Facebook   Twitter
 
Սպանության զոհ դարձած 81-ամյա տղամարդու՝ հափշտակված «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է Դիլիջանում

Սպանության զոհ դարձած 81-ամյա տղամարդու՝ հափշտակված «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է Դիլիջանում

15 Ապրիլի 2019 - 19:09
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին Էջմիածնում 81-ամյա տղամարդու դաժան սպանությունից հետո, ենթադրյալ կատարողներից մեկը՝ 29-ամյա կինը, փորձել է փախուստի դիմել հենց տուժողի ավտոմեքենայով։
Ավելի վաղ հայտնել ենք, որ 81-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ապրիլի 13-ին, սակայն քննության տվյալներով՝ սպանությունը կատարվել է 2019թ. ապրիլի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում։ Հափշտակվել էր նաեւ տուժողի «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան, որը հետագայում հայտնաբերվել է Դիլիջանում։ «Փաստինֆո»-ն հաղորդել էր, որ ապրիլի 13-ին Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչը փրկարարները դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված։

Ձերբակալվել են տարեց տղամարդու սպանությունը ենթադրյալ կատարած անձինք. նրանցից մեկը երիտասարդ աղջիկ է

Պարզվում է` զոհի ավտոմեքենայով փորձել է փախուստի դիմել սպանությանը մասնակցելու մեջ կասածվողներից մեկը՝ 1990 թ. ծնված աղջիկը։ Մեր տեղեկությունները «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը. «Մեքենայի ղեկին եղել է ձերբակալված աղջիկը` իր ազգականներից մեկի հետ»,- ասաց Խաչատրյանը` նշելով, որ ազգականը գտնվում է հիվանդանոցում: Նա գործով որևէ կարգավիճակ այս պահին չունի:

Խաչատրյանը նշեց նաև, որ մեքենայի համարները եղել են փոխված:

Հիշեցնենք, որ տղամարդու դին հայտնաբերվել է կպչուն ժապավենով կապված. նախնական տվյալներով՝ բութ, կոշտ առարկայով շուրջ հինգ հարված է հասցվել նրա՝ կենսական օրգան հանդիսացող գլխի շրջանում: Արդյունքում՝ Էջմիածին քաղաքի 81-ամյա բնակիչը մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, երկու անձ ձերբակալվել է։

Աղբյուր` Փաստինֆո
 
Նմանատիպ նորություններ
Կանադացին արգանակ է եփել 100 տարի առաջ մահացած մարդու ոսկորներից
23 Ապրիլի 2019 - 22:19
20-ամյա կանադացի Լուկաս Դոուն ձերբակալվել է վանդալիզմի և մարդկային մարմնի մնացորդներն անարգելու մեղադրանքով։
Հայր ու որդի փորձել են փրկել խեղդվող զբոսաշրջիկին և զոհվել են
23 Ապրիլի 2019 - 22:15
Հայր ու որդի Ավստրալիայում փորձել են փրկել են սինգապուրցի զբոսաշրջիկին և խեղդվել են՝ գրում է Daily Mail-ը։
Ավստրալիայի հայ համայնքին զայրացրել է Հայոց ցեղասպանության տարելիցին երկրի վարչապետի հայտարարությունը
23 Ապրիլի 2019 - 22:14
Ավստրալիայի հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությանը, իր զայրույթը հայտնել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին, ով խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ Ցեղասպանության վերաբերյալ:
«Նյուքասլը» մտադիր է հրավիրել Յուրգեն Կլինսմանին
23 Ապրիլի 2019 - 22:12
Անգլիական «Նյուքասլը» մտադիր է գլխավոր մարզիչի պաշտոնին ամռանը հրավիրել գերմանացի Յուրգեն Կլինսմանին, հաղորդում է Chronicle Live-ը։
Հսկա սպիտակ շնաձուկը սատկել է՝ փորձելով կուլ տալ կրիային
23 Ապրիլի 2019 - 21:32
Ճապոնիայում ձկնորսները հսկայական սպիտակ շնաձուկ են որսացել, որը սատկել է կրիային կուլ տալու փորձի ժամանակ:
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
23 Ապրիլի 2019 - 21:21
Իսրայելում վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ Հերմոնե լեռնադահուկային հանգստավայրում 4 օր անընդմեջ ձյուն է տեղում։
54-ամյա Մոնիկա Բելուչին՝ խոր բացվածքով զգեստով և սլացիկ ոտքերով
23 Ապրիլի 2019 - 21:18
Պապարացիները 54-ամյա Մոնիկա Բելուչիին լուսանկարել են իտալական Սաբաուդիա քաղաքում։ Դերասանուհին առափնյա փողոցում շրջել է ծաղկավոր, խոր լանջաբացվածքով և ներքևում լայն կտրվածքով զգեստով։
Ագարակ-Բյուրական ճանապարհին բախվել են Toyota Camry-ն և ВАЗ 2107-ը, կան տուժածներ
23 Ապրիլի 2019 - 21:17
Ապրիլի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի Բյուրականի խաչմերուկում բախվել են Toyota Camry մակնիշի 90 ԼV 001 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 CN 625 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես է Ջիջի Հադիդը տոնել իր 24-ամյակը
23 Ապրիլի 2019 - 21:15
Ամերիկուհի հայտնի մոդել Ջիջի Հադիդը տոնել է իր 24-ամյակը։ Ծննդյան երեկույթի նա հրավիրել է ընտանիքին և մտերիմ ընկերներին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16056
 
Լրահոս`
 
 
 
 
 
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Վերսալում հզոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր