Facebook   Twitter
 
«Ժամանակ». ՊԵԿ-ում հին «գելերը» մրցույթներում պարտվելուց հետո ավելի բարձր պաշտոն են ստացել

«Ժամանակ». ՊԵԿ-ում հին «գելերը» մրցույթներում պարտվելուց հետո ավելի բարձր պաշտոն են ստացել

15 Մարտի 2019 - 08:37
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս անդրադարձել էինք ՊԵԿ Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Օհանյանի նշանակմանը։
Գրել էինք, որ նա նշանակվել է Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ եւ պաշտոնով հավասարվել որդուն` Սինոդ Օհանյանին, որը Արաբկիրի հարկայինի պետի տեղակալն է։

Մեզ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան Օհանյանի նշանակումից։ Բանն այն է, որ Արմեն Օհանյանը Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ նշանակվելուց առաջ՝ այս տարվա փետրվարի 1-ին մասնակցել է Արմավիրի բաժնի պետի համար հայտարարված մրցույթին, սակայն հաղթող չի ճանաչվել։ Մրցույթում հաղթել է Վահան Սողոմոնյանը։ Բայց որքան էլ զարմանալի է, պարտվելուց հետո նա ընդամենը 20 օր անց՝ փետրվարի 21-ին նշանակվել է Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ։

Նույնը կրկնվել է Գերասիմ Մկրտչյանի դեպքում, ով նույն ժամանակահատվածում մասնակցել է ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, սակայն հաղթող է ճանաչվել կրկին Վահան Սողոմոնյանը։ Բայց կարճ ժամանակ անց Գերասիմ Մկրտչյանը, ով շատ հին կոռուպցիոներ է, նշանակվեց ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության բաժնի պետի տեղակալ։ Փաստորեն, երկուսն էլ մրցույթներում պարտվելուց հետո ավելի բարձր պաշտոն են ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 
Նմանատիպ նորություններ
Սեքսուալ Քայլի Ջեները՝ նոր ֆոտոշարքում (Լուսանկարներ)
23 Մարտի 2019 - 00:02
21-ամյա Քայլի Ջեները դարձել է գերմանական Interview-ի նոր դեմքը:
Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը այցելել է ադրբեջանցի սահմանախախտին
22 Մարտի 2019 - 23:56
Այսօր՝ մարտի 22-ին, Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին:
Սերտաճած գլուխներով սիամական երկվորյակներին բաժանել են 15 ժամյա վիրահատության միջոցով (Լուսանկարներ)
22 Մարտի 2019 - 23:53
Բրազիլիայում 15 ժամյա բարդ վիրահատության ընթացքում բաժանել են սերտաճած գլուխներով սիամական երկվորյակներին: 2-ամյա Իզաբել և Իզադորա Ֆրեյտասները Բրազիլիայի առաջին սերտաճած գլուխներով սիամական երկվորյակներն են:
Գիտնականները հայտնել են ուղեղի աշխատանքը բարելավելու պարզ միջոցի մասին
22 Մարտի 2019 - 23:46
Խորը շունչը կարող է զգալիորեն բարելավել ուղեղի աշխատանքը: Նման եզրահանգման են եկել Վեյցմանի գիտական ինստիտուտի գիտնականները, գրում է Xinhua-ն:
Ողբերգական վթար Վանաձորում․ Lexus-ի վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
22 Մարտի 2019 - 23:38
Այսօր՝ մարտի 22-ին, ժամը 20:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։
Ինքնասպանություն Երեւանում․ պատճառը եղել է անբուժելի հիվանդությունը
22 Մարտի 2019 - 23:31
Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Գարիկ Խարլամովը ցուցադրել է իրեն շատ նման մի կնոջ
22 Մարտի 2019 - 23:28
Comedy club-ի ռեզիդենտ Գարիկ Խարլամովը հրապարակել է մի լուսանկար, որում պատկերված է մետրոյում քնած գլխաշորով կին, որն իրականում հումորիստին շատ նման է։
16-ամյա բրիտանուհին հնարամիտ կերպով օգնել է անօթևան տղամարդուն աշխատանք և կացարան գտնել
22 Մարտի 2019 - 23:25
Ըստ բրիտանական բարեգործական ընկերության զեկույցի՝ Միացյալ Թագավորությունում մոտ 320 000 անօթևան է բնակվում, որոնց մեծամասնությունը՝ մայրաքաղաքում:
Ժաննա Բուտուլյանի եւ Դիանա Գրիգորյանի հմայիչ սելֆին
22 Մարտի 2019 - 23:20
Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16837
 
Լրահոս`