Facebook   Twitter
 
Մհեր Եղիազարյանի մահվանից 40 օր է անցել

Մհեր Եղիազարյանի մահվանից 40 օր է անցել

08 Մարտի 2019 - 00:05
2019թ.-ի հունվարի 26-ին բոթը կայծակնային արագությամբ տարավծվեց՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է Մհեր Եղիազարյանը: HayNews.am կայքի պատասխանատուն հացադուլ էր հայտարարել ձերբակալումից երկու օր անց 2018թ.-ի դեկտեմբերի 5-ին, մահացել՝ 44-օրյա հացադուլը դադարեցնելուց 9 օր անց:
Առեղծվածային ձերբակալում, կալանավորում ու նույնքան էլ առեղծվածային մահ:

Մհերի մահվանից 40 օր անց էլ շատ հարցեր դեռ մշուշոտ են, անհասկանալի, անբացատրելի…:

Ասենք, ինչու՞ Մհեր Եղիազարյանին ձերբակալեց ԱԱԾ, այն դեպքում, որ նա պետական գումարներ չէր յուրացրել: Պետության համար այդ որ լուրջ սպառանալիքի համար էր նրա գործը հենց ԱԱԾ-ին հանձնվել: Այն դեպքում, երբ Մհեր Եղիազարյանը, լավ գիտեր, որ 2018թ.-ի հուլիսից ԱԱԾ-ն գաղտնալսում է իր հեռախոսահամարները:

«...շարունակեցի իմ սովորության համաձայն խոսել, ինչպես խոսել եմ այս վերջին 28 տարիներին, բաց, ազատ արտահայտվել, միշտ ասել այն, ինչ անում եմ, քանի որ գաղտնի գործողություններից միշտ եղել եմ հեռու...»,- այս մասին գրել էր Մհեր Եղիազարյանը ձերբակալումից մի քանի օր առաջ:

Ինչու՞ գործը քննող քննիչ Էդգար Կարապետյանը արգելեց Մհեր Եղիազարյանի հետ հարազատների տեսակցությունը, արգելանք դրեց նաև հեռախոսազանգերի վրա: Ինչու՞, ինչի՞ց կամ ումի՞ց էին զգուշանում...

Ինչու՞ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հացադուլի 44 օրերի ընթացքում չայցելեց Մհեր Եղիազայնաին, այն դեպքում, երբ Եղիազարյանի տարածած հայտարարության մեջ նշված էր, մեջբերենք. «դիմում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պաշտպանի հետ հանդիպման խնդրանքով»:

Ինչու՞ Արդարադատության նախարարությունը Մհեր Եղիազարյանի ձերբակալման, կալանավորման և հացադուլի ընթացում չցուցաբերց պատշաճ ջանադրություն:

Ինչու՞ Մհեր Եղիազարյանի մահվան օրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում չկար ո´չ բժիշկ, ո´չ բուժակ:

Ինչու՞ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Արմեն Բեկթաշյանը անտեսելով երկրորդ կարգի հաշմանդամ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող (որոնք էլ ավելի էին սրվել 2018թ.-ի դեկտեմբերի 5-ից կալանավայրում սկսած հացադուլի հետևանքով), 4 երաշխավորություններ, որոնցից երկուսը՝ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանն էին տվել, առկա 4 բնութագրեր (այդ թվում Եղիազարյանի ծննդյան վայրից, աշխատավայրից, բնակության վայրից՝ Սիսիանից), գործով 4 տուժողներից 2-ի գրությունը, որով նրանք հավաստում էին, որ այլևս պարտք ու պահանջ չունեն Եղիազարյանի հետ (այդ մասին ևս անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացվել է դատարան) 2019թ.-ի հունվարի 14-ին մերժեցիք HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի պաշտպանների, նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Այն դեպքում, երբ քրեական գործում չկար որևէ փաստ, որ Մ. Եղիազարյանը խոչնդոտել է կամ կարող էր խոչնդոտել նախաքննությանը, ինչպես նաև տարբեր ձևերով խուսափել պատասխանատվությունից:

Մինչև կալանավորումն էլ Մհերը մշտապես գտնվել է բժիշկների հսկողության տակ (այս ամենի մասին վկայող փաստաթղթերը ներկայացվել է եղել դատարան): Այս փաստերը արդյոք հիմք չէին դատարանի համար, որ Մհեր Եղիազարյանն ազատ արձակվեր գրավի դիմաց:

Կարծիք ու տպավորություն է ստեղծվում, որ իրականացվել է ընտրով, կամայական արդարադատություն: Ինչու՞:

Հնչեցված այս ինչուներին պատասխանել է պետք:

Մհեր Եղիազարյանը իր վերջին նամակում գրել էր. «…պետությունից մեկ լումա չեմ գողացել, հայրենիքս սիրել եմ շատ ավելի, քան ինձանից «հանցագործ» կերտողները՝ օրվա իշխանությունները:

Առայժմ ամբողջական պատկերացում չունեմ, թե այս ամենը իմ անձի շուրջ հանուն կամ ընդդեմ ինչի կամ ում համար է արվում, բայց վստահ եմ, որ ազնիվ ու արդար չէ այն ճանապարհը, որ ընտրվել է և այն գործելաոճը, որն իրականացվում է իմ անձի նկատմամբ:

Արդարանալու կամ այլ նպատակ չունեմ, այն, ինչ որ կներկայացվի իմ անձի մասին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. որևէ աղերս չունի իրականության հետ»:

Մնում է սպասել ու հավատալ, որ բոլոր հարցերի իրական և սպառիչ պատասխանները կտա քննչական կոմիտեն, որտեղ Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քրեական գործ է հարուցվել:

Հ.Գ. Զուր ու ապարդյուն են պետական պաշտոնյանների բերած այն բոլոր փաստարկները, թե Մհեր Եղիազարյանի նկատմամբ ցուցաբերվել է բավարար ուշադրություն, նա պարբերաբեր հետազոտվել է և այլն: Հետաքրքիր է, այդ ամենը կարող եք ասել նայելով որդեկորույս մոր, Մհերի այրու, որդիների, հարազատների աչքերի մեջ նայելով: Կարող եք ասել, որ արել եք Ձեզանից կախված հնարավոր ամենը, բայց Մհերի կյանքը փրկել չեք կարողացել: Իհարկե չեք կարող, ոչ թե նրա համար, որ համարձակություն չեք ունենա, այլ որովհետև գիտեք, որ Մհերը իր մահկանացուն կնքեց անմարդկային պայմաներում, անտեսված ու անտարբերության մատնված...

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սեքսուալ Քայլի Ջեները՝ նոր ֆոտոշարքում (Լուսանկարներ)
23 Մարտի 2019 - 00:02
21-ամյա Քայլի Ջեները դարձել է գերմանական Interview-ի նոր դեմքը:
Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել նիստի ժամանակ շոկոլադ ուտելու համար
22 Մարտի 2019 - 23:58
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել խորհրդարանի կանոնները խախտելու համար:
Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը այցելել է ադրբեջանցի սահմանախախտին
22 Մարտի 2019 - 23:56
Այսօր՝ մարտի 22-ին, Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին:
Սերտաճած գլուխներով սիամական երկվորյակներին բաժանել են 15 ժամյա վիրահատության միջոցով (Լուսանկարներ)
22 Մարտի 2019 - 23:53
Բրազիլիայում 15 ժամյա բարդ վիրահատության ընթացքում բաժանել են սերտաճած գլուխներով սիամական երկվորյակներին: 2-ամյա Իզաբել և Իզադորա Ֆրեյտասները Բրազիլիայի առաջին սերտաճած գլուխներով սիամական երկվորյակներն են:
Գիտնականները հայտնել են ուղեղի աշխատանքը բարելավելու պարզ միջոցի մասին
22 Մարտի 2019 - 23:46
Խորը շունչը կարող է զգալիորեն բարելավել ուղեղի աշխատանքը: Նման եզրահանգման են եկել Վեյցմանի գիտական ինստիտուտի գիտնականները, գրում է Xinhua-ն:
Ողբերգական վթար Վանաձորում․ Lexus-ի վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
22 Մարտի 2019 - 23:38
Այսօր՝ մարտի 22-ին, ժամը 20:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։
Ինքնասպանություն Երեւանում․ պատճառը եղել է անբուժելի հիվանդությունը
22 Մարտի 2019 - 23:31
Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Գարիկ Խարլամովը ցուցադրել է իրեն շատ նման մի կնոջ
22 Մարտի 2019 - 23:28
Comedy club-ի ռեզիդենտ Գարիկ Խարլամովը հրապարակել է մի լուսանկար, որում պատկերված է մետրոյում քնած գլխաշորով կին, որն իրականում հումորիստին շատ նման է։
16-ամյա բրիտանուհին հնարամիտ կերպով օգնել է անօթևան տղամարդուն աշխատանք և կացարան գտնել
22 Մարտի 2019 - 23:25
Ըստ բրիտանական բարեգործական ընկերության զեկույցի՝ Միացյալ Թագավորությունում մոտ 320 000 անօթևան է բնակվում, որոնց մեծամասնությունը՝ մայրաքաղաքում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17352
 
Լրահոս`