Facebook   Twitter
 
«Իրատես». Եթե դրոշի նկատմամբ այդքան խիստ է Փաշինյանի վերաբերմունքը, գուցե թիմակիցներին մանդատը վայր դնելու մասին «մուննաթախառն» մի ելույթ էլ ԱԺ ամբիոնի՞ց ունենա

«Իրատես». Եթե դրոշի նկատմամբ այդքան խիստ է Փաշինյանի վերաբերմունքը, գուցե թիմակիցներին մանդատը վայր դնելու մասին «մուննաթախառն» մի ելույթ էլ ԱԺ ամբիոնի՞ց ունենա

16 Ապրիլի 2019 - 09:29
«Նորագավթի մաքսատանը տեղի ունեցած միջադեպը շատերին է վրդովեցրել: Ես, օրինակ, ապշել եմ մտերիմներիս դատողության վրա, թե «վարչապետն ինչ արել, լավ է արել»:
Մեկիկ-մեկիկ պատճենել ու պահել եմ բոլոր այն գրառումները, որ ձոն են՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի՝ «դիմումդ կգրես, կգնաս, լսեցի՞ր»-ին: Ոչ միայն Հայաստանում, այլ նաև Երկիր մոլորակի վրա գերագույն արժեքը մարդն է, իսկ նրա պատիվն ու արժանապատվությունը՝ վեր ամեն ինչից: Այս օրերին շատ գրվեց ապրիլյան քայլարշավի ժամանակ դրոշի ամենատարբեր կիրառումների մասին՝ կրծկալ, թղթախաղի «սեղան», գուլպա...

Փաշինյանամետները դրա արդարացումն էլ ունեն՝ գուլպան ու կրծկալը ընդամենը սիմվոլիկ ատրիբուտներ են: Իհարկե, իրենց ասածի բացարձակ ճշմարտացիությունը պնդողներին բարդ է բացատրել, որ պետական արժեքները պետք է բոլոր դրսևորումներում հարգել, բայց մի հիշեցմամբ փորձենք տալ բոլոր հարցերի պատասխանը:

Գործընկերներիցս մեկը Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավորների հետ բլից-հարցազրույց էր արել: Հարցերից երկուսը վերաբերում էին դրոշին ու օրհներգին:

«Իմ քայլը» խմբակցությունից հարցմանը մասնակցել էր 5 պատգամավոր: Նրանցից 3-ը տեղյակ չէին, թե ով է ՀՀ օրհներգի բառերի հեղինակը, մեկի կարծիքով էլ` «Միքայել Նալբանդյանը թարգմանել է օրհներգը»: Եռագույնի մասին հարցին, թե ինչ են են խորհրդանշում դրոշի գույները, չկարողացավ պատասխանել մեկ պատգամավոր: Մյուսները դրոշի ծիրանագույնը փոխարինել էին նարնջագույնով: Մեկ այլ պատգամավորի համար էլ «նարնջագույնը խորհրդանշում է ծիրանագույնը»:

Հարցման տեսանյութը համացանցում հասանելի է, ու բոլոր նրանց, որոնք իրենց սուրբ պարտքն են համարում հարվածել մաքսատան աշխատողին, խորհուրդ կտանք դիտել այն ու երկրի դեմքն արտացոլող պատգամավորների նկատմամբ ուշադիր լինել: Դրոշը պատին հենած մաքսատան ծառայակի՞ցն է անարգում պետական խորհրդանիշը, թե՞ եռագույնի խորհուրդն ու օրհներգի բառերի հեղինակին չիմացող իշխանական թևի պատգամավորը: Եվ եթե դրոշի նկատմամբ այդքան խիստ է Փաշինյանի վերաբերմունքը, գուցե առաջիկայում թիմակիցներին մանդատը վայր դնելու առնչությամբ մուննաթախռն մի ելույթ էլ ԱԺ ամբիոնի՞ց ունենա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Նմանատիպ նորություններ
Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները. ԿԳՆ
25 Ապրիլի 2019 - 10:02
Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են կրթության կազմակերպումը, ինչպես նաեւ դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ եւ արդյունավետ դարձնելու համար:
Անջելինա Ջոլին կտակ է գրել
25 Ապրիլի 2019 - 09:59
Դերասանուհի Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ամուսնալուծվելուց հետո որոշել է կտակ գրել, հաղորդում է Radar Online-ը։
«Հրապարակ». Հատուկ կրթահամալիրը տնօրեն չի ունենա, մինչև նախարարի թեկնածուն հավաստագիր չստանա
25 Ապրիլի 2019 - 09:57
«Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրությունը չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով։
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
25 Ապրիլի 2019 - 09:55
Հինգշաբթի առավոտկան Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյից մոտ 40 կմ արեւելք Պուգոդա շրջանում նոր պայթյուն է որոտացել, հայտնում է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության ներկայացուցչին:
Գեղարքունիքի մարզում մեքենա է շուռ եկել
25 Ապրիլի 2019 - 09:53
Ապրիլի 25-ին, ժամը 00:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դոլարն այսօր գնվում է նվազագույնը 480 դրամով. արտարժույթի փոխարժեքներ
25 Ապրիլի 2019 - 09:51
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ ապրիլի 25-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
«Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ. քանի՞սն է դիմել բյուջեից բնակվարձի փոխհատուցման համար
25 Ապրիլի 2019 - 09:49
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավորիչ աշխատավարձ են ստանում, այլեւ պառլմենտարիզմի պատմության մեջ երբեք այսքան պատգամավոր չէր դիմել վարձով բնակարանի գումարի փոխհատուցում ստանալու հարցով, իսկ մենք փշերի վրա նստած` սպասում ենք` կկրճատե՞ն մեզ, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ աշխատակիցը:
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
25 Ապրիլի 2019 - 09:47
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ». Աբովյանում ընտրությունները թեժ են լինելու. տարաձայնություններ կան անգամ ՔՊ-ի ներսում
25 Ապրիլի 2019 - 09:15
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրությունները, որ խոստանում են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս հարցում տարաձայնություններ կան անգամ իշխող կուսակցության ներսում, քանի որ մի հատվածը սատարում է ներկայիս քաղաքապետին, իսկ մի հատվածն էլ իր «հավանած» թեկնածուն ունի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17302
 
Լրահոս`
 
Անջելինա Ջոլին կտակ է գրել
Մշակույթ, Հասարակություն
 
 
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
Միջազգային, Հասարակություն