Facebook   Twitter
 
Նամակ, որ Մհերը չհասցրեց ուղարկել. Այն հնչում է ինչպես կտակ

Նամակ, որ Մհերը չհասցրեց ուղարկել. Այն հնչում է ինչպես կտակ

31 Հունվարի 2019 - 11:01
Ներկայացնում ենք Մհեր Եղիազարյանի նամակը, որ նա գրել էր անձամբ, կալավորումից մի քանի օր առաջ և հանձնարարել էր հրապարակել, երբ ինքը կասի: Ցավոք, Մհերի մահը վրա հասավ մինչև հանձնարարելը: Հրապարակում ենք Մհերի նախամահյան վերջին նամակը: Այն հնչում է ինչպես կտակ:
Հարգելի հայրենակիցներ

Դեռևս 2018թ.-ի հուլիսին ինձ նախազգուշացրեցին, որ երկրիս ԱԱԾ-ն գաղտնալսում է իմ հեռախոսահամարները: Բնականաբար ահազանգն ընդունեցի, բայց շարունակեցի իմ սովորության համաձայն խոսել, ինչպես խոսել եմ այս վերջին 28 տարիներին, բաց, ազատ արտահայտվել, միշտ ասել այն, ինչ անում եմ, քանի որ գաղտնի գործողություններից միշտ եղել եմ հեռու...

Այդ ամիսների ընթացքում, իմ բնավորության համաձայն, փորձել եմ ընդառաջել բոլոր նրանց, ովքեր դիմել են ինձ, երբեք ուշադրություն չեմ դարձրել որոշ ստահակների, որոնք կարող են իմ օգնությունը վերածել այլ բանի: Աստված նրանց հետ...

Այդպես ապրել և օգնել եմ:

2016թ.-ի հոկտեմբերին ձեռք բերեցի HayNews.am կայքը, իմ մտահղացումներով ստեղծեցի լրատվական կայք, որտեղ անդրադառնում էի երկրի օրվա անցուդարձին, առանց բացառությունների՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարզական, բնապահպանական և համայնքային խնդիրները համարելով գլխավոր:

Ամիսներ շարունակ փորձ արվեց կայքի թիկունքում տեսնել իմ շրջապատի «որոշ» մարդկանց, սակայն ապարդյուն, քանի որ որևէ մեկը չկար: Ես, իմ ընկեր բարեկամներով, այն էլ հիմնականում հասարակական հիմունքներով, իմ գաղափարները կյանքի կոչեցի, աշխատացնելով լրատվական կայքը:

Տարիներ շարունակ կայքի պահպանման համար միշտ էլ իմ շրջապատից պարտքով գումարներ եմ վերցրել, հետագայում վերադարձրել, որոշներինը եղել է վերադարձման փուլում:

Այս ամենով հանդերձ, արդեն մի քանի օր շարունակ երկրի ԱԱԾ հերթով իր մոտ է կանչում այն մարդկանց, որոնց հետ խոսել եմ կամ հաղորդակցվել՝ SMS-ներով: Չգիտեմ, թե ի՞նչ են փնտրում, ի՞նչ են ուզում անել՝ ինձանից նոր «հանցագործ» կերտելով, ինչպես դա արել էին տարիներ առաջ, ընդ որում, այդ դատավճիռը արդեն ՄԻԵԴ-ի ճանապարհին է:

30 տարի ինձ չեն կարողացել լռեցնել, այժմ էլ չեմ լռելու, պետությունից մեկ լումա չեմ գողացել, հայրենիքս սիրել եմ շատ ավելի, քան ինձանից «հանցագործ» կերտողները՝ օրվա իշխանությունները:

Մինչև ապրիլյան իրադարձությունները և դրանից հետո, վերջին ամիսներին ամբողջ գործընթացների վերաբերյալ ունեմ իմ հստակ պատկերացումները և այն միշտ ասել եմ:

Առայժմ ամբողջական պատկերացում չունեմ, թե այս ամենը իմ անձի շուրջ հանուն կամ ընդդեմ ինչի կամ ում համար է արվում, բայց վստահ եմ, որ ազնիվ ու արդար չէ այն ճանապարհը, որ ընտրվել է և այն գործելաոճը, որն իրականացվում է իմ անձի նկատմամբ:

Արդարանալու կամ այլ նպատակ չունեմ, այն, ինչ որ կներկայացվի իմ անձի մասին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. որևէ աղերս չունի իրականության հետ:

Հարգանքով՝ Մհեր Եղիազարյան

01.12.2018թ.
 
