2019 - 23:32
Օրեր առաջ Մոսկվայում բախում է տեղի ունեցել տաքսու վարորդի և նրա ուղևորների միջև: Երիտասարդ զույգը գիշերվա ժամին մոտեցել է առևտրի կենտրոնի մոտ գտնվող տաքսու կայանատեղիին՝ տուն գնալու համար:
Հակահրթիռային համակարգի հզորացման վրա ԱՄՆ-ը 240 մլն դոլար կծախսի
16 Հունվարի 2019 - 23:23
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է պայմանագիր կնքել Boeing ըկերության հետ երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14686
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Դավոս
Հասարակություն, Քաղաքական