Facebook   Twitter
 
«Ժամանակ». Եվրոպան ընդունեց Հայաստանի դիտողությունը․ ուժի նշանը

«Ժամանակ». Եվրոպան ընդունեց Հայաստանի դիտողությունը․ ուժի նշանը

13 Ապրիլի 2019 - 08:56
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել, որը վերաբերում է Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը, կոռուպցիային և փողերի լվացմանը, որը, ըստ բանաձևի հեղինակների, տարիներ շարունակ իրականացրել է Բաքուն, այդ թվում՝ եվրոպացի գործիչների գնելու, Եվրոպայում այդ միջոցով ադրբեջանական շահերն առաջ տանելու համար: Փաստացի խոսվում է, որ այդ նպատակին կարող է ծառայած լինել երեք միլիարդ դոլար:
ԵԽԽՎ ընդունած այդ բանաձևը հատկապես հետաքրքիր է կառույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթի ֆոնին, մասնավորապես, դրա այն դրվագի, որտեղ Փաշինյանը խոսում է Ապրիլյան պատերազմի և ադրբեջանական ագրեսիայի համար ԵԽԽՎ այլ բանաձևերի «խրախուսող» նշանակության մասին:

Խոսքը 2016 թվականի հունվարին ԵԽԽՎ-ում քննարկված ադրբեջանամետ բանաձևերի մասին էր, որոնցից մեկը վերաբերում էր Արցախում և ազատագրված տարածքներում իբրև թե բռնությունների աճին, դա ԵԽԽՎ-ն մերժեց, իսկ մյուսը իբրև թե ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ջրից զրկելու՝ Սարսանգի ջրամբարի մասին, ԵԽԽՎ-ն ընդունեց: Եվ հենց այս հանգամանքը ըստ էության իր որոշակի «լեգիտիմացնող» բաղադրիչն ունեցավ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հարցում:

Այդ բանաձևերն ակնհայտորեն առաջ էին մղվել խավիարային դիվանագիտության, կոռուպցիոն և փողերի լվացման սխեմաների գործադրման արդյունքում: Ընդ որում, հարցն այստեղ բավականին խորն է, քանի որ իր այդօրինակ քաղաքականությամբ Ադրբեջանը ոչ միայն Եվրոպայում փորձում էր առաջ մղել իր շահը, ինչը խորքային առումով հազիվ թե մեծ արդյունքների բերեր կամ բերի, այլ նաև այդպիսով իր էական ազդեցությունն էր թողնում Հայաստան-Եվրոպա հարաբերության վրա:

Մեխանիզմը բավականին պարզ էր. կարողանալով Եվրոպայում կորզել ադրբեջանամետ բանաձևեր՝ դրանցով մեծ հաշվով չհասնելով ճակատագրական կամ վճռորոշ ձեռքբերումների՝ Բաքուն այդուհանդերձ կարողանում էր խթան լինել Հայաստանում հակաեվրոպական քարոզչության համար, ըստ այդմ՝ դրանով որոշակիորեն մեծացնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
 
Նմանատիպ նորություններ
Մխիթարյանի, Օզիլի և ևս 5 ֆուտբոլիստի ապագան Արսենալում հարցականի տակ է. Daily Mail
23 Ապրիլի 2019 - 22:46
Հայաստանի Ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան լոնդոնյան ակումբում հարցականի տակ է, վստահեցնում է Daily Mail-ը:
Ի՞նչ է պատմում քնելու դիրքը ձեր մասին
23 Ապրիլի 2019 - 22:44
1. Էմբրիոն

Որոշ մարդիկ գունդուկծիկ են քնում: Դա շատ է հիշեցնում մոր արգանդում էմբրիոնի դիրքը: Նման մարդիկ սովորաբար ուժեղ են, նպատակասլաց, երբեմն դաժան, սակայն դա միայն արտաքին քողարկում է:
Կանադացին արգանակ է եփել 100 տարի առաջ մահացած մարդու ոսկորներից
23 Ապրիլի 2019 - 22:19
20-ամյա կանադացի Լուկաս Դոուն ձերբակալվել է վանդալիզմի և մարդկային մարմնի մնացորդներն անարգելու մեղադրանքով։
Հայր ու որդի փորձել են փրկել խեղդվող զբոսաշրջիկին և զոհվել են
23 Ապրիլի 2019 - 22:15
Հայր ու որդի Ավստրալիայում փորձել են փրկել են սինգապուրցի զբոսաշրջիկին և խեղդվել են՝ գրում է Daily Mail-ը։
Ավստրալիայի հայ համայնքին զայրացրել է Հայոց ցեղասպանության տարելիցին երկրի վարչապետի հայտարարությունը
23 Ապրիլի 2019 - 22:14
Ավստրալիայի հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությանը, իր զայրույթը հայտնել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին, ով խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ Ցեղասպանության վերաբերյալ:
«Նյուքասլը» մտադիր է հրավիրել Յուրգեն Կլինսմանին
23 Ապրիլի 2019 - 22:12
Անգլիական «Նյուքասլը» մտադիր է գլխավոր մարզիչի պաշտոնին ամռանը հրավիրել գերմանացի Յուրգեն Կլինսմանին, հաղորդում է Chronicle Live-ը։
Հսկա սպիտակ շնաձուկը սատկել է՝ փորձելով կուլ տալ կրիային
23 Ապրիլի 2019 - 21:32
Ճապոնիայում ձկնորսները հսկայական սպիտակ շնաձուկ են որսացել, որը սատկել է կրիային կուլ տալու փորձի ժամանակ:
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
23 Ապրիլի 2019 - 21:21
Իսրայելում վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ Հերմոնե լեռնադահուկային հանգստավայրում 4 օր անընդմեջ ձյուն է տեղում։
54-ամյա Մոնիկա Բելուչին՝ խոր բացվածքով զգեստով և սլացիկ ոտքերով
23 Ապրիլի 2019 - 21:18
Պապարացիները 54-ամյա Մոնիկա Բելուչիին լուսանկարել են իտալական Սաբաուդիա քաղաքում։ Դերասանուհին առափնյա փողոցում շրջել է ծաղկավոր, խոր լանջաբացվածքով և ներքևում լայն կտրվածքով զգեստով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17288
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Վերսալում հզոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր