Facebook   Twitter
 
Միջազգային հանրությունը Սիրիայի համար հավաքել է 7 մլրդ դոլար

Միջազգային հանրությունը Սիրիայի համար հավաքել է 7 մլրդ դոլար

15 Մարտի 2019 - 08:45
Սիրիայի հարցով Բրյուսելում կայացած Դոնորների երրորդ միջազգային համաժողովում ավելի քան 85 երկրի և կազմակերպության ներկայացուցիչ երկու օրում հավաքել է 7 միլիարդ դոլար մարդասիրական օգնություն Մերձավոր Արևելքի այդ երկրի համար, հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` համաժողովի մասնակիցները համաձայնել են ՄԱԿ-ի հովանու ներքո աջակցել սիրիական քաղաքական գործընթացներին: Կողմերը նաև կոչ են արել քայլեր ձեռնարկել Սիրիայում ահաբեկիչներին ոչնչացնելու ուղղությամբ:

Նշվում է, որ դոնոր երկրների միջազգային համաժողովն անցկացվել է արդեն երրորդ անգամ, որին, սակայն ՄԱԿ-ի և Եվրամիության պահանջով չեն մասնակցել Սիրիայի իշխանությունները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել նիստի ժամանակ շոկոլադ ուտելու համար
22 Մարտի 2019 - 23:58
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել խորհրդարանի կանոնները խախտելու համար:
ՄԱԿ-ում հայտարարել են, որ Գոլանի բարձունքների կարգավիճակն անփոփոխ է
22 Մարտի 2019 - 23:42
ՄԱԿ-ը չի փոխել Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ հայտնել է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփի դուստրն ու փեսան խախտել են ԱՄՆ օրենքը
22 Մարտի 2019 - 20:03
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր եւ խորհրդական Իվանկա Թրամփը եւ նրա ամուսին ու նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, ովքեր Սպիտակ տան պաշտոնատար անձինք են, աշխատանքային հաղորդագրությունների համար օգտագործել են ոչ պետական հավելվածներ։
Զիմբաբվեում ցիկլոնի հետևանքով զոհի թիվն ավելացել է
22 Մարտի 2019 - 19:38
Զիմբաբվեում «Իդայ» արևադարձային ցիկլոնի առաջացրած հեղեղումների և տեղումների հետևանքով մահացածների թիվը հասել է 259-ի, հայտել է Reuters-ը՝ հղում անելով Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) տվյալներին:
Ղազախստանի մայրաքաղաքը Նուրսուլթան անվանափոխելու որոշումն օրինական է ճանաչվել
22 Մարտի 2019 - 18:43
Ղազախստանի մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան անվանափոխելու որոշումը չի խախտում օրենքը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նման մեկնաբանությամբ մարտի 22-ին հանդես է եկել երկրի արդարադատության նախարարությունը:
Կանադայում տղամարդը գործընկերների հետ գնած տոմսով 1 մլն կանադական դոլար է շահել ու անհետացել
22 Մարտի 2019 - 18:11
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Սուրեյ քաղաքի գործարաններից մեկի 4 աշխատակից դատի են տվել իրենց գործընկերոջը, որը վիճակախաղի ջեքփոթն է շահել: Ինչպես գրում է Global News-ը, նրանք պնդում են, որ շահած տոմսն իրենք գնել են միասին, սակայն շահած գումարը Հունգ Սենսուվան անունով իրենց գործընկերը ոչ ոքի հետ չի կիսել:
Թրամփի վարչակազմը լուռ համաձայնել է 60 կործանիչ ձեռք բերելու Թայվանի խնդրանքին
22 Մարտի 2019 - 18:09
Նախագահ Թրամփի վարչակազմը լուռ համաձայնել է ավելի քան 60 F-16 կործանիչ ձեռք բերելու Թայվանի խնդրանքին, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Երկար եմ մտածել Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ. Թրամփ
22 Մարտի 2019 - 17:36
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկար էր մտածել Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելու վերաբերյալ:
Բրիտանացին 4 տարի է իրեն հայելու մեջ չի նայում
22 Մարտի 2019 - 17:35
Բրիտանացի Սթիվեն Գիլատը սկսել է վախենալ հայելու, և իր արտացոլումը պատկերող այլ մակերեսների մեջ նայելուց 4 տարի առաջ։ Նա նաև չի սիրում լուսանկարվել։ Դա տեղի է ունեցել նյարդային խանգարման պատճառով՝ գրում է Metro-ն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4604
 
Լրահոս`