Facebook   Twitter
 
ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Վահե Էնֆիաջյանի հետ. զրուցակիցները մտքեր են փոխանակել ԱԺ աշխատանքների վերաբերյալ

ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Վահե Էնֆիաջյանի հետ. զրուցակիցները մտքեր են փոխանակել ԱԺ աշխատանքների վերաբերյալ

15 Ապրիլի 2019 - 16:48
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ, այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ազգային ժողովի աշխատանքների, միջազգային հարթակներում նրա գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Նշվել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ակտիվ և ծավալուն աշխատանք է վերապահված ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:

Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղություններին:

Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցել խորհրդարանի հետ և աջակցել նրա գործունեությանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հսկա սպիտակ շնաձուկը սատկել է՝ փորձելով կուլ տալ կրիային
23 Ապրիլի 2019 - 21:32
Ճապոնիայում ձկնորսները հսկայական սպիտակ շնաձուկ են որսացել, որը սատկել է կրիային կուլ տալու փորձի ժամանակ:
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
23 Ապրիլի 2019 - 21:21
Իսրայելում վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ Հերմոնե լեռնադահուկային հանգստավայրում 4 օր անընդմեջ ձյուն է տեղում։
54-ամյա Մոնիկա Բելուչին՝ խոր բացվածքով զգեստով և սլացիկ ոտքերով
23 Ապրիլի 2019 - 21:18
Պապարացիները 54-ամյա Մոնիկա Բելուչիին լուսանկարել են իտալական Սաբաուդիա քաղաքում։ Դերասանուհին առափնյա փողոցում շրջել է ծաղկավոր, խոր լանջաբացվածքով և ներքևում լայն կտրվածքով զգեստով։
Ագարակ-Բյուրական ճանապարհին բախվել են Toyota Camry-ն և ВАЗ 2107-ը, կան տուժածներ
23 Ապրիլի 2019 - 21:17
Ապրիլի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի Բյուրականի խաչմերուկում բախվել են Toyota Camry մակնիշի 90 ԼV 001 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 CN 625 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես է Ջիջի Հադիդը տոնել իր 24-ամյակը
23 Ապրիլի 2019 - 21:15
Ամերիկուհի հայտնի մոդել Ջիջի Հադիդը տոնել է իր 24-ամյակը։ Ծննդյան երեկույթի նա հրավիրել է ընտանիքին և մտերիմ ընկերներին։
Տիգրան Ավինյանը ներկայացրել է ՏՄՊՊՀ նորընտիր նախագահին
23 Ապրիլի 2019 - 21:12
Ապրիլի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՏՄՊՊՀ նորընտիր նախագահ Գեղամ Գևորգյանին:
Վերսալում հզոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
23 Ապրիլի 2019 - 21:08
Ապրիլի 23-ին Վերսալում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Քաղաքի ոստիկանության բաժինը հաղորդում է, որ Rue du Parc-ից բարձրանում է ծխի բարձր սյուն:
Մխիթարյանի բարձր աշխատավարձը «Արսենալին» կստիպի նրա տրանսֆերը հանել վաճառքի
23 Ապրիլի 2019 - 21:06
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակը Լոնդոնի «Արսենալը» մտադիր է «թեթեւացնել» աշխատավարձի ցուցակը՝ հրաժարվելով բարձր վարձատրություն ունեցող մի քանի ֆուտբոլիստներից։
ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Ադրբեջանի ԱԺ խոսնակի հայտարարության վերաբերյալ
23 Ապրիլի 2019 - 20:59
Հարց. Ադրբեջանի ԱԺ խոսնակը հայտարարել է, որ ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում ընդգրկված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչպես կմեկնաբանեք դա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16055
 
Լրահոս`
 
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Վերսալում հզոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր