Facebook   Twitter
 
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար հանգանակություն է սկսել

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար հանգանակություն է սկսել

16 Ապրիլի 2019 - 09:30
Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հանգանակություն է սկսել, կազմակերպության կայքում է հայտնվել «Փրկենք Նոթր Դամը» համապատասխան բաժինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օգտատերերին առաջարկվում է վճարում կատարել 50-ից մինչեւ 500 եվրո կամ սեփական ընտրությամբ ցանկացած այլ գումար:

Այլընտրանքն է ամսական ավելի քիչ գումարի վճարումը՝ 10-ից մինչեւ 100 եվրո կամ սեփական ընտրությամբ ցանկացած այլ գումար:

«Բոլոր նվիրատվություններն ամբողջությամբ կուղղվեն Փարիզի աստվածամոր տաճարին»,- նշված է կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնկվել է երկուշաբթի երեկոյան: Փլուզվել է տաճարի աշտարակը, կրակով է բռնկված կրող կառույցը: Մոտ 400 հրշեջներ են ներգրավված կրակի մարմանը: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրդեհի բռնկումը կարող է կապված լինել վերականգնման աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր անտառներով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Boeing-ի եկամուտները կտրուկ նվազել են ավիավթարների պատճառով
25 Ապրիլի 2019 - 10:18
Ամերիկյան Boeing ավիակոնցեռնի օպերատիվ շահույթը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 21 տոկոսով՝ Max սերիայի ինքնաթիռների աղետների հետ կապված։ 2019 թվականի ֆինանսական կանխատեսումները զրոյացված են, իսկ նորերը կհրապարակվեն իրավիճակի պարզվելուց հետո, հայտարարել են Boeing-ի կենտրոնատեղիում, տեղեկացնում է DW-ն։
ԱՄՆ-ում 6 տարի ճամփորդած հսկայական «կարտոֆիլը» վարձով տան է վերածվել (Լուսանկարներ)
25 Ապրիլի 2019 - 10:09
ԱՄՆ Այդահո նահանգում 6 տոննա կշռող «կարտոֆիլը» 6 տարի երկրում շրջելուց հետո վերադարձել է հայրենի նահանգ և վարձով տան վերածվել, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները. ԿԳՆ
25 Ապրիլի 2019 - 10:02
Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են կրթության կազմակերպումը, ինչպես նաեւ դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ եւ արդյունավետ դարձնելու համար:
Անջելինա Ջոլին կտակ է գրել
25 Ապրիլի 2019 - 09:59
Դերասանուհի Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ամուսնալուծվելուց հետո որոշել է կտակ գրել, հաղորդում է Radar Online-ը։
«Հրապարակ». Հատուկ կրթահամալիրը տնօրեն չի ունենա, մինչև նախարարի թեկնածուն հավաստագիր չստանա
25 Ապրիլի 2019 - 09:57
«Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրությունը չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով։
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
25 Ապրիլի 2019 - 09:55
Հինգշաբթի առավոտկան Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյից մոտ 40 կմ արեւելք Պուգոդա շրջանում նոր պայթյուն է որոտացել, հայտնում է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության ներկայացուցչին:
Գեղարքունիքի մարզում մեքենա է շուռ եկել
25 Ապրիլի 2019 - 09:53
Ապրիլի 25-ին, ժամը 00:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դոլարն այսօր գնվում է նվազագույնը 480 դրամով. արտարժույթի փոխարժեքներ
25 Ապրիլի 2019 - 09:51
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ ապրիլի 25-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
«Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ. քանի՞սն է դիմել բյուջեից բնակվարձի փոխհատուցման համար
25 Ապրիլի 2019 - 09:49
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավորիչ աշխատավարձ են ստանում, այլեւ պառլմենտարիզմի պատմության մեջ երբեք այսքան պատգամավոր չէր դիմել վարձով բնակարանի գումարի փոխհատուցում ստանալու հարցով, իսկ մենք փշերի վրա նստած` սպասում ենք` կկրճատե՞ն մեզ, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ աշխատակիցը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 18533
 
Լրահոս`
 
 
 
Անջելինա Ջոլին կտակ է գրել
Մշակույթ, Հասարակություն
 
 
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
Միջազգային, Հասարակություն