Facebook   Twitter
 
Կիրկորովը հայտնել է Պուգաչովայից բաժանման անսպասելի պատճառը

Կիրկորովը հայտնել է Պուգաչովայից բաժանման անսպասելի պատճառը

15 Ապրիլի 2019 - 16:24
Ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովը «Московский комсомолец» թերթի հետ զրույցում անկեղծորեն պատմել է, թե ինչու է փլուզվել իր եւ Ալլա Պուգաչովայի միությունը։
Արտիստի խոսքով՝ Պուգաչովայի հետ համատեղ կյանքը հարթ է եղել։ «Հնարավոր է՝ աչքով են տվել։ Մենք չափից շատ էինք ցուցադրում ամեն ինչ։ Չափից շատ էինք արդարանում, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Հարկավոր էր ապրել սեփական կյանքով»,- հայտարարել է նա։

Երբ Կիրկորովը կատարել է «Улетай, туча» երգը, բոլոր լրագրողները եւ աստղերի երկրպագուները կարծել են, որ դա նուրբ ակնարկ է, որ պրիմադոննայի հետ իր հարաբերություններն ավարտին են մոտեցել։ Ինչպես խոստովանել է Կիրկորովը, լրատվամիջոցները սկսել են գրել, որ Պուգաչովան նրան դուրս է արել։ Սակայն Կիրկորովը նշել է, որ երգը ոչ մի կերպ կապված չէ իրենց բաժանման հետ։ Այդ ժամանակ նրանք դեռ միասին են ապրել։

Կիրկորովի խոսքով՝ «Улетай, туча» երգն իր կատարմամբ մինչ այժմ շատ է դուր գալիս պրիմադոննային։ Նա երեկույթների ընթացքում, ուր ելույթ է ունենում երգիչը, պարում է դրա հնչյունների ներքո։

2019թ. ապրիլի 15-ին արտիստը դարձել է 70 տարեկան։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Պուգաչովան մոտավորապես 500 երգ է թսղարկել, որոնց շարքում են այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Миллион роз», «Не отрекаются любя», «Арлекино» եւ «Позови меня с собой»։ 1991թ.-ին երգչուհին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում է ստացել, իսկ 1999թ.-ին արդեն «Հայրենիքի հանդեպ վաստակի» երկրորդ աստիճանի պարգեւ ստացել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դավաճանե՞լ է, թե ոչ. ինչ է կատարվում «Иванушки Int.»-ի անդամի ընտանիքում
23 Ապրիլի 2019 - 14:15
Նախորդ շաբաթ համացանցում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ «Иванушки International» խմբի մենակատար Անդրեյ Գրիգորեւ-Ապոլոնովից հեռացել է կինը։
Պամելա Անդերսոնն ու նրա փեսացուն՝ զգացմունքային ֆոտոշարքում
23 Ապրիլի 2019 - 12:18
51-ամյա Պամելա Անդերսոնը իսպանական «Intimately» ամսագրի նոր համարի հերոսուհին է։ Դերասանուհին ամսագրի համար լուսանկարվել է սեւ բոդիով եւ զգեստով։
Նոտր Դամի հրդեհի ժամանակ 300 տոննա թունավոր մետաղ է հալվել
22 Ապրիլի 2019 - 23:40
Ֆրանսիացի բնապահպանները տաճարում ընդհանուր սանիտարական վերամշակում են պահանջում։
Ամուսնալուծություն եւ սեփականության կեսը. Ադելը կարող է կորցնել բազմամիլիոնանոց ունեցվածքը
22 Ապրիլի 2019 - 23:07
30-ամյա երգչուհի Ադելն արդեն բազմաթիվ անգամներ փոշմանել է, որ ամուսնությունից առաջ համապատասխան պայմանագիր չի կնքել։ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ աստղերից մեկն ամուսնալուծության դեպքում կարող է ամուսնուն տալ ունեցվածքի կեսը։
Որքան շատ եմ ճանաչում հայերին, այնքան ավելի շատ են ինձ դուր գալիս. Ալեքսանդր Ռոմանովսկի
22 Ապրիլի 2019 - 19:31
Աշխարհում մեծ ճանաչում վայելող դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին ապրիլի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում Լիտվայում
22 Ապրիլի 2019 - 18:19
Ապրիլի 20-ին Լիտվայի Իգնալինայի շրջանի «Պալիեսիաուս դվարաս» պատմական համալիրում տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը:
Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է Լյուբով Ուսպենսկայան
22 Ապրիլի 2019 - 12:09
Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է հայտնի ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան, ինչի մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ապրիլի 22-ին ծրագրված համերգի կազմակերպիչներին:
«Գահերի խաղեր»-ի նոր սերիան համացանցում են հրապարակել
22 Ապրիլի 2019 - 11:33
«Գահերի խաղեր»-ի 8-րդ եթերաշրջանի երկրորդ սերիան հրապարակվել է համացանցում, գրում է The Insider-ը։
Ադելն ամուսնուց բաժանվել է
22 Ապրիլի 2019 - 10:12
Ինչպես հայտնում է Associated Press-ը, բրիտանացի երգչուհի Ադելն ամուսնուց բաժանվել է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 809
 
Լրահոս`
 
 
 
 
 
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Վերսալում հզոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր