Facebook   Twitter
 
Խորթ հայրը ծեծելով սպանել է 9 ամսական երեխային

Խորթ հայրը ծեծելով սպանել է 9 ամսական երեխային

14 Մարտի 2019 - 23:24
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն:
Մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն է գործադրել հայրը, ով հանդամասում գտնվող իրենց բնակության վայրում ծեծել էր իր ոչ կենսաբանական, սակայն հայրությունը ճանաչած մանկահասակ որդուն՝ ծնված 18.12.2017 թվականին: Ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը տեղում մահացել էր:

Փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09-ի սահմաններում, 32-ամյա տղամարդը, երեխայի լացի ձայնը կտրելու նպատակով, ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել երեխայի դեմքին, այնուհետև փոքրիկին դեմքն ի վար շրջելով անկողնու վրա՝ շարունակել է հարվածներ տեղալ նրա մեջքի, գլխի և մարմնի տարբեր մասերին՝ երեխայի առողջությանը պատճառելով «ձախ հոնքի ներսային և դրսային անկյան, ձախ և աջ վերին կոպերի, ձախ այտային, ձախից ստորին ծնոտի անկյան շրջանների արյունազեղումների, գլխի մաշկի տակի ձախ ծոծրակային շրջանի արյունազեղումների, գլխի մաշկի տակի ձախ ծոծրակային շրջանի արյունազեղումների, ձախից ծոծրոսկրի կոտրվածք, գլխուղեղի վերկարծրենային, ենթակարծրենային արյունահավաքի, ուղեղանյութի արյունազեղման, ձախ ուսահոդի, կրծքավանդակի շրջանների արյունազեղումների, աջ գոտկային, աջ հետույքային շրջանների քերծվածքների, ձախից 5,6,7,8,9,10-րդ կողոսկրերի կոտրվածքների» ձևով մարմնական վնասվածքներ:

Երեխայի մայրը փորձել է կանխել ամուսնու կողմից երեխային ծեծի ենթարկելը, սակայն տղամարդը հարվածներ է հասցրել նաև կնոջը:

32-ամյա տղամարդու կողմից երեխային հասցրած հարվածների արդյունքում փոքրիկն ստացել էր կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել:

Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 1986թ. ծնված տղամարդը նախկինում ևս բռնություն է գործադրել և՛ փոքրիկ տղայի, և՛ կնոջ նկատմամբ:

Մասնավորապես՝ 2018 թվականի սեպտեմբեր ամսին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել է կնոջ հետ, որի ժամանակ մետաղյա ձողով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև մի քանի անգամ հարվածել է նաև մանկահասակ երեխային:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սեքսուալ Քայլի Ջեները՝ նոր ֆոտոշարքում (Լուսանկարներ)
23 Մարտի 2019 - 00:02
21-ամյա Քայլի Ջեները դարձել է գերմանական Interview-ի նոր դեմքը:
Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը այցելել է ադրբեջանցի սահմանախախտին
22 Մարտի 2019 - 23:56
Այսօր՝ մարտի 22-ին, Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին:
Սերտաճած գլուխներով սիամական երկվորյակներին բաժանել են 15 ժամյա վիրահատության միջոցով (Լուսանկարներ)
22 Մարտի 2019 - 23:53
Բրազիլիայում 15 ժամյա բարդ վիրահատության ընթացքում բաժանել են սերտաճած գլուխներով սիամական երկվորյակներին: 2-ամյա Իզաբել և Իզադորա Ֆրեյտասները Բրազիլիայի առաջին սերտաճած գլուխներով սիամական երկվորյակներն են:
Գիտնականները հայտնել են ուղեղի աշխատանքը բարելավելու պարզ միջոցի մասին
22 Մարտի 2019 - 23:46
Խորը շունչը կարող է զգալիորեն բարելավել ուղեղի աշխատանքը: Նման եզրահանգման են եկել Վեյցմանի գիտական ինստիտուտի գիտնականները, գրում է Xinhua-ն:
Ողբերգական վթար Վանաձորում․ Lexus-ի վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
22 Մարտի 2019 - 23:38
Այսօր՝ մարտի 22-ին, ժամը 20:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։
Ինքնասպանություն Երեւանում․ պատճառը եղել է անբուժելի հիվանդությունը
22 Մարտի 2019 - 23:31
Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Գարիկ Խարլամովը ցուցադրել է իրեն շատ նման մի կնոջ
22 Մարտի 2019 - 23:28
Comedy club-ի ռեզիդենտ Գարիկ Խարլամովը հրապարակել է մի լուսանկար, որում պատկերված է մետրոյում քնած գլխաշորով կին, որն իրականում հումորիստին շատ նման է։
16-ամյա բրիտանուհին հնարամիտ կերպով օգնել է անօթևան տղամարդուն աշխատանք և կացարան գտնել
22 Մարտի 2019 - 23:25
Ըստ բրիտանական բարեգործական ընկերության զեկույցի՝ Միացյալ Թագավորությունում մոտ 320 000 անօթևան է բնակվում, որոնց մեծամասնությունը՝ մայրաքաղաքում:
Ժաննա Բուտուլյանի եւ Դիանա Գրիգորյանի հմայիչ սելֆին
22 Մարտի 2019 - 23:20
Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15627
 
Լրահոս`