Facebook   Twitter
 
«168 ժամ». Հունվարին աշխատատեղերի թիվը 25 հազարով կրճատվել է. քանի՞ աշխատատեղ է ավելացել իշխանափոխությունից հետո

«168 ժամ». Հունվարին աշխատատեղերի թիվը 25 հազարով կրճատվել է. քանի՞ աշխատատեղ է ավելացել իշխանափոխությունից հետո

16 Ապրիլի 2019 - 09:06
«168 ժամ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանում աշխատատեղերի փակման վերաբերյալ խոսակցությունների պակաս չկա, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում երբեմն-երբեմն հայտարարելու մի քանի տասնյակ հազարով աշխատատեղերի ավելացման մասին։
Սա շատերի մոտ գուցե տարակուսանք է առաջացնում, բայց փաստն այն է, որ այդպես էլ կա. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցված աշխատատեղերի քանակը Հայաստանում իսկապես 51 հազարով ավելացել է։

Այլ հարց, որ մեծ մասը եղել է ոչ թե իշխանափոխությունից հետո, այլ իշխանափոխությանը նախորդած երեք ամիսներին` փետրվար-մարտ-ապրիլին։

Մինչ մանրամասներին անդրադառնալը` նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում գտնվելով Ստրասբուրգում՝ Նիկոլ Փաշինյանը մեկ օրվա ընթացքում երկու տարբեր թվեր հնչեցրեց Հայաստանում ստեղծված աշխատատեղերի վերաբերյալ. մի դեպքում հայտարարվեց 10 ամսում 50 հազարով, մյուս դեպքում` 51 հազարով աշխատատեղերի ավելացման մասին։

Խնդիրն ամենեւին այն չէ, որ նույն բանի մասին Նիկոլ Փաշինյանը երկու տարբեր թվեր է ասում։ Նման շեղումը, այն էլ՝ վարչապետի հայտարարություններում, անշուշտ, նորմալ չէ։

Ամեն դեպքում համարենք, որ տեղի է ունեցել թյուրիմացություն։ Վերջին հաշվով, դրանից շատ բան չի փոխվում։ Բայց եթե խոսքն այն թվերի մասին է, որոնք հրապարակել է պաշտոնական վիճակագրությունը, ապա պատկերը բոլորովին էլ այնպիսին չէ, ինչպիսի տպավորություն փորձում է ստեղծել Նիկոլ Փաշինյանը։ Իշխանափոխությանը հաջորդած շրջանում աշխատատեղերը Հայաստանում իսկապես ավելացել են, բայց ոչ այնքան, որքան ասում է վարչապետը։

Ընդհակառակը` այս տարվա սկզբին դրանք բավական կտրուկ պակասել են. հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ հայտարարագրված աշխատատեղերի թիվը նվազել է գրեթե 25 հազարով։

Հասկանալի է, որ վարչապետը սրա մասին չի խոսում։ Բայց փաստը մնում է փաստ, որ այդպես է եղել։ Եվ դա արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը։ Ըստ այդմ, 2019թ. հունվարին Հայաստանում հայտարարագրված է եղել շուրջ 560,6 հազար աշխատատեղ, մինչդեռ`2018թ. դեկտեմբերին աշխատատեղերի թիվը գերազանցել է 585,3 հազարը։

Ստացվում է, որ մեկ ամսվա տարբերությամբ՝ աշխատատեղերը գրեթե 25 հազարով կրճատվել են։

«10 ամսվա ընթացքում Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով: Դա աշխատաշուկայի ընդհանուր 10 տոկոսն է»,- Ստրասբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Թե 10 ամիս ասվածը ո՞ր ժամանակահատվածին է վերաբերում, մնում է միայն գուշակել։ Այդպես էլ վարչապետը չսովորեց թվերի ներկայացման ճիշտ ձեւը։

Ամեն դեպքում պետք է ենթադրել, որ խոսքը հետհեղափոխական ժամանակահատվածի մասին է։ Այդ ընթացքում գրանցված աշխատատեղերն իսկապես ավելացել են։

Իհարկե, կասկած չկա, որ դրանց գերակշիռ մասը ոչ թե նոր ստեղծված, այլ եղած աշխատատեղերն են, որոնք նախկինում դուրս էին հաշվառումից։

Իսկ թե կոնկրետ քանի՞ նոր աշխատատեղ է բացվել Հայաստանում իշխանափոխությունից հետո, որեւէ վիճակագրություն չկա։ Իրականում բարդ է նման վիճակագրություն ունենալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 
Նմանատիպ նորություններ
Եվրադատարանը տասնյակ հազարավոր եվրոյի հասնող գումարով տուգանել է Հայաստանին
23 Դեկտեմբերի 2011 - 13:18
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխհատուցի Երեւանի կենտրոնում էլիտար բնակարանշինության ծրագրի իրականացման համար իրենց տներից վտարված եւս 5 ընտանիքի՝ նրանց սեփականության իրավունքները խախտելու համար:
Նախարարը օդանավակայանից ասուլիսի էր եկել
23 Դեկտեմբերի 2011 - 12:37
«Առավոտ կանուխ վերադարձել եմ Ֆրանսիայից, որտեղ հանդիպումներ եմ ունեցել համագործակցության նախարարի, գիտության ու կրթության ոլորտներում աշխատող բազում կազմակերպությունների և հայ համայնքի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Պետք է ներդնել խնամատար ընտանիքի ինստիտուտը. Տիգրան Սարգսյան
23 Դեկտեմբերի 2011 - 12:17
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մանյա Հենրիյեթ Ահրենսին:
Մասիսում 25-ամյա երիտասարդի են սպանել
23 Դեկտեմբերի 2011 - 11:38
Դեկտեմբերի 23-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իր տնից հիվանդանոց է տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Էրիկ Թալաշյանի դիակը՝ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքների հետքերով:
Թմրանյութ, ծալովի դանակ, կանացի զուգագուլպաներ..
23 Դեկտեմբերի 2011 - 11:35
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Մայիսի 9-ի փողոցից բերման են ենթարկել երեք երիտասարդի.
Ակտիվ աշխատանքի, նոր ձեռքբերումների և հին խնդիրների տարի էր. Աշոտյան
23 Դեկտեմբերի 2011 - 11:26
«Ընդհանուր առմամբ ակտիվ աշխատանքի, նոր ձեռքբերումների և հին խնդիրների տարի էր»,- ամփոփելով անցնող տարին` հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ում խոսքերով` չնայած ձեռքբերումներին ու հաջողություններին, մի շարք հիմնարար խնդիրներ դեռևս իրենց լուծմանն են սպասում:
Առանց թույլտվության ընդերք են շահագործել
23 Դեկտեմբերի 2011 - 11:11
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերությանը տրամադրված հանքավայրի տեղամասի սահմաններից դուրս ընդերքի շահագործում իրականացնելու դեպքի առթիվ:
1 | 17296 | 17297 | 17298 | 17299 | 17300 | 17301 | 17302 | 17303 | 17304 | 17305 | 17306 | 17307 | 17308 | 17309 | 17310 | 17372
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական