Facebook   Twitter
 
«168 ժամ». Վարչապետն էլի հրաժարվեց. ինչո՞ւ կրճատվեց ՊԵԿ պարգևատրումների ֆոնդը, եթե պիտի նորից ավելացվեր

«168 ժամ». Վարչապետն էլի հրաժարվեց. ինչո՞ւ կրճատվեց ՊԵԿ պարգևատրումների ֆոնդը, եթե պիտի նորից ավելացվեր

09 Ապրիլի 2019 - 09:18
«Այն բանից հետո, երբ հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ տվեց Պետեկամուտների կոմիտեի ղեկավարության անցած տարվա վերջի աստղաբաշխական ինքնապարգևատրումների թեման, Նիկոլ Փաշինյանը խոստացավ լուծել այդ խնդիրը։
«Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ մենք այդ պրոբլեմը ֆիքսել ենք, և 2019թ. համար Պետական եկամուտների կոմիտեի պարգևատրումների ֆոնդն ուղիղ կիսով չափ կկրճատվի»,- հայտարարել է վարչապետը։

Թե ինչքանո՞վ կրճատվեց ՊԵԿ պարգևատրումների ֆոնդը, և ինչքանո՞վ վարչապետը կատարեց իր խոստումը, այլ հարց է։ Փաստն այն է, որ այս հայտարարությունից ընդամենը երկու-երեք ամիս հետո կառավարությունը որոշեց եռակի ավելացնել ՊԵԿ-ի պարգևատրումների ֆոնդը։ Ու հիմա վարչապետը դա օրինաչափ է համարում։

Հիմնավորումները տարբեր են` սկսած նրանից, որ Պետեկամուտների կոմիտեն խոստացել է գերակատարել բյուջեի եկամուտները, վերջացրած նրանով, որ համակարգում աշխատավարձերը ցածր են, ինչը կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում։ «Մաքսային ծառայողը, որն օրական տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դրամ ապրանքների հետ առնչություն է ունենում, ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ։ Դա նշանակում է` ասել՝ գնա, յոլա գնա, տես՝ ինչ կարաս անես։ Եթե այս իրավիճակը թողնում ենք էսպես, իրեն ասում ենք՝ գնա քո գլխի ճարը տես»,- ասում է վարչապետը։

Իրականում վարչապետի ասածի մեջ ճշմարտություն կա։ Աշխատավարձերը Հայաստանում ցածր են։ Բայց այնպես չէ, որ այդ խնդիրն առկա է միայն հարկային-մաքսային համակարգում։ Խնդիրն ամբողջ պետական կառավարման ոլորտում է։

Ավելին, հարկային-մաքսայինում դրանք անհամեմատ բարձր են։ Չհաշված, որ ի տարբերություն բազմաթիվ բյուջետային հիմնարկների, այստեղ պարգևատրումները մշտական են։ Ամեն ամսվա աշխատավարձին` ի հավելում, տրվում է նաև պարգևատրում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Նմանատիպ նորություններ
Հսկա սպիտակ շնաձուկը սատկել է՝ փորձելով կուլ տալ կրիային
23 Ապրիլի 2019 - 21:32
Ճապոնիայում ձկնորսները հսկայական սպիտակ շնաձուկ են որսացել, որը սատկել է կրիային կուլ տալու փորձի ժամանակ:
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
23 Ապրիլի 2019 - 21:21
Իսրայելում վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ Հերմոնե լեռնադահուկային հանգստավայրում 4 օր անընդմեջ ձյուն է տեղում։
54-ամյա Մոնիկա Բելուչին՝ խոր բացվածքով զգեստով և սլացիկ ոտքերով
23 Ապրիլի 2019 - 21:18
Պապարացիները 54-ամյա Մոնիկա Բելուչիին լուսանկարել են իտալական Սաբաուդիա քաղաքում։ Դերասանուհին առափնյա փողոցում շրջել է ծաղկավոր, խոր լանջաբացվածքով և ներքևում լայն կտրվածքով զգեստով։
Ագարակ-Բյուրական ճանապարհին բախվել են Toyota Camry-ն և ВАЗ 2107-ը, կան տուժածներ
23 Ապրիլի 2019 - 21:17
Ապրիլի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի Բյուրականի խաչմերուկում բախվել են Toyota Camry մակնիշի 90 ԼV 001 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 CN 625 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես է Ջիջի Հադիդը տոնել իր 24-ամյակը
23 Ապրիլի 2019 - 21:15
Ամերիկուհի հայտնի մոդել Ջիջի Հադիդը տոնել է իր 24-ամյակը։ Ծննդյան երեկույթի նա հրավիրել է ընտանիքին և մտերիմ ընկերներին։
Տիգրան Ավինյանը ներկայացրել է ՏՄՊՊՀ նորընտիր նախագահին
23 Ապրիլի 2019 - 21:12
Ապրիլի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՏՄՊՊՀ նորընտիր նախագահ Գեղամ Գևորգյանին:
Վերսալում հզոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
23 Ապրիլի 2019 - 21:08
Ապրիլի 23-ին Վերսալում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Քաղաքի ոստիկանության բաժինը հաղորդում է, որ Rue du Parc-ից բարձրանում է ծխի բարձր սյուն:
Մխիթարյանի բարձր աշխատավարձը «Արսենալին» կստիպի նրա տրանսֆերը հանել վաճառքի
23 Ապրիլի 2019 - 21:06
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակը Լոնդոնի «Արսենալը» մտադիր է «թեթեւացնել» աշխատավարձի ցուցակը՝ հրաժարվելով բարձր վարձատրություն ունեցող մի քանի ֆուտբոլիստներից։
ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Ադրբեջանի ԱԺ խոսնակի հայտարարության վերաբերյալ
23 Ապրիլի 2019 - 20:59
Հարց. Ադրբեջանի ԱԺ խոսնակը հայտարարել է, որ ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում ընդգրկված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչպես կմեկնաբանեք դա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17287
 
Լրահոս`
 
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Վերսալում հզոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր