Facebook   Twitter
 
Սաուդյան Արաբիայի նախարարը Խաշոգջիի մահը «սխալ» է անվանել

Սաուդյան Արաբիայի նախարարը Խաշոգջիի մահը «սխալ» է անվանել

11 Փետրվարի 2019 - 20:28
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը Սաուդյան Արաբիայի՝ «իրենց լիազորություններից դուրս գործած» պաշտոնյաների կողմից կատարված «սխալ» է անվանել:
«Ջամալ Խաշոգջիի մահը մեծ ողբերգություն էր», - CBS-ին տված հարցազրույցում ասել է ալ Ջուբեյրը:

«Դա սխալ էր: Այն կատարվել է Սաուդյան Արաբիայի՝ «իրենց լիազորություններից դուրս գործած» պաշտոնյաների կողմից»:

«Մենք ասացինք, որ հետաքննություն կանցկացնենք: Մենք մեղավորներին պատասխանատվության կենթարկենք եւ կպատժենք: Սաուդյան Արաբիայի թագաժառանգը որեւէ առնչություն չի ունեցել դրան: Խաշոգջիին սպանելու հրաման չի եղել: Ամբողջ երկիրը ցնցված է»:

Նա կոչ է արել սպասել դատավարության ավարտին, եւ հետո միայն «դատել մեզ»:

Ալ-Ջուբեյրը նշել է, որ սաուդցի քննիչները մինչեւ օրս չգիտեն, թե որտեղ է գտնվում Խաշոգջիի մարմինը: Թուրք պաշտոնյաները նշում են, որ հարձակվողները լրագրողի մարմինը լուծել են աղաթթվի մեջ՝ փորձելով թաքցնել նրա սպանության ապացույցները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներում 2019թ. ընթացքում կստեղծվեն նոր աշխատատեղեր
22 Փետրվարի 2019 - 22:54
ՀՀ տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներից 39-ում 2015թ. մեկնարկած ՄԱԿ-ի Զարգացման «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղեր են ստեղծվել:
Գվինեթ Փելթրոուն 1 դոլար է պահանջել թոշակառուից դահուկասահքի ժամանակ իրեն բախվելու համար
22 Փետրվարի 2019 - 22:49
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն հակընդդեմ հայց է ներկայացրել թոշակառու Թերի Սանդերսոնի դեմ, որը դերասանուհուն մեղադրել էր 2016-ին Յուտա նահանգի լեռնալանջին դահուկասահքի ժամանակ իրենց հրելու մեջ:
Հակասնկային դեղը կարող է վիժման հանգեցնել
22 Փետրվարի 2019 - 22:42
Հայտնի հակասնկային ֆլուկոնազոլ դեղը հղիության ժամանակ կանդիդոզը բուժելու համար հաճախ են նշանակում: University of Montreal-ից կանադացի գիտնականների վերջին հետազոտությունները սակայն ցույց են տվել, որ դեղը բարձրացնում է ինքնաբերական վիժման վտանգը:
Էստոնացիները սառած գետից փրկել են գայլին՝ կարծելով, թե շուն է
22 Փետրվարի 2019 - 22:33
Էստոնիայում Սինդիի ամբարտակից բանվորները նկատել են խեղդվող կենդանուն և շտապել են օգնության՝ տեղեկացնում է BBC-ն։
«Յուրաքանչյուրն անելիք ունի, ասելիքները գալիս և գնում են, բայց անելիքները մնում են». Արամ Ա-ն և Գարեգին Բ-ն հյուրընկալվել են Արմեն Սարգսյանին
22 Փետրվարի 2019 - 22:32
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:
Ի՞նչ է կատարվում Սիսիանում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչությունում
22 Փետրվարի 2019 - 22:30
Դեռեւս 2018 թվականի օգոստոսի 14-ին պաշտոնանկ արվեցին Հարավային մաքսատուն-վարչության պետ Աշոտ Մինասյանը, ապա Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ Սամվել Հայրապետյանը: Այս մասին գրում է syuniacyerkir.am-ը:
36-ամյա Թեհմինե Մանուկյանը որոնվում է որպես անհետ կորած (Տեսանյութ)
22 Փետրվարի 2019 - 22:24
Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Սարդարապատ գյուղի բնակչուհի 36-ամյա Թեհմինե Մանուկյանը։
Ամերիկյան ընկերությունը կդադարի Չինաստանին սարքավորումներ վաճառել ԴՆԹ բազայի ստեղծման համար
22 Փետրվարի 2019 - 22:21
Բիոտեխնոլոգիաների ամերիկյան արտադրող Thermo Fisher ընկերությունը հայտարարել է, որ կդադարի Չինաստանին սարքավորումներ վաճառել, որոնք օգտագործվում են երկրի ույղուր փոքրամասնության ԴՆԹ տվյալների բազայի ստեղծման համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15227
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հրապարակվել է The Angry Birds Movie 2 մուլտֆիլմի առաջին թրեյլերը
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր