Facebook   Twitter
 
Ապահովագրական գործակալին մեղադրանք է առաջադրվել՝ շուրջ 2.6 մլն դրամ ապահովագրավճար յուրացնելու համար

Ապահովագրական գործակալին մեղադրանք է առաջադրվել՝ շուրջ 2.6 մլն դրամ ապահովագրավճար յուրացնելու համար

14 Մարտի 2019 - 16:15
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական գործակալի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1980թ., 2014թ դեկտեմբերի 9-ին գրանցվելով ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանում՝ որպես անհատ ձեռնարկատեր, 2014թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքում ապահովագրական ընկերության հետ կնքել է ապահովագրական գործակալի պայմանագիր՝ հանդիսանալով նշված ընկերության ապահովագրական գործակալ: Նույն օրը կազմված գործակալի օգտանունի ստացման ակտով 38-ամյա տղամարդը նշված ընկերությունից ստացել է «Լայթ ինշուրանս օն-լայն» էլեկտրոնային համակարգ մուտք գործելու օգտանունները և դրանց գաղտնաբառերը՝ ստանձնելով իր կողմից ստացված օգտանուններով կնքված բոլոր պայմանագրերի համար նյութական պատասխանատվություն։

Քննությամբ պարզվել է, որ ապահովագրական գործակալը 2014թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2015թ. հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում «Լայթ ինշուրանս օն-լայն» էլեկտրոնային համակարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ապահովագրողի անունից տարբեր ժամկետներով կնքված պարտադիր ապահովագրության 67 պայմանագրերի հիման վրա՝ ապահովադիրներից հավաքագրած ապահովագրավճարները չի փոխանցել ապահովագրողի բանկային հաշվին և յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուրը 2.559.130 ՀՀ դրամ խոշոր չափի գումար։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 38-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Խոշոր չափերի յուրացման դեպք «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում. 47 մլն դրամի հաղորդալար է հափշտակվել (տեսանյութ)
21 Մարտի 2019 - 17:27
Հունվարի 9-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանն է փոխանցվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Կոռուպցիոն ենթադրյալ չարաշահումներ՝ Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոցում , մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում
20 Մարտի 2019 - 15:00
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ:
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում քաղաքացուց 20,000 դրամ կաշառք են պահանջել. հարուցվել է քրեական գործ
19 Մարտի 2019 - 22:05
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում քաղաքացուց ենթադրյալ կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Մարմաշեն համայնքի ղեկավարը յուրացրել է ազատամարտիկների անվամբ որպես պարգևավճար դուրս գրված գումարները. Ոստիկանություն (տեսանյութ)
19 Մարտի 2019 - 13:19
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Մարմաշեն համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ու գրառումներ մտցնելով, 2018 թվականի հունիսին և հուլիսին համայնքի ազատամարտիկների անվամբ որպես պարգևավճար համայնքի բյուջեից դուրս է գրել 30-ից 50.000-ական դրամ գումարներ:
Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 2007-ից 2017 թթ. համայնքի բյուջեից հափշտակել է շուրջ 14 մլն դրամ
18 Մարտի 2019 - 17:07
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Թումանյանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ:
Որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ «հրաշագործ» սարքերով որոշում են պտղի սեռը. ահազանգ
15 Մարտի 2019 - 16:17
Վերջին շրջանում ՀՀ առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ՝ օգտվելով առողջապահության բնագավառը կարգավորող ներկայիս օրենսդրության որոշ բացերից, մասնավորապես բժշկական սարքավորումների կիրառման կարգավորման առումով, մատուցում են տարաբնույթ ախտորոշիչ և բուժական ծառայություններ՝ օգտագործելով այնպիսի սարքավորումներ և մեթոդներ, որոնք ժամանակակից բժշկագիտության կողմից չունեն ապացուցողական հենք, դրանց վերաբերյալ չկան հրապարակված գիտական աշխատություններ, որոնք կարող էին հավաստել այդ սարքավորումների կամ մեթոդների ապացուցողական բժշկության միջազգային նորմերով ապացուցված և հիմնավորված արդյունավետությունը։
2018թ. մի քանի անգամ ավելացած կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել աննախադեպ թվով՝ 470 պաշտոնատար անձ. ամփոփում
13 Մարտի 2019 - 16:00
ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ հրապարակել էր 2018թ. ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ:
Ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով
07 Մարտի 2019 - 13:41
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վ.Պողոսյանը:
6 անձ ձերբակալվել է Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղում կատարված չարաշահումների գործով. ՔԿ
06 Մարտի 2019 - 19:48
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և կաշառք ստանալու վերաբերյալ. հարուցվել է նոր քրեական գործ. ձերբակալվել է 6 անձ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 25
 
Լրահոս`