Նմանատիպ նորություններ
Շրի Լանկայում տեսախցիկը ֆիքսել է ահաբեկչության ենթադրյալ իրականացնողին
23 Ապրիլի 2019 - 18:52
Sky News hեռուստաալիքը հրապարակել է տեսահսկման համակարգի տեսախցիկների արձանագրած տեսագրությունը, որում ներկայացված է ապրիլի 21-ին Շրի Լանկայում արյունալի ահաբեկչությունների շարքի ենթադրյալ իրագործողներից մեկը:
Բելառուսը ծրագրում է մինչև տարեվերջ Ռուսաստանի նավթի այլընտրական ներմուծում սկսել
23 Ապրիլի 2019 - 18:49
Բելառուսը հույս ունի մինչև այս տարվա վերջը Ռուսաստանի նավթի այլընտրական ներմուծում սկսել Բալթյան երկրների և Ուկրաինայի նավահանգիստների միջոցով:
Ոստիկանները բերման ենթարկեցին գրպանահատին, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով
23 Ապրիլի 2019 - 18:47
Ապրիլի 22-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայից բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ռուստամ Մ.-ին:
Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա կայցելի հունիսին
23 Ապրիլի 2019 - 18:35
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 3-5-ը եռօրյա պետական այց կկատարի Միացյալ Թագավորություն: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բուքինգհեմյան պալատը:
Հեռավար ուսուցումը` բուհերի մրցունակության կարևոր չափանիշ
23 Ապրիլի 2019 - 18:33
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ՀՀ պետական կառավարման ակադեմիա, որտեղ ներկայացվել է մագիստրոսական կրթության հեռավար ուսուցման համակարգը:
Զելենսկին առավոտյան ուժային վարժություններ է կատարում ու վազում մի քանի կիլոմետր
23 Ապրիլի 2019 - 18:25
Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող Վլադիմիր Զելենսկին, որն սպասում է քվեարկության պաշտոնական արդյունքների հրապարակմանը, սսվորական ռեժիմը չի փոխել եւ շարունակում է առավոտյան մարզումները։
Մեծ Բրիտանիայում տարեց ամուսինները միևնույն եկեղեցում տոնել են իրենց ամուսնության 75-ամյակը (Լուսանկարներ)
23 Ապրիլի 2019 - 18:17
Մեծ Բրիտանիայի Լանկաշիր կոմսությունում բնակվող տարեց զույգը վերջերս տոնել է ամուսնության 75-ամյակը, ընդ որում՝ արարողությունը տեղի է ունեցել այն նույն եկեղեցում, որտեղ զույգը 75 տարի առաջ հավատարմության երդում է տվել, գրում է Daily Mail-ը:
Ճապոնիայում սկսել են կայսր Ակիհիտոյի դարաշրջանի օդով լի պահածոներ վաճառել
23 Ապրիլի 2019 - 18:12
Ճապոնիայի Սեկի քաղաքում վաճառքի են հանվել ապրիլի 30-ին ավարտվող Հեյսեյի (Խաղաղության հաստատում) դարաշրջանի օդով լի պահածոներ՝ գրում է tass.ru-ն։
Հայաստանի ԶՈւ հրետանային զորավարժություններ «Գրադ» համակարգերի մասնակցությամբ (Լուսանկարներ)
23 Ապրիլի 2019 - 18:03
Հրետանու դաշտային հավաքների շրջանակում Հայաստանի ԶՈւ առաջին զորամիավորումում շարունակվել են ստորաբաժանումների մարտավարական զորավարժությունները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17800
 
Լրահոս`