Facebook   Twitter
 
Եկել ենք տուն, սնունդ տանենք տղամարդկանց. «Արարատցեմենտի» աշխատակիցները մտադիր են գիշերել ավտոբուսներում

Եկել ենք տուն, սնունդ տանենք տղամարդկանց. «Արարատցեմենտի» աշխատակիցները մտադիր են գիշերել ավտոբուսներում

15 Ապրիլի 2019 - 19:36
Առավոտից գործադուլ անող և «Արարատցեմենտ»–ի մուտքը փակած՝ գործարանի աշխատակիցները երեկոյան ժամը 19։00–ի դրությամբ հրաժարվում են դադարեցնել ակցիան և բացել ճանապարհը։
NEWS.am–ի հետ զրույցում այս մասին ասաց գործարանի աշխատողներից մեկը։ Նրա խոսքով՝ իրենց տնօրինությունից էլ են մոտեցել եւ ասել, որ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 17–ին կհանդիպի իրենց հետ՝ հորդորելով բացել ճանապարհը, բայց աշխատակիցները չեն համաձայնվել։

Մեկ այլ աշխատակցի խոսքով էլ, ներկա պահին կանայք գնացել են տուն, որպեսզի մի փոքր հանգստանան եւ կրկին միանան տղամարդկանց։

«Մի քանի ժամով եկել ենք տուն, մի փոքր հանգստանանք, սնունդ պատրաստենք, տանենք տղամարդկանց»,– ասաց կին աշխատակիցը։

Նրա խոսքով՝ գիշերը պատրաստվում են ավտոբուսների մեջ գիշերել, մինչեւ չեղյալ կհամարեն իրենց ուղարկված՝ աշխատանքից ազատման ծանուցումները։

Հիշեցնենք, որ այսօր՝ առավոտյան ժամը 08։00–ից, Արարատի մարզում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտի» ՓԲԸ աշխատողները փակել էին գործարանի մուտքը, քանի որ նրանց հայտնել են, որ երկու ամսից՝ հունիսի 15-ից, գործարանը փակվում է ու շուրջ հազար աշխատակիցներ գործազուրկ են դառնալու:

Հիշեցնենք, որ այսօր՝ առավոտյան ժամը 08։00–ից, Արարատի մարզում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները փակել էին գործարանի մուտքը, քանի որ նրանց հայտնել են, որ երկու ամսից՝ հունիսի 15-ից, գործարանը փակվում է ու շուրջ հազար աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ Իրանից ներկրվող հումքի էժան լինելու պատճառով իրենց արտադրանքը մրցակցային չէ։

Աղբյուրը՝ NEWS.am
 
Նմանատիպ նորություններ
Կանադացին արգանակ է եփել 100 տարի առաջ մահացած մարդու ոսկորներից
23 Ապրիլի 2019 - 22:19
20-ամյա կանադացի Լուկաս Դոուն ձերբակալվել է վանդալիզմի և մարդկային մարմնի մնացորդներն անարգելու մեղադրանքով։
Հայր ու որդի փորձել են փրկել խեղդվող զբոսաշրջիկին և զոհվել են
23 Ապրիլի 2019 - 22:15
Հայր ու որդի Ավստրալիայում փորձել են փրկել են սինգապուրցի զբոսաշրջիկին և խեղդվել են՝ գրում է Daily Mail-ը։
Ավստրալիայի հայ համայնքին զայրացրել է Հայոց ցեղասպանության տարելիցին երկրի վարչապետի հայտարարությունը
23 Ապրիլի 2019 - 22:14
Ավստրալիայի հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությանը, իր զայրույթը հայտնել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին, ով խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ Ցեղասպանության վերաբերյալ:
«Նյուքասլը» մտադիր է հրավիրել Յուրգեն Կլինսմանին
23 Ապրիլի 2019 - 22:12
Անգլիական «Նյուքասլը» մտադիր է գլխավոր մարզիչի պաշտոնին ամռանը հրավիրել գերմանացի Յուրգեն Կլինսմանին, հաղորդում է Chronicle Live-ը։
Հսկա սպիտակ շնաձուկը սատկել է՝ փորձելով կուլ տալ կրիային
23 Ապրիլի 2019 - 21:32
Ճապոնիայում ձկնորսները հսկայական սպիտակ շնաձուկ են որսացել, որը սատկել է կրիային կուլ տալու փորձի ժամանակ:
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
23 Ապրիլի 2019 - 21:21
Իսրայելում վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ Հերմոնե լեռնադահուկային հանգստավայրում 4 օր անընդմեջ ձյուն է տեղում։
54-ամյա Մոնիկա Բելուչին՝ խոր բացվածքով զգեստով և սլացիկ ոտքերով
23 Ապրիլի 2019 - 21:18
Պապարացիները 54-ամյա Մոնիկա Բելուչիին լուսանկարել են իտալական Սաբաուդիա քաղաքում։ Դերասանուհին առափնյա փողոցում շրջել է ծաղկավոր, խոր լանջաբացվածքով և ներքևում լայն կտրվածքով զգեստով։
Ագարակ-Բյուրական ճանապարհին բախվել են Toyota Camry-ն և ВАЗ 2107-ը, կան տուժածներ
23 Ապրիլի 2019 - 21:17
Ապրիլի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի Բյուրականի խաչմերուկում բախվել են Toyota Camry մակնիշի 90 ԼV 001 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 CN 625 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես է Ջիջի Հադիդը տոնել իր 24-ամյակը
23 Ապրիլի 2019 - 21:15
Ամերիկուհի հայտնի մոդել Ջիջի Հադիդը տոնել է իր 24-ամյակը։ Ծննդյան երեկույթի նա հրավիրել է ընտանիքին և մտերիմ ընկերներին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16056
 
Լրահոս`
 
 
 
 
 
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Վերսալում հզոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր