Facebook   Twitter
 
Խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա. Փաշինյանը՝ Սաշիկ Սարգսյանի մասին

Խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա. Փաշինյանը՝ Սաշիկ Սարգսյանի մասին

15 Ապրիլի 2019 - 16:16
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլ ի15-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսօր «ՍուտՆիկոլ» ակցիային, որի նախաձեռնողները վարչապետին մեղադրում են իր խոստումները չկատարելու մեջ:
Փաշինյանը նախ հետաքրքրվեց, թե իր որ խոստման մասին է խոսքը, եւ երբ նրան լրագրողները հիշեցրին, որ օրինակ Սաշիկ Սարգսյանի՝ 50 տոկոս փայ մտնելու մասին որեւէ բացահայտում չկա, նա արձագանքեց. «Բայց, կներեք, ավարտվե՞լ է ինչ-որ բան: Հիմա մենք ինչ-որ վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ գրվել է «ֆիլմի վերջը» եւ էկրանը մգացե՞լ է: Ասում են՝ չի բացահայտվում, ի՞նչը չի բացահայտվում»:

Դիտարկմանը, որ Սաշիկ Սարգսյանի որդին հայտարարել է, որ հայրը հանգստանալու է գնացել արտերկիր, ոչ թե բուժվելու, վարչապետն արձագանքեց. «Քրեկաան գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրված եւ քննչական մարմինը, քննիչը հնարավորություն է տվել, որ մեղադրյալը Հայաստանից դուրս գա ինչ-ինչ նկատառումներով: Այդ որոշումը ես չեմ կայացրել եւ եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ է դատավարական առումով եւ պետք է որեւէ մեկին հնարավորություն տա մեղադրանքից, պատասխանատվությունից խուսափել, այդ թույլտվությունը տված անձինք խստագույն պատասխանատվության կենթարկվեն:

Մեր խնդիրը չէ մարդկանց քառատել եւ այլն: Ես ուրիշ հանգմանքի մասին եմ նշել, որ մեր քննչական մարմիններն այսօր աշխատում են կրկնակի եռակի, քառակի ծանրաբեռնվածությամբ: Նաեւ ասել եմ, որ ինքս էլ որոշակի վերապահումներ ունեմ կոռուպցիայի դեմ պայքարում մեր իրավապահ մարմինների արդյունավետության վերաբերյալ: Ես այսօր էլ այդ թեմայով զրույց եմ ունեցել»:

Ինչ վերաբերում է «սուտՆիկոլ» ակցիային, վարչապետն ասաց. «Որքան հասկացա, այդ ակցիայի կողմնակիցները նաեւ Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են: Հիմա օրինակ, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցներ մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ էս չենք արել, էն չենք արել: Ես խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա, նրանք, որոնք ՀՀ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթակա արարք են թույլ տվել:

Հիմա ի՞նչ, ցանցերը բռնած փողոցներով վազենք մարդ բռնե՞նք: Էդպիսի նպատակ մեր առջեւ դրված չէ: Եկեք մի էսպիսի էքսպերիմենտ անենք, վերցնենք հեղափոխության ընթացքում իմ տված բոլոր խոստումները կետ-կետ գույքագրենք: Որովհետեւ շատ տեսական խոսակցություն է՝ խոստումները չի կատարել: Ո՞ր խոստումները չի կատարել»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բուսակերությունը կարող է պաշտպանել սրտային անբավարարությունից. հետազոտություն
23 Ապրիլի 2019 - 22:51
Բուսակերների համար սրտային անբավարարությունից հիվանդանոցում հայտնվելու վտանգը 41 տոկոսով ավելի ցածր է, քան նրանց համար, ովքեր միս են ուտում:
Ինյեստան դարձել է Վիսել Կոբեի նոր ավագը
23 Ապրիլի 2019 - 22:49
«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որն առավել հայտնի է «Բարսելոնայում» իր ելույթներով, դարձել է թիմի նոր ավագը, հայտնում է ճապոնական ակումբի մամուլի քարտուղարությունը:
Մխիթարյանի, Օզիլի և ևս 5 ֆուտբոլիստի ապագան Արսենալում հարցականի տակ է. Daily Mail
23 Ապրիլի 2019 - 22:46
Հայաստանի Ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան լոնդոնյան ակումբում հարցականի տակ է, վստահեցնում է Daily Mail-ը:
Ի՞նչ է պատմում քնելու դիրքը ձեր մասին
23 Ապրիլի 2019 - 22:44
1. Էմբրիոն

Որոշ մարդիկ գունդուկծիկ են քնում: Դա շատ է հիշեցնում մոր արգանդում էմբրիոնի դիրքը: Նման մարդիկ սովորաբար ուժեղ են, նպատակասլաց, երբեմն դաժան, սակայն դա միայն արտաքին քողարկում է:
Կանադացին արգանակ է եփել 100 տարի առաջ մահացած մարդու ոսկորներից
23 Ապրիլի 2019 - 22:19
20-ամյա կանադացի Լուկաս Դոուն ձերբակալվել է վանդալիզմի և մարդկային մարմնի մնացորդներն անարգելու մեղադրանքով։
Հայր ու որդի փորձել են փրկել խեղդվող զբոսաշրջիկին և զոհվել են
23 Ապրիլի 2019 - 22:15
Հայր ու որդի Ավստրալիայում փորձել են փրկել են սինգապուրցի զբոսաշրջիկին և խեղդվել են՝ գրում է Daily Mail-ը։
Ավստրալիայի հայ համայնքին զայրացրել է Հայոց ցեղասպանության տարելիցին երկրի վարչապետի հայտարարությունը
23 Ապրիլի 2019 - 22:14
Ավստրալիայի հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությանը, իր զայրույթը հայտնել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին, ով խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ Ցեղասպանության վերաբերյալ:
«Նյուքասլը» մտադիր է հրավիրել Յուրգեն Կլինսմանին
23 Ապրիլի 2019 - 22:12
Անգլիական «Նյուքասլը» մտադիր է գլխավոր մարզիչի պաշտոնին ամռանը հրավիրել գերմանացի Յուրգեն Կլինսմանին, հաղորդում է Chronicle Live-ը։
Հսկա սպիտակ շնաձուկը սատկել է՝ փորձելով կուլ տալ կրիային
23 Ապրիլի 2019 - 21:32
Ճապոնիայում ձկնորսները հսկայական սպիտակ շնաձուկ են որսացել, որը սատկել է կրիային կուլ տալու փորձի ժամանակ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16056
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Վերսալում հզոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր