Facebook   Twitter
 
«Ժողովուրդ». «Գազպրոմ Արմենիան» որոշել է գազի գինը չբարձրացնել՝ տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին

«Ժողովուրդ». «Գազպրոմ Արմենիան» որոշել է գազի գինը չբարձրացնել՝ տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին

16 Ապրիլի 2019 - 09:26
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձելու է գազի սակագինը բնակչության համար անփոփոխ պահել հայ-վրացական սահմանին 15 դոլարով բարձրանալուց հետո, սակայն սա իրականացնելու է՝ նվազեցնելով ծախսերը:
Այդ ճանապարհին «Գազպրոմ Արմենիան» կրճատելու է աշխատակիցների թիվը: Բայց նրանք կրճատումներն անելու են ոչ թե կենտրոնական ապարատի, այլ տեսուչների հաշվին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումները: Մեր հարցին, թե արդյոք այդ ազատումները կապվա՞ծ են գազի սակագնի սահմանային թանկացման հետ, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից փոխանցեցին. «ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված՝ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաեւ համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման եւ հաստիքների կրճատման հարցերը»:

Փաստորեն, ստացվում է, որ ընկերությունը որոշել է սպառողների համար գազի գինը չբարձրացնել՝ տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին: Մինչդեռ, ըստ մասնագետների, գազի սակագինը հնարավոր է անգամ նվազեցնել՝ ընկերության ծախսերի օպտիմալացման, կորուստների կրճատման եւ շահութաբերության նորմայի իջեցման հաշվին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
Նմանատիպ նորություններ
Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու. իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ
25 Ապրիլի 2019 - 10:28
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 25-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Սյունիքում Mercedes-ի վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ փախել. հետիոտնը տեղում մահացել է
25 Ապրիլի 2019 - 10:27
Սյունիքի մարզում, ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21։15-ի սահմաններում Աղաջաձոր գյուղի բնակիչ՝ 29-ամյա Սամվել Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 97 ՕQ 997 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Կապան ավտոճանապարհի 296 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ 53-ամյա Վարդանիկ Հ.-ին։
Boeing-ի եկամուտները կտրուկ նվազել են ավիավթարների պատճառով
25 Ապրիլի 2019 - 10:18
Ամերիկյան Boeing ավիակոնցեռնի օպերատիվ շահույթը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 21 տոկոսով՝ Max սերիայի ինքնաթիռների աղետների հետ կապված։ 2019 թվականի ֆինանսական կանխատեսումները զրոյացված են, իսկ նորերը կհրապարակվեն իրավիճակի պարզվելուց հետո, հայտարարել են Boeing-ի կենտրոնատեղիում, տեղեկացնում է DW-ն։
ԱՄՆ-ում 6 տարի ճամփորդած հսկայական «կարտոֆիլը» վարձով տան է վերածվել (Լուսանկարներ)
25 Ապրիլի 2019 - 10:09
ԱՄՆ Այդահո նահանգում 6 տոննա կշռող «կարտոֆիլը» 6 տարի երկրում շրջելուց հետո վերադարձել է հայրենի նահանգ և վարձով տան վերածվել, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները. ԿԳՆ
25 Ապրիլի 2019 - 10:02
Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են կրթության կազմակերպումը, ինչպես նաեւ դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ եւ արդյունավետ դարձնելու համար:
Անջելինա Ջոլին կտակ է գրել
25 Ապրիլի 2019 - 09:59
Դերասանուհի Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ամուսնալուծվելուց հետո որոշել է կտակ գրել, հաղորդում է Radar Online-ը։
«Հրապարակ». Հատուկ կրթահամալիրը տնօրեն չի ունենա, մինչև նախարարի թեկնածուն հավաստագիր չստանա
25 Ապրիլի 2019 - 09:57
«Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրությունը չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով։
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
25 Ապրիլի 2019 - 09:55
Հինգշաբթի առավոտկան Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյից մոտ 40 կմ արեւելք Պուգոդա շրջանում նոր պայթյուն է որոտացել, հայտնում է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության ներկայացուցչին:
Գեղարքունիքի մարզում մեքենա է շուռ եկել
25 Ապրիլի 2019 - 09:53
Ապրիլի 25-ին, ժամը 00:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17303
 
Լրահոս`
 
 
 
 
 
Անջելինա Ջոլին կտակ է գրել
Մշակույթ, Հասարակություն
 
 
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
Միջազգային, Հասարակություն