Facebook   Twitter
 
«Ժամանակ». Ինչ է բերում Պուտին-Էրդողան հանդիպումը. Նոր ռազմավարություն եւ նոր շեշտադրումներ Հայաստանի համար

«Ժամանակ». Ինչ է բերում Պուտին-Էրդողան հանդիպումը. Նոր ռազմավարություն եւ նոր շեշտադրումներ Հայաստանի համար

09 Ապրիլի 2019 - 08:55
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հերթական հանդիպումը անցել է առանց անակնկալ կամ սենսացիոն հայտարարությունների, թեեւ երկու նախագահները արձանագրել են երկկողմ հարաբերության կայուն աճն ու խոսել նաեւ ռազմա-տեխնիկական գործակցության հետագա խորացման մասին:
Ռուս-թուրքական հարաբերությունը, սակայն, հայկական դիտանկյունից սենսացիաներով կամ դրանց բացակայությամբ չէ, որ պետք է գնահատվի կամ չափվի: Առավել եւս, որ, այդուհանդերձ, եթե ոչ սենսացիայի, ապա առնվազն անակնկալ զարգացումների մասին խոսելու հիմքեր առկա են, առնվազն դիտարկման մակարդակում:

Խոսքն այն մասին է, թե արդյո՞ք ռուս-թուրքական գործակցությունը կարող է հանգեցնել Թուրքիա-Արեւմուտք այն աստիճանի ճգնաժամի, որ Անկարան ի վերջո դնի ՆԱՏՕ անդամակցությունը դադարեցնելու հարց, կամ այդ հարցը դնի Բրյուսելը, կամ Վաշինգտոնը: Առավել եւս, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը արդեն արել է կամ-կամ-ի մասին հայտարարություն: Այն, որ ռուս-թուրքական խորացող հարաբերությունը Հայաստանի համար վտանգավոր է պատմականորեն, դա վաղուց ամենեւին նորություն չէ:

Սակայն այդ համատեքստում Թուրքիա-ՆԱՏՕ կամ ԱՄՆ-Թուրքիա հարաբերության ճգնաժամը լիովին նոր իրավիճակ է բերում նաեւ ռուս-թուրքական հարաբերության առումով, եւ այստեղ Հայաստանի համար էլ ստեղծվում է բոլորովին այլ իրավիճակ՝ թե՛ ռուս-թուրքական հարաբերության զարգացումները գնահատելու տեսանկյունից, թե՛ ռեգիոնալ իրողությունները:

Այս համատեքստում հատկանշական է, որ լայն տրանսֆորմացիոն միտումները տեղի են ունենում Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման համատեքստում, որտեղ առանցքային հարցերից մեկը դառնում է հենց դա՝ ինչպես գնահատել ռուս-թուրքական հարաբերությունը Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում:

Ընդ որում, դա ոչ միայն տեսական ուղղություն չէ, այլ գործնականում ազգային անվտանգության առանցքը՝ հաշվի առնելով այն, որ ռուս-թուրքական հարաբերությունը կառուցվում է Հայաստանի, ընդհանրապես Կովկասում հայկական գործոնի կենսական շահերը չեզոքացնելու միտված 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանությամբ: Համենայնդեպս, առայժմ այդ տրամաբանությունը ոչ միայն չի փոխվել, այլ կողմերը հավատարմություն են հայտնում դրան:

Հասկանալի է, որ իրական քաղաքականության ռեժիմում կարող են լինել մարտավարական հակոտնյա քայլեր, մասնավորապես ռուսական կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի խնդիրը, որ հատկապես ցցուն է Ապրիլյան քառօրյայից հետո եւ ավելացել է թավշյա հեղափոխությամբ, լեգիտիմ իշխանության ձեւավորումով եւ մի շարք հայտարարություններով, որոնք քաղաքական պատասխանատվության փաստն են դնում ՌԴ առաջ:

Բայց խոսքը, ի վերջո, ռազմավարության գնահատումների մասին է, ըստ այդմ՝ հարցը Հայաստանի նոր ռազմավարության տեսանկյունից առնվազն արդիական է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանից չի ստացվել ռազմավարական այլ ազդակ՝ ավանդական, ռուս-թուրքական հարաբերության վրա կառուցված տրամաբանությունից դուրս գալու մասին:

Այդ խնդիրն ինքնին ենթադրելու է Հայաստանի համար ՆԱՏՕ-ի ռեգիոնալ դերակատարման նոր ամրագրումներ, ընդ որում՝ նույնիսկ անկախ զուտ ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերության զարգացման՝ ռուս-թուրքական հարաբերության զարգացման հետ փոխկապակցվածությունից: Որովհետեւ այստեղ որոշակիորեն առանձին գիծ է դառնում ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունը, ինչն ինքնին նշանակում է Հայաստանի անվտանգային նոր ռազմավարությունում ՆԱՏՕ դերի էական վերագնահատում, այդ համատեքստում նաեւ Վրաստանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 
Նմանատիպ նորություններ
Հսկա սպիտակ շնաձուկը սատկել է՝ փորձելով կուլ տալ կրիային
23 Ապրիլի 2019 - 21:32
Ճապոնիայում ձկնորսները հսկայական սպիտակ շնաձուկ են որսացել, որը սատկել է կրիային կուլ տալու փորձի ժամանակ:
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
23 Ապրիլի 2019 - 21:21
Իսրայելում վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ Հերմոնե լեռնադահուկային հանգստավայրում 4 օր անընդմեջ ձյուն է տեղում։
54-ամյա Մոնիկա Բելուչին՝ խոր բացվածքով զգեստով և սլացիկ ոտքերով
23 Ապրիլի 2019 - 21:18
Պապարացիները 54-ամյա Մոնիկա Բելուչիին լուսանկարել են իտալական Սաբաուդիա քաղաքում։ Դերասանուհին առափնյա փողոցում շրջել է ծաղկավոր, խոր լանջաբացվածքով և ներքևում լայն կտրվածքով զգեստով։
Ագարակ-Բյուրական ճանապարհին բախվել են Toyota Camry-ն և ВАЗ 2107-ը, կան տուժածներ
23 Ապրիլի 2019 - 21:17
Ապրիլի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի Բյուրականի խաչմերուկում բախվել են Toyota Camry մակնիշի 90 ԼV 001 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 CN 625 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես է Ջիջի Հադիդը տոնել իր 24-ամյակը
23 Ապրիլի 2019 - 21:15
Ամերիկուհի հայտնի մոդել Ջիջի Հադիդը տոնել է իր 24-ամյակը։ Ծննդյան երեկույթի նա հրավիրել է ընտանիքին և մտերիմ ընկերներին։
Տիգրան Ավինյանը ներկայացրել է ՏՄՊՊՀ նորընտիր նախագահին
23 Ապրիլի 2019 - 21:12
Ապրիլի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՏՄՊՊՀ նորընտիր նախագահ Գեղամ Գևորգյանին:
Վերսալում հզոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
23 Ապրիլի 2019 - 21:08
Ապրիլի 23-ին Վերսալում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Քաղաքի ոստիկանության բաժինը հաղորդում է, որ Rue du Parc-ից բարձրանում է ծխի բարձր սյուն:
Մխիթարյանի բարձր աշխատավարձը «Արսենալին» կստիպի նրա տրանսֆերը հանել վաճառքի
23 Ապրիլի 2019 - 21:06
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակը Լոնդոնի «Արսենալը» մտադիր է «թեթեւացնել» աշխատավարձի ցուցակը՝ հրաժարվելով բարձր վարձատրություն ունեցող մի քանի ֆուտբոլիստներից։
ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Ադրբեջանի ԱԺ խոսնակի հայտարարության վերաբերյալ
23 Ապրիլի 2019 - 20:59
Հարց. Ադրբեջանի ԱԺ խոսնակը հայտարարել է, որ ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում ընդգրկված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչպես կմեկնաբանեք դա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17287
 
Լրահոս`
 
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Վերսալում հզոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր