Facebook   Twitter
 
«Մեր պատգամավորներից մեկի նամակը կարդալով՝ «շշմել, մնացել եմ».Մարդիկ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք». Արման Ծատուրյան

«Մեր պատգամավորներից մեկի նամակը կարդալով՝ «շշմել, մնացել եմ».Մարդիկ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք». Արման Ծատուրյան

15 Ապրիլի 2019 - 10:02
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեկ մի նամակ ստացա մեր պատգամավորներից մեկից, որն, ի դեպ, ինձ լավ ճանաչում է, իսկ ես՝ իրեն, ինչեւէ, վերադառնամ նամակի բովանդակությանը, որում, մասնավորապես, հարցում կար, թե բա «մեր տեղեկություններով» նախկին իշխանությունները Հայաստանի ազգային պատկերասրահի արտասահմանյան ցուցահանդեսներից նկարներ են նվեր տվել։ Սա կարդալուն պես, ժողովրդական լեզվով ասած՝ «շշմել, մնացել եմ», լավ, ինչքա՞ն պետք է մեր թանգարանային համակարգից անտեղյակ մարդիկ վարկաբեկեն այս կառույցը, ինչպես կասեր դասականը.՝ «Մարդիկ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։

Հ.Գ.
ՀԱՊ-ից կտավներ դուրս ու ներս տանելու համար երեք կազմակերպություն եւ, մոտավորապես, 20-30 մարդ զննություն է կատարում, ձեր կարծիքով այս մարդիկ, որ երկար տարիներ ծառայում են արվեստին, բոլորը դավաճաննե՞ր են, որ ամեն առիթով ծախում կամ կեղծում են նկարները)))։ ժողովուրդ, հոլիվուդյան բլոկբաստերներ շատ մի՛ նայեք»:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային պատկերասրահից 120 մլն դրամ արժեքով մշակութային արժեքներ են անհետացել, որի առթիվ քրգործ է հարուցվել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ-ում 6 տարի ճամփորդած հսկայական «կարտոֆիլը» վարձով տան է վերածվել (Լուսանկարներ)
25 Ապրիլի 2019 - 10:09
ԱՄՆ Այդահո նահանգում 6 տոննա կշռող «կարտոֆիլը» 6 տարի երկրում շրջելուց հետո վերադարձել է հայրենի նահանգ և վարձով տան վերածվել, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները. ԿԳՆ
25 Ապրիլի 2019 - 10:02
Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են կրթության կազմակերպումը, ինչպես նաեւ դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ եւ արդյունավետ դարձնելու համար:
Անջելինա Ջոլին կտակ է գրել
25 Ապրիլի 2019 - 09:59
Դերասանուհի Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ամուսնալուծվելուց հետո որոշել է կտակ գրել, հաղորդում է Radar Online-ը։
«Հրապարակ». Հատուկ կրթահամալիրը տնօրեն չի ունենա, մինչև նախարարի թեկնածուն հավաստագիր չստանա
25 Ապրիլի 2019 - 09:57
«Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրությունը չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով։
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
25 Ապրիլի 2019 - 09:55
Հինգշաբթի առավոտկան Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյից մոտ 40 կմ արեւելք Պուգոդա շրջանում նոր պայթյուն է որոտացել, հայտնում է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության ներկայացուցչին:
Գեղարքունիքի մարզում մեքենա է շուռ եկել
25 Ապրիլի 2019 - 09:53
Ապրիլի 25-ին, ժամը 00:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դոլարն այսօր գնվում է նվազագույնը 480 դրամով. արտարժույթի փոխարժեքներ
25 Ապրիլի 2019 - 09:51
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ ապրիլի 25-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
«Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ. քանի՞սն է դիմել բյուջեից բնակվարձի փոխհատուցման համար
25 Ապրիլի 2019 - 09:49
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավորիչ աշխատավարձ են ստանում, այլեւ պառլմենտարիզմի պատմության մեջ երբեք այսքան պատգամավոր չէր դիմել վարձով բնակարանի գումարի փոխհատուցում ստանալու հարցով, իսկ մենք փշերի վրա նստած` սպասում ենք` կկրճատե՞ն մեզ, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ աշխատակիցը:
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
25 Ապրիլի 2019 - 09:47
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16070
 
Լրահոս`
 
 
Անջելինա Ջոլին կտակ է գրել
Մշակույթ, Հասարակություն
 
 
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
Միջազգային, Հասարակություն