Facebook   Twitter
 
Հրվ. Աֆրիկայում ստեղծել են աշխարհում առաջին էկո ծխախոտները

Հրվ. Աֆրիկայում ստեղծել են աշխարհում առաջին էկո ծխախոտները

15 Ապրիլի 2019 - 18:00
Հարավաֆրիկյան Smokey Treats ընկերությունը հայտնել է աշխարհում առաջին էկո ծխախոտի ստեղծման մասին՝ մանրամասնելով, որ դրա մնացորդները լիարժեք կենսաբանական քայքայման են ենթարկվում:
Ինչպես նշում է nypost.com-ը, թեև ծխախոտի այս տեսակը նույնպես վնաս է ներկայացնում մարդու օրգանիզմի համար, սակայն այն միանգամայն անվտանգ է շրջակա միջավայրի, մոլորակի համար:

Smokey Treats-ի ստեղծած ծխախոտը ստացել է Woodland Craft անվանումը, դրա մեկ տուփում կա 20 գլանակ: Ծխախոտի ֆիլտրի, ինչպես նաև դրա տուփի բաղադրության մեջ կա 100%-ով կենսաբանական քայքայման ենթակա փայտասոսինձ: Մինչդեռ սովորական ծխախոտի մնացորդներում կա մեծ քանակությամբ պլաստիկ, որը գրեթե չի քայքայվում ու կուտակվելով աղբի մեծ կույտեր է առաջացնում: Նշվում Է, որ աշխարհում յուրաքանչյուր րոպեի ընթացքում հավաքվում է մոտ 2 մլն հատ ծխախոտի մնացորդ:

Smokey Treats-ի հիմնադիրներ Դևիդ Սքոթն ու Ադամ վան Վինգարդենը մանրամասնել են, որ իրենց ստեղծած ծխախոտի թութունը հավելումներ չի պարունակում, աճեցվում է Հարավային Աֆրիկայում:

Բացի այդ, նրանք ծխախոտի վաճառքից ստացած եկամտի 1%-ը կնվիրաբերեն Հարավային Աֆրիկայում անտառների պահպանման ծրագրին: Ուստի՝ ծխողները կարող են փոքր-ինչ սփոփվել այն մտքով, որ իրենց վատ սովորությունը ոչ միայն վնաս չի հասցնում մոլորակին, այլև նպաստում է դրա կանաչապատ մնալուն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայր ու որդի փորձել են փրկել խեղդվող զբոսաշրջիկին և զոհվել են
23 Ապրիլի 2019 - 22:15
Հայր ու որդի Ավստրալիայում փորձել են փրկել են սինգապուրցի զբոսաշրջիկին և խեղդվել են՝ գրում է Daily Mail-ը։
Հսկա սպիտակ շնաձուկը սատկել է՝ փորձելով կուլ տալ կրիային
23 Ապրիլի 2019 - 21:32
Ճապոնիայում ձկնորսները հսկայական սպիտակ շնաձուկ են որսացել, որը սատկել է կրիային կուլ տալու փորձի ժամանակ:
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
23 Ապրիլի 2019 - 21:21
Իսրայելում վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ Հերմոնե լեռնադահուկային հանգստավայրում 4 օր անընդմեջ ձյուն է տեղում։
Կրեմլը հայտարարել է Պուտինի և Ալիևի՝ Պեկինում կայանալիք հանդիպման մասին
23 Ապրիլի 2019 - 21:14
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարելիք այցի շրջանակներում ապրիլի 26-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին:
Հայտնի են դարձել Զելենսկու և Պորոշենկոյի վերջնական արդյունքները
23 Ապրիլի 2019 - 21:10
Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկը։ Արդյունքները հրապարակվել են հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ գրում է lenta.ru-ն։
Անկարան հայտարարում է, որ Վաշինգտոնը «անցնում է թույլատրելիի սահմանը»
23 Ապրիլի 2019 - 21:07
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն խիստ քննադատության է ենթարկել այլ պետությունների կողմից իրանական նավթի ներկրումն արգելելու ԱՄՆ-ի որոշումը։
Թրամփը հունիսին կայցելի Մեծ Բրիտանիա պետական այցով՝ որպես Եղիսաբեթ II-ի հյուր
23 Ապրիլի 2019 - 19:43
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսին պետական այցով կմեկնի Մեծ Բրիտանիա՝ որպես թագուհի Եղիսաբեթ II-ի հյուր, տեղեկացրել է Բուկինգհեմյան պալատը։
Ֆրանսիայի Կլիշի քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Ազնավուրի անվան հրապարակ
23 Ապրիլի 2019 - 19:04
Ֆրանսիայի Կլիշի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակ է բացվել, որը կրում է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը:
Շրի Լանկայում տեսախցիկը ֆիքսել է ահաբեկչության ենթադրյալ իրականացնողին
23 Ապրիլի 2019 - 18:52
Sky News hեռուստաալիքը հրապարակել է տեսահսկման համակարգի տեսախցիկների արձանագրած տեսագրությունը, որում ներկայացված է ապրիլի 21-ին Շրի Լանկայում արյունալի ահաբեկչությունների շարքի ենթադրյալ իրագործողներից մեկը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4725
 
Լրահոս`
 
 
 
 
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Վերսալում հզոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